Back

ⓘ Հին Աքրոբոլիս թանգարան




Հին Աքրոբոլիս թանգարան
                                     

ⓘ Հին Աքրոբոլիս թանգարան

Հին Աքրոբոլիս թանգարան, եղած է հնագիտական թանգարան Աքրոբոլիսի տարածքին մէջ, Աթենք, Յունաստան։ Կառուցուած է ժայռի արեւելեան եզրի խորշին մէջ։ Կը համարուի Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններէն մէկը։ Սահմանափակ տարածքի պատճառով յունական կառավարութիւնը 1980 թուականին նոր թանգարան կառուցելու որոշում առաւ։ Նոր Աքրոբոլիս թանգարանը կառուցուած է Աքրոբոլիսի ստորին հատուածին մէջ։ 2007 թուականին հին թանգարանը փակուեցաւ եւ բոլոր հին առարկաները տեղափոխուեցան նոր թանգարան, որ բացուեցաւ 20 Յունիս2009-ին։

                                     

1. Պատմութիւն

Թանգարանին մէջ կը գտնուին աշխարհի հնագոյն յունական մասունքները, որոնք պեղումներու ժամանակ յայտաբերուած են Աքրոպոլիսի տարածքին մէջ։ Կառոյցի ճարտարապետը եղած է Փանակիս Քալքոսը։ Շինությիւնը կառուցուած է 1865-1874 թուականներուն։ 1950 թուականին շէնքի տարածքը ընդյալնուած է յոյն ժամանակակից ճարտարապետ Փաթրոքիոս Քարանաթինոսի կողմէ։

Աքրոբոլիսի թանգարանի մէջ կը գտնուին Աքրոբոլիսի հուշարձաններու քարէ արձաններ, պրոնզէ գործիքներ, պեղղուած առարկաներ։ Շինութիւնը կը գտնուի Աքրոբոլիսի հարաւ-արեւելեան անկիւնը։ 1974 թուականին վարչապետ Քոսթանթինոս Քարամանթիսը առաջարկած է կառուցել նոր թանգարան։ 2007 թուականին թանգարանին հին շէնքը փակուած է եւ տեղափոխուած է թանգարանին նոր շէնքը։

                                     

2. Նոր շէնք

Աքրոբոլիս թանգարանի նոր շէնքը նախագծած են Պերնարտ Ճշումը եւ Միխալի Ֆոթիատեսը։ Կառուցուած է 2002-2007 թթ. Areopagitou փողոցին մէջ։ Հանդիսաւոր բացումը կատարուած է 20 Յունիս 2009-ին։ Առաջին տարին մուտքի վճարումը եղած է մէկ եուրո, այնուհետեւ՝ հինգ եուրո։

Վնասներ Աքրոբոլիսին

Հին Աքրոբոլիս թանգարանի դրենաժային խողովակները քայքայած են Աքրոբոլիսը, եւ Պարթենոնի փլուզման վտանգ կայ։

                                     

3. Հաւաքածու

Թանգարանին մէջ կը պահուին իրեր, որոնք յայտնաբերուած են Աթենեան Աքրոբոլիսի տարածքէն, հիմնականորեն Պարթենոնէն, Էրեքտէյնոնէն, Փրոփիլէյներէն, Նիքէի տաճարէն, եւ Աթենքի հին տաճարէն։