Back

ⓘ Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան (Ստեփանակերտ)




                                     

ⓘ Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան (Ստեփանակերտ)

Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան, Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած խաչ-յուշարձան Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի բարձունքներէն մէկուն վրայ։

                                     

1. Պատմութիւն

Յուշարձանը նուիրուած է 1915-ի Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Տեղադրուած է 6 Մայիս 2015-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասին մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներու շրջանակէն ներս։

Միջոցառման մասնակցած են Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պաշտօնատար անձինք։ Խաչ-յուշարձանի տեղադրումը նախաձեռնած է "Առաջ Արցախ" երիտասարդական կազմակերպութիւնը իր անդամներու սեփական միջոցներով ու բարերարներու աջակցութեամբ։

Գիշերային ժամերուն խաչ-յուշարձանը կը լուսաւորուի։

                                     
  • Կալկաթա Հայոց Ցեղասպանութեան Յուշակոթող Կալկաթա, Հնդկաստան Խաչքար Հայոց Ցեղասպանութեան Խաչ - Յուշարձան Ստեփանակերտ Հայոց Ցեղասպանութեան Խաչքար Կլենտէլ