Back

ⓘ Էմանուէլ Ճգնաւորեան




Էմանուէլ Ճգնաւորեան
                                     

ⓘ Էմանուէլ Ճգնաւորեան

Էմանուէլ Ճգնաւորեան ծնած է Վիեննա՝ երաժիշտներու ընտանիքի մէջ։ Ջութակ սկսած է նուագել 5 տարեկանէն։ 7 տարեկանին ունեցած է իր առաջին հանրային համերգը, երկու տարի ետք՝ մենահամերգ, որմէ ետք արժանացած է Վլատիմիր Սփիւաքովի անուան հիմնադրամի կրթաթոշակը։ Նաեւ համերգ ունեցած է Մոսկուայի Չայքովսքիի անուան համերգասրահին եւ Մոսկուայի երաժշտանոցին մեծ դահլիճին մէջ։

Ուսումը ստացած է Վիեննայի համալսարանի երաժշտութեան եւ կատարողական արուեստի բաժնին մէջ, եղած է Կերհարտ Շուլցի աշակերտը։ Անոր ուսուցիչները եղած են նաեւ Պետրոս Հայկազեանը, Արտաշէս Մկրտչեանը եւ Արքատի Վինոքուրովը։ 2014 թուականին աւարտած է Վիեննայի "Sacred Heart" վարժարանը։

                                     

1. Մրցանակներ

  • Fritz Kreisler մրցանակաբաշխութեան 3-րդ մրցանակ, 2014
  • Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխութեան մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ
  • Stefanie Hohl ջութակի մրցոյթի առաջին մրցանակ, 2013
  • "Լաւագոյն դասական կատարող" - դասական երաժշտութեան պատանի երաժիշտներու "Եւրատեսիլ-2012" մրցոյթի 2-րդ դիրք
  • Casinos Austria Rising Star Award, 2014
  • Եոհաննէս Պրամս միջազգային մրցոյթի մրցանակակիր
  • Եան Սիպէլիուսի անուան ջութակահարներու 2015 թուականի մրցոյթի երկրորդ դիրք
                                     

2. Արտաքին յղումներ

  • Emmanuel Tjeknavorian | Paganini | Solo Caprice No. 24 | 2013
  • VC YOUNG ARTIST | Emmanuel Tjeknavorian, 18 – Brahms, Goldberg and Eurovision Prize Winner