Back

ⓘ Հայրենիք Ընկերակցութիւն




Հայրենիք Ընկերակցութիւն
                                     

ⓘ Հայրենիք Ընկերակցութիւն

"Հայրենիք" շաբաթաթերթը սկսած է լոյս տեսնել 1 Մայիս, 1899, Նիու Եորքի մէջ 240 ամերիկեան տոլար դրամագլուխով եւ փոխադրուած 1899-ին Ուոթըրթաուն, Պոսթընի մօտ, ԱՄՆ։ 1899-1913 ժամանակամիջոցին որպէս շաբաթաթերթ լոյս տեսնելէ ետք, 1913 Յունիսին "Հայրենիք" վերածուած է երկօրեայի, մինչեւ 4 Դեկտեմբեր, 1915։ Այդ թուականին "Հայրենիք" սկսած է լոյս տեսնել որպէս օրաթերթ։ 1991 թուականին, գլխաւորաբար նիւթական պատճառներով, "Հայրենիք" ը կրկին վերածուած է շաբաթաթերթի։

"Հայրենիք" խմբագիրներ` Թովմաս Չարշաֆճեան 1899-1900, Արշակ Վռամեան 1900-1907, Արամ Աշոտ 1904, Նշան Թաշճեան 1907-1908, Սիամանթօ 1909-1911, Յարութիւն Չագմագճեան 1909-1911, Սիմոն Վրացեան 1911-1914, Մանուկ Համբարձումեան 1914-1916, Մերուժան Օզանեան 1916-1918, Սահակ Չթչեան 1918-1922, Նշան Տեստէկիւլեան 1918-1922, Մինաս Վերածին 1918-1922, Ռուբէն Դարբինեան 1922-1968, Վալադ Վալադեան 1948-1952, Գուրգէն Մխիթարեան 1952-1963, Խոսրով Ներսէսեան 1960-1978, Վարդգէս Ահարոնեան 1948-1952, Երուանդ Խաթանասեան 1963-1968, Մինաս Թէօլէօլեան 1968-1979, Գէորգ Տօնապետեան 1976-1996, Վաչէ Բրուտեան 1989-1993, Վահագն Գարագաշեան 1995-1999, Խաժակ Մկրտիչեան 1999-2008

Անգլերէն բաժնի խմբագիրներ՝ Խաչիկ Մուրատեան 2007-2014, Նանոր Պարսումեան 2010-2014 2014-2016, Ռուբէն Ճանպազեան 2016-2018:

Շաբաթաթերթ, երկօրեայ թէ օրաթերթ, աւելի քան հարիւր տարիներու իր կեանքով, "Հայրենիք" ը հայ մամուլի ներկայ իրականութեան մէջ հայ լրագիրներու նահապետն է։ Անոր կը յաջորդեն Պոլսոյ "Ժամանակ" ը եւ Լոս Անճելոսի "Ասպարէզ" ը, որոնց ծննդեան թուականը 1908 է։

                                     

1. "Հայրենիք" ամսագիր / եռամսեայ

Այս երթին զուգահեռ, "Հայրենիք" Ընկերակցութիւնը ունի պատմականացած իրագործումներու շարք մը։ 1922-1971 շրջանին "Հայրենիք" ամսագրի հրատարակութիւնը 1922-1967 ամսաթերթ, 1968-1971 եռամսեայ սփիւռքեան հայ գրական եւ մշակութային տարեգրութեան ամենափայլուն էջերէն մէկն է։ "Հայրենիք" ամսագրի միջոցաւ մասնակի զօրաշարժի կ՚ենթարկուէր հայ ժողովուրդն ու հայ մտաւորականութիւնը, հանրային սեփականութիւն կը դառնային հասուն թէ նորահաս գրական արժէքներ, պատմաքաղաքական, ընկերային, գաղափարախօսական, յուշագրային եւ ստեղծագործական իրագործումներ։

                                     

2.1. Անգլիատառ հրատարակութիւններ "Hairenik Weekly" / "Armenian Weekly"

Հայատառ այս իրագործումներու կողքին, "Հայրենիք" Ընկերակցութիւնը լոյս ընծայած է անգլիատառ ՝ "Armenian Weekly" հրատարակութիւնը կամ "Արմինիըն Ուիքլի" 1934-էն սկսեալ։ Լոյս կը տեսնէ 1934 թուականէն, Ուոթըրթաունի մէջ, Պոսթըն-ի մօտ անգլերէն լեզուով։

Սկզբնական շրջանին կը կոչուէր "Hairenik Weekly" 1934-1969 "Հայրենիք շաբաթաթերթ" իսկ 1969-էն ի վեր "Armenian Weekly" "Հայկական շաբաթաթերթ" ։

ՀՅԴ Ամերիկայի արեւելեան շրջանի կեդրոնական կոմիտէի անգլիատառ պաշտօնաթերթ։ Ամերիկաբնակ անգլախոս հայ երիտասարդութիւնը յաղորդակից կը դարձնէ ՀՅԴ գաղափարախօսութեանը, Հայ դատի խնդիրներուն, հայ ժողովուրդի հին ու նոր պատմութեանը, մշակոյթին։ Առաջին անգամ այս թերթի էջերուն մէջ տպագրուած է Ուիլեամ Սարոյեանի անդրանիկ պատմուածքը։

                                     

2.2. Անգլիատառ հրատարակութիւններ "Armenian Review"

"Հայրենիք" Ընկերակցութիւնը լոյս ընծայած է նաեւ անգլիատառ ՝ "Armenian Review" պարբերաթերթը 1949-1978։ Վերջինիս պատասխանատուութիւնը 1978-էն ի վեր ստանձնած է ՀՅԴ Բիւրոն եւ զայն լոյս ընծայած որպէս եռամսեայ ակադեմական անգլիատառ պարբերաթերթ։

                                     
  • Արի ներու Ընկերակցութիւն 1934 - 1974 Կամք Մարմնամարզական Միութիւն, 1912 - 1917 Կամք Մարմնամարզական Ակումբ եւ Հայ Հետազօտիչներու Ընկերակցութիւն 1917 Հ
  • Սերունդ, Համազգային, Թեքէեան Մշակութային Միութիւնները, Հայ երիտասարդաց Ընկերակցութիւն Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն, Հայ Մարմնամարզական Միութիւն Երիտասարդական

Users also searched:

ավետարանչական, բաղրամյան 18, դիակոնիա, հայ ավետարանչական եկեղեցի կրթաթոշակ, հույս հայաստանի համար,

...
...
...