Back

ⓘ Օլիվր Ճիրուտ




Օլիվր Ճիրուտ
                                     

ⓘ Օլիվր Ճիրուտ

Կաղապար:Ֆուտբոլիստ Օլիվր Ճիրուտ, ֆրանսիացի ֆութպոլիստ, հարձակող։

Ասպարէզի մեծ մասը անցուցած է ֆրանսական "Գրենոբլ" ակումբին մէջ։ 2012 թուականին կը խաղայ Լոնտոնկան Արսենալ ֆութպոլի ակումբէն։ Մինչեւ Արսենալէն հանդէս գալը ան նաեւ խաղցած է ֆրանսական "Գրենոբլ", "Իստր", "Տուր", "Մոնպելե" ակումբներէն։ Ֆրանսիայի հավաքականի խաղցող, որու կազմին մէջ մասնակցած է 2012 թ. Եւրոպայի առաջնությունը։

Լիգա 2-ի լաւագոյն ռմբարկու 2010 թուականին, 2011 թ ի Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ մասնակից, Ֆրանսաի չէմպիոն եւ Լիգա 1-ի լաւագոյն ռմբարկու 2012 թուականին։

                                     

1. Ֆութպոլի Ասպարէզ

Օլիվր Ճիրուտի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղած է "Գրենոբլ"-ը։ Երկու տարուայ ընթացքին այդ խումբը կը կազմէ Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսիաի առաջնություն-այի մէջ մասնակցած 23 հանդիպման, սակայն ընդհամէնը երկու անգամ դուրս եկած է խաղադաշտ մեկնարկային կազմէն։ Մէկ տարի վարձատուելով "Իստր"-ի կազմէն հանդէս գալէն ետք, անոր տրանսֆերը "Գրենոբլ"-ից գնաց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմին մէջ երկու հաջող խաղաշրջան անցկացնելու շնորհիվ, 2010 թուականին Օլիվր Ճիրուտ հրաւեր կստանայ "Մոնպելյե"-ից։ Պահպանելով լաւ մարզավիճակը՝ ան նախ 2011 հրաւեր ստացաւ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական, ապա՝ մեկ տարի հետո, ան հայտնուեցաւ Եւրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներէն մեկում մէջ՝ "Արսենալ"-ին մէջ՝ ստորագրելով երկարատեւ պայմանագիր։

                                     

2. Ձեռքբերումներ

Անհատական նվաճումներ

  • Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։ 2009/2010 21 գոլ
  • Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։ 2011/2012 21 գոլ
  • Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ։ 2009/2010
                                     

3. Անձնական կիանք

2011 թուականէն սկսած Օլիվր Ճիրուտ ամուսնացած է Ջենիֆերի հետ։ Անոնց դուստրը՝ Ջեյդը, ծնած է 2013 թուականին յունիս 18–ին։ 2014 թուականի փետրւարին կը հաղորդէ, որ ան դաւաճանած է իր կնոջը մոդել Սելիա Քեյի հետ։ Դաւաճանութեան մասին այդ խոսակցութիւնները սկսած են այն բանէն հետո, երբ Սելիա Քեյը իր Ինստագրամի էջին մէջ տեղադրած է մի նկար, որուն մէջ Օլիվր Ճիրուտ կիսամէրկ կը գտնուի հիւրանոցի մը մէջ։ Միջադեպէն ետք, ան իր Թվիթթերի էջին մէջ ներողութիւն կը խնդրէ իր կնոջմէ, սակայն աւելի ուշ պնդած է, որ իր եւ մոդելի միջև որևէ բան տեղի չէ ունեցած։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը չէ ցանկացած մէկնաբանել այս ամէնը՝ ըսելով, որ կը ցանկանայ "հարգել անոր անձնական կիանքի գաղտնիգները" ։

Օլիվր Ճիրուտ կաթոլիկ է։ Հարցազրոյցներէն մէկում մէջ ան նշած է․ "Ես չեմ խաչակնքեր իմ խաղերէն առաջ, սակայն շատ փոքր աղոթգ մը կնեմ" ։ Ան զինք կը նկատէ որպէս "շատ հաւատարիմ մարդ" ։