Back

ⓘ Արմէն Յովհաննիսեան




                                     

ⓘ Արմէն Յովհաննիսեան

Արմէն Լեւոնի Յովհաննիսեան, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կրտսեր քսանապետ, "Արիութեան համար" եւ "Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար" առաջին աստիճանի հետմահու մետալակիր:

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 30 Յունիս, 1994-ին։ Ընտանիքին միակ որդին էր, երեք քոյր ունէր: Ընտանիքը Երեւանի Աւան վարչական շրջանին մէջ կապրէր: Հաճախած է Երեւանի Գրիգոր Պաղեանի անուան թիւ 141 հիմնական դպրոցը։ Մինչեւ անոր զօրակոչը, մշակոյթի պետական քոլյճի վերջին դասընթացքին կը հետեւէր։ Քանդակագործութեամբ կը զբաղէր եւ կահոյքի արտադրամասին մէջ կաշխատէր: Նպատակը վիրահատ ըլլալ էր:

                                     

2. Յիշատակ

30 Յունիս 2014-ին՝ Արմէն Յովհաննիսեանի ծննդեան օրը, հայրական տանը անոր անունով թանգարան բացուեցաւ։ Թանգարանը զոհուած կրտսեր քսանապետի սենեակն է, ուր անոր իրերը հաւաքուած են:

23 Դեկտեմբեր 2014-ին "Տէ Ֆաքթօ" ամսագիրի կողմէն Արմէն Յովհաննիսեանը "Տարուայ մարդ" ճանչցուեցաւ

                                     

3. Արտաքին յղումներ

  • Կանխվել է դիվերսիան հայ զինվորի կյանքի գնով
  • Արմեն Հովհաննիսյան. Հայորդի, ով իր կյանքը չխնայեց հանուն մեզ և մեր Հայրենիքի
  • Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյան. մեր ցավն ու հպարտությունը…
  • Armenian Soldier Armen Hovhannisyan