Back

ⓘ Հաուայ




Հաուայ
                                     

ⓘ Հաուայ

Հաուայ Հաուայ, ԱՄՆ-ի նահանգներէն մէկը, որ կը գտնուի Խաղաղական ովկիանոսին մէջ։ Ան կընդգրկէ Հաուայեան կղզիները։ 21 Օգոստոս 1959-ին դարձած է ԱՄՆ 50-րդ նահանգը:

Բնակչութեան թիւն է 1 419 561 մարդ 2014 թուականի տուեալներով: Քաղաքի բնակչութիւնը կը կազմէ ընդհանուր բնակչութեան 70 %-ը: Պաշտօնական լեզուն անգլերէնն է: Անգլերէնի կողքին կօգտագործուի նաեւ ճափոներէնը, իսկ տարբեր ցեղային խումբեր կը գործածեն զանազան լեզուներ, ինչպէս նաեւ՝ հաուայերէն: Հաուայի նահանգի վարչական կեդրոնը Հոնոլուլուն է, իսկ ամենամեծ քաղաքներէն են` Հիլո, Քաիլուա-Քոնա, Քանեհոեն: Տնտեսապէս ամենազարգացած կղզին Օհաուն է: Նահանգը նոյնպէս կը կոչուի Ալոհա նահանգ:

                                     

1. Աշխարհագրութիւն

Նահանգը կը գտնուի Հաուայեան կղզիներուն և Խաղաղական ովկիանոսի կեդրոնական մասը: Ընդհանուր Տարածութիւնն է 28 311 քմ²: Հաուայեան կղզիներուն մէջ կը գտնուին Մաունա-Լոա և Քիլաուէա հրաբուխները և հանգած հրաբուխ մը՝ որ կը կոչուի Մաունա-Քեա բարձրութիւնը 4205 մ: Հաուայի նահանգը երկրի մակերեւոյթով ամենաարագ աճող երկիրն է հրաբխային գործունէութեան հետեւանքով: Նահանգին հողը խոնաւ է եւ այդ պատճառով այնտեղ լիճեր չկան: Բացառութիւններ են` Ուաիաու, Հալուոլու լիճերը և Քա-Լոքո ջրամբարը:

                                     

2. Կլիմա

Նահանգը ունի արեւադարձային կլիմա: Տարեկան միջին ջերմաստիճանը կը կազմէ 18-էն 25 աստիճան: Տարեկան անձրեւներու քանակն է 4000 մմ: Նահանգը ունի արեւադարձային տափաստաններ և սաւանաներ: Տնտեսութիւնը հիմնուած է զբոսաշրջութեան վրայ: Կղզիներուն մէջ կան զանազան հանգստավայրեր, բնական և պատմական վայրեր,ինչպէս նաեւ ազգային բնութեան պահպանուած տարածքներ: Արդիւնաբերութեան գլխաւոր ճիւղերն են շաքարը և մրգային պահածոները։ Գիւղատնտեսութիւնը կը վերամշակէ 1 միլիոն հեքդար: Գլխաւոր սպառողական մշակաբոյսերն են՝ բրինձը, արքայախնձորը, շաքարեղեգը, սուրճը, պանանը և կուաւան: Հաուայի նահանգը կը համարուի Հիւսիսային Խաղաղական ովկիանոսի երթեւեկութեան հիմնական հանգոյցը, որ ունի կապող ճանապարհ, ԱՄՆ-ի և Քանատայի, Արեւելեան Ասիայի, Ֆիլիպիններու, Աւստրալիայի, Նոր Զելանտիայի հետ:

                                     

3. Բնակչութիւն

Ցեղային կազմը 10 % - Հաուայանցիներ 38.6 % - ասիացիներ ֆիլիպինցիներ և ճաբոնացիներ 14 %, չինացիներ 5 % 24.7 % - Եւրոպական ծագմումով ամերիկացիներ 14.7 % - Մեդիսներ 8.9 % - լատին-ամերիկացիներ բուերդորիկացիներ և մեքսիքացիներ 3.1 % - աֆրոամերիկացիներ եւ այլն: Շրջանը տիրած են եւրոպացիներ` գերմանացիներ, փորթուկալացիներ, անգլիացիներ. Նախկին ԽՍՀՄ-էն գաղթածներու թիւը կը կազմէ 5 հազար:

                                     

4. Կրօնք

2000 թուականի տուեալներով Հաուայի նահանգի տարբեր կրօնքի հետեւորդներն ու դաւանանքի ներկայացուցիչները կը բաժնուին հետեւալ կերպով՝ Քրիստոնէութիւն՝ 351 000 28.9 % Պուտտայականութիւն՝ 110 000 9 % յուդայականութիւն՝ 10 000 0.8 % այլ կրօններ՝ 100 000 10 % Ոչ ոք չի պատկանիր որեւէ կրօնի 650 000 51.1 %