Back

ⓘ Մանչեսթըր Իւնայթըտի Ֆութպոլիստներու Ցանկ (100 եւ աւելի խաղեր)




Մանչեսթըր Իւնայթըտի Ֆութպոլիստներու Ցանկ (100 եւ աւելի խաղեր)
                                     

ⓘ Մանչեսթըր Իւնայթըտի Ֆութպոլիստներու Ցանկ (100 եւ աւելի խաղեր)

"Մանչեսթըր Իւնայթըտ" անգլիական բրոֆեսիոնալ ֆութպոլային ակումբ է Մանչեսթըր քաղաքէն։ Ակումբի մարզադաշտը "Օլդ Տրաֆֆորտն" է։ Ակումբը կազմավորուած է Նիւթոն Հիտի մէջ, 1878 թուականին, որպէս "Նիւթոն Հիտ Ֆութպոլային Ակումբ" եւ իր առաջին մրցաշարի խաղը եղած է 1886 թուականին, Անգլիոյ բաժակի խաղարկութեան ժամանակ։ Ակումբը վերանուանեց "Մանչեսթըր Իւնայթըտ" 1902 թուականին եւ տեղափոխուեցաւ "Օլդ Տրաֆֆորտ" ` 1910-ին։ 1886 թուականէն ի վեր ակումբին մէջ խաղացած են աւելի քան 800 ֆութպոլիստներ, որոնցմէ 200-ը մասնակցած են նուազագոյնը 100 խաղ, այդ ֆութպոլիստները թուարկուած են այստեղ։

"Մանչեսթըր Իւնայթըտի" կազմին մէջ ամենաշատ հանդիպումներու մասնակցած ֆութպոլիստը եղաղ է Ռայան Կիկկսը, որ 1991-էն սկսեալ աւելի քան 850 մտած է խաղադաշտ։ 2008 Յաղթականներու Լիկայի եզրաչակչին ան գերազանցեց նախկին մրցանիշը, որ կը պատկանէր Պոպպի Չարլտոնին։ Սակայն Չարլտոնին կը պատկանի մեկնարկային կազմին մէջ մասնակցած հանդիպումներու մրցանիշը։ Չարլտոնը իր մասնակցած 758 խաղերէն 756-ին խաղադաշտ մտած է հիմնական կազմին մէջ։ Պոպպի Չարլտոն կը համարուի նաեւ "Մանչեսթըր Իւնայթըտի" բոլոր ժամանակներու լաւագոյն ռմբարկուն 249 կոլ 17 տարույ ընթացքին։ "Իւնայթըտի" եւս չորս ֆութպոլիսներ խաղադաշտ մտած են աւելի քան 500 անգամ։ Անոնցմէ երեքը 1968 թուականին Եւոպայի յաղթականներու բաժակը յաղթած խումբէն են, իսկ երկուքը՝ ներկայիս կազմէն։ Բացի Չարլտոնէն եւս երկու ֆութպոլիստներ կրցած են դառնալ աւելի քան 200 կոլի հեղինակ ակումբի կազմին մէջ։

                                     

1. Ակումբի աւագները

1882 թուականէն ի վեր "Նիւթոն Հիթի" եւ "Մանչեսթըր Իւնայթըտի" աւագ եղած են 45 ֆութպոլիստներ։ Ակումբի առաջին աւագը եղած է Է. Թոմասը։ Ռոյ Կինը կը համարուի ակումբի ամենատիտղոսակիր աւագը։ Ակումբի ներկայիս աւագը Նեմանեա Վիտիչն է։

                                     

2. Ֆութպոլիստներու ցանկ

Աղոյսակի բացատրութիւն

  • Գործի ասպարէզը "Իւնայթըտի մէջ" – "Մանչեսթըր Իւնայթըտի" կազմին մէջ ֆութպոլիստի առաջին եւ վերջին ելոյթի տարիները։
  • Հիմնական կազմ – Հանդիպումներու քանակը, անոնցմէ ֆութպոլիստը խաղադաշտ մտած է մեկնարկային կազմին մէջ։
  • Ընդհանուր – Ընդհանուր հանդիպումներու թիւը։
  • Փոխարինում - Հանդիպումներու քանակը, անոնցմէ ֆութպոլիստը ենթարկուած է փոխարինման։
  • Քաղաքացիութիւն - Եթէ ֆութպոլիստը խաղացած է որեւէ ազգային հաւաքականի մէջ ապա կը նշուի այդ երկիրը։ Հակառակ դեպքին, կը նշուի ֆութպոլիստի ծննդեան երկիրը։
                                     

3. Արտաքին յղումներ

  • Ակումբի ավագները MUFCInfo.com կայքին մէջ անգլերէն
  • "Players and Staff" բաժինը ակումբի պաշտոնական կայքին մէջ անգլերէն
  • Players բաժինը StretfordEnd.co.uk կայքին մէջ անգլերէն
  • Ակումբի խաղացողների վիճակագրությունը Red11.org կայքին մէջ անգլերէն