Back

ⓘ Մհեր Յովհաննիսեան




Մհեր Յովհաննիսեան
                                     

ⓘ Մհեր Յովհաննիսեան

Ծնած է 26 Նոյեմբեր 1982-ին ՀՀ Սիւնիքի մարզի Կապան քաղաքը։ 1989-2000-ներուն ուսանած է տեղի թիւ 13 միջնակարգ դպրոցէն ներս: 2000–2004-ներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի պաքալորիան։ 2004–2006-ներուն ուսումը շարունակած է Երեւանի Պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի մագիստրատուրայէն ներս՝ Հայոց պատմութիւն մասնագիտութեամբ։ 2006-2009-ներուն ուսանած է Երեւանի Պետական համալսարանի ասպիրանտուրայէն ներս: 2009-ին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն "ՀՅԴ-Պոլշեւիկ յարաբերութիւններն Անդրկովկասում 1917-1918 թթ." թեմայով եւ ստացած՝ պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է տասնմէկ գիտական յօդուածներու, մէկ համալսարանական, մասնագիտական-ուսումնական ծրագիրի։

                                     

1. Աշխատանքային գործունէութիւն

2004-2010-ներուն որպէս պատմութեան ուսուցիչ աշխատած է Երեւանի Ա. Ս. Պուշկինի անուան թիւ 8 դպրոցէն ներս։ 2009-էն սկսեալ աշխատած է Երեւանի Պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւներու ինստիտուտէն ներս որպէս Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատուութեան բաժնի վարիչ։ 30 Մարտ-10 Յուլիս 2012-էն եղած է ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի գիտական քարտուղար: 10 Յուլիս 2012-էն կը հանդիսանայ նոյն ինստիտուտի փոխտնօրէնը: ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի "Հայագիտութեան հարցեր" հանդէսի խմբագրական խորհուրդի անդամ: 2016-էն կը հանդիսանայ "Հայաստանի պատմագէտներու միութիւն" ՀԿ-ի գործադիր տնօրէն։ 15 Սեպտեմբեր 2017-էն Հայաստանի հանրային ռատիոյի եթերէն կը վարէ "Համասփիւռք" հեղինակային հաղորդումը: 2010-2018-էն կը հանդիսանայ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամպիոնի ասիստենտ, 2018-էն տոցենտ։

                                     

2. Երկեր

  • Դաշնակցութիւն-Պոլշեւիկներ համագործակցութեան դրդապատճառները Պաքւում։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատոր /գրախօսութիւն/։
  • Դաշնակցութեան "թիկունքային քաղաքականութեան" առանձնայատկութիւնները։
  • Դիւանագիտական "փնտռտուքները" Դաշնակցութեան եւ պոլշեւիկների միջեւ 1918թ.։
  • "Հայոց ցեղասպանութեան" թեման ԵՊՀ հայագիտական հետազօտությունների ինստիտուտի 2009-2013 թթ. ուսումնասիրութիւններում։
  • Պոլշեւիկներ-Դաշնակցութիւն բանակցութիւնները Թիֆլիսում 1917 թ. Դեկտեմբեր -1918 թ. Յունուար։
                                     

3. Գրականութիւն

  • Երեւանի պետական համալսարանի 90-ամեայ պատմութեան ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասեան, Երեւան, 2009, էջ 294
  • ԵՊՀ պատմութեան եւ հայ բանասիրութեան ֆակուլտետների 95-ամեայ ուղին, Երեւան, ԵՊՀ հրատ., 2014։
                                     

4. Արտաքին յղումներ

  • ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ. Մհեր Հովհաննիսեան
  • ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի "Հայագիտութեան հարցեր" հանդէս
  • Երեւանի պետական համալսարան ի Պատմութեան ֆակուլտետ. Հայոց պատմութեան ամպիոն. Մհեր Հովհաննիսեան