Back

ⓘ Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Լիեր)




Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Լիեր)
                                     

ⓘ Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Լիեր)

53.1339°N 7.2734°E  / 53.1339; 7.2734

Հայոց Ցեղասպանութեան յուշարձան, խաչքար Գերմանիոյ Ներքին Սաքսոնիա նահանգին Օստֆրիսլանտ մարզի Լիեր քաղաքին կեդրոնական հրապարակին մէջ։ Տեղադրուած է 10 Հոկտեմբեր 2015-ին։

                                     

1. Պատմութիւն

Խաչքարը տեղադրուած է ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերուն՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով: Խաչքարին վրայ քանդակուած է՝ "ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ, 1915":

Խաչքարը ստեղծուած է Լիերի միակ հայ Թովմասեան ընտանիքի ջանքերով եւ նիւթական միջոցներով։ Անոնց շնորհիւ յուշակոթողը ներառուած է Գերմանիոյ պատմամշակութային արժէքներուն ցանկին մէջ։ 9 Յուլիս 2015-ին Լիերի քաղաքային խորհուրդին նիստին ընթացքին, խաչքարը ստացեր է պետական կարգավիճակ։ Այս խաչքարը Գերմանիոյ մէջ գտնուող առաջինն է, որ անցած է պետական հսկողութեան տակ։

Խաչքարին բացման արարողութեան ներկայ գտնուած են Լիերի քաղաքապետ Պէաթրիս Քուլ, նախկին քաղաքապետ Ուոլֆկանկ Քելլներ, Գերմանիայի մէջ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատեան, մարզային խորհուրդին ղեկավար Պէրնհարտ Պրամլակէն, հայ, գերմանացի եւ ռուս հոգեւորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտաւորականներ, լրագրողներ, Գերմանիոյ հայ համայնքին բազմաթիւ ներկայացուցիչներ:

                                     
  • Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան Լիեր Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան Հալէպ Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան Միջերկրական ծով Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան