Back

ⓘ Ճէյմս Հէթֆիլտ




Ճէյմս Հէթֆիլտ
                                     

ⓘ Ճէյմս Հէթֆիլտ

Ճէյմզ Ալան Հէթֆիլտ, ծնած է 1963 թուականի օգոստոս 3-ին` ԱՄՆ-ի Քալիֆոռնիա նահանգի Դաունի քաղաքին մէջ։ Ամերիկեան Մետալլիկա խումբի անփոխարինելի վոկալիստը, ռիթմ-կիթառահարնէ ալ։ 2011 թուականէն կը զբաղեցնէ 87-րդ հորիզոնականը աշխարհի պատմութեան մեծագոյն կիթառահարներու շարքին ։ Ճէյմզին հայրը եղած է աֆտոպասի վարորդ եւ ձգած է ընտանիքը, երբ Ճէյմզը 13 տարեկան էր։ Անոր մայրը եղած է օպերային երգչուհի եւ մահացած է քաղցկեղից, երբ ան 16 տարեկան էր։ Ճէյմզին ծնողները եղած են Մերի Բեյկեր Էդդիի քրիստոնեական հաւատքի հետեւորդներ, եւ Ճէյմզի խոսքերով անոր երիտասարդութեան մեծ մասը կապուած եղած է քրիստոնեութեան հետ։ Ճէյմզի մօր մահը եւ բարդ վերաբերմունքը քրիստոնեութիւնը հետագային դարձած են Մետալլիկայի երգերուն մեծամասնութեան թեման ։

                                     

1. Ընտանիք

Հայր Ճէյմզ Վիրգիլը մահացած է 1996 թուականին, որ աֆտոպասի վարորդ էր, որ ձգած է ընտանիքը երբ Ճէյմզը 13 տարեկան էր։ Համաձայն իրենց համոզմունքներուն, Հէթֆիլտին ծնողները չեն ընդունէր որեւէ տեսակի բժշկական միջամտութիւն եւ չեն շեղած իրենց հաւատքէն անգամ այն ժամանակ, երբ Սինթիան կը մեռնի քաղցկեղէն այդ ժամանակ Ճէյմզը 16 տարեկան էր։

                                     

2. Անձնական կյանքը

Ճէյմզը սկսած է նւագել դաշնամուր 9 տարեկանէն, այնուհետեւ նւագած է հարուածային գործիքներ եւ վերջապէս անցած է կիթառին։ Անոր առաջին խումբը եղած է "Obsession" -ը։ Այնուհետեւ, գալով Լա Բրեա քաղաք, Ճէյմզը կընդունուի Brea Olinda դպրոց։ Այնտէղ ան կը հանդիպի Ճիմ ՄուլլիԿանի եւ Հյու Տաններին, որու հէտ կստեղծէ Phantom Lord խումբը։ Սակայն երբ Հէթֆիլտն աուարտէ դպրոցը, կը վերադառնա Դաունի, որտեղ կստեղէ իր մասնակցութեամբ 3-րդ խումբը` Leather Charm-ը։ Ան կը կազմուի իր առաջին խումբի անդամներէն, սակայն կաւելանայ եւս երկու անձ։ Այս խումբը աւելի մեծ յաջողութիւն կունենայ, քանի որ կերգէին իրենց գրած երգերը։ Ճէյմզը ազատ ժամանակ կը զբաղուէր որսորդութեամբ, հին կիթառներու հաւաքածոն լրացնելէն ետք, սքեյթբորդով, սնոուբորդով, ջրային դահուկներով, իր աֆտոնակայանին մէջ աշխատելով, աֆտոմրցարշաւերուն հետեւելով: Ճէյմզին դուր կու գան այնպիսի կատարողներ, ինչպէս են Black Sabbath-ը, Motorhead-ը, Lynyrd Skynyrd-ը, Thin Lizzy-ն, Tom Waits-ը, Nick Cave-ը и Ted Nugent-ը։ Ճէյմզին ամուսնացած է Ֆրանչեսկա Թոմասի հետ 1997 թուականին, ունի 3 երեխաներ։

                                     

3. Կիթառներ

Ճէյմզ Հէթֆիլտը ունի մեծ քանակով կիթառներ։

Ելէքդրական Կիթառներ
  • ESP Explorer MX250 "Papa Het"
  • Jackson King V "Kill Bon Jovi"
  • Zemaitis Flying V
  • ESP LTD Grynch
  • Ken Lawrence Explorer
  • ESP JH-1
  • ESP Snakebyte
  • Gibson Explorer 1976 "Rusty"
  • Ken Lawrence Custom Les Paul
  • ESP Truckster
  • ESP Iron Cross
  • ESP Explorer MX250 "Elk"
  • Gibson Les Paul 57 Custom
  • James Trussart SteelDeville
  • Fender Telecaster 1952
  • ESP Black Truckster
  • Fender Telecaster with B-Bender
  • ESP Explorer MX220 "Fuk’em up"
  • ESP Explorer MX250 "Man to wolf"
  • ESP Explorer MX250 White
  • ESP Explorer MX250 "Deer Skull"
  • Gibson Les Paul Landers Style
  • Gibson Explorer 1984
  • Gibson Flying V
  • James Trussart SteelX Perforated
  • ESP Explorer MX250 Black
  • ESP JH-3
  • Gretsch White Falcon
  • ESP JH-2
  • ESP Explorer MX250 "Eet Fuk"
Աքուստիկ կիթառներ
  • Gibson Chet Atkins
  • Line 6 Acoustic Variax