Back

ⓘ Մատանիներու Տիրակալը, Երկու Ամրոցները




                                     

ⓘ Մատանիներու Տիրակալը, Երկու Ամրոցները

"Մատանիներու տիրակալը, Երկու ամրոցները", Ճ.Ռ.Ռ. Թոլքինի "Մատանիներու տիրակալը" վէպի հիման վրայ Փիթըր Ճեքսոնի կողմէ նկարահանած ֆիլմ, եռերգութեան երկրորդ մասը։ Գլխաւոր դերերը մարմնաւորած են Էլայճա Ուուտը, Շոն Էսթընը, Օրլանտո Պլումը, Վիգո Մորտենսընը, Յան Մաքկելենը, Տոմինիք Մոնաhենը, Միրանտա Օթոն, Ճոն Ռիս-Տէյվիսը, Էնտի Սերկիսը, Պիլի Պոյդը եւ Լիվ Թայլըրը։ ԱՄՆ-ի մէջ ֆիլմի թողարկումը տեղի ունեցաւ 2002 դեկտեմբեր 18-ին։ Համաշխարհային վարձոյթ ֆիլմը հաւաքած է 925 միլիոն ԱՄՆ տոլար։

                                     

1. Նիւթ

Մատանիներու ընկերութիւնն այլեւս չկայ, բայց Ամենատիրակալ Մատանին պետք է ոչնչացուի։ Ֆրոտոն եւ Սէմը ստիպուած են իրենց կեանքերը վստահիլ Կոլլոմին, ով հանձ առած է անոնց հասցնել Մորտորի դարպասներուն։ Սորումանի մեծաքանակ բանակը կը մօտենայ։ Եղբայրութեան անդամները եւ անոնց դաշնակիցները պատրաստ են ընդունելու պայքարը։ Միջերկրի համար պայքարը տակաւին կը շարունակուի։

                                     

2. Նմանատիպ ֆիլմեր

  • "Ավատար"
  • "Սպիտակաձյունիկը և ոսորդը"
  • "Նարնիայի քրոնիկները. Արքայազն Կասպիանը"
  • "Տարերքների տիրակալը"
  • "Էրագոն"
  • "Նարնիայի քրոնիկները. Առյուծը, վհուկը և կախարդական պահարանը"