Back

ⓘ Հայկական Մուֆլոն



Հայկական Մուֆլոն
                                     

ⓘ Հայկական Մուֆլոն

Հայկական Մուֆլոն կամ Անդրկովկասեան Լեռնային Ոչխար, սնամէջ եղջիւրաւորներու ընտանիքի վայրի ոչխար։

Աւանդական տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչեւ 20-րդ դարու սկիզբը տարածուած շրջանն եղած է Հայկական լեռնաշղթայէն մինչեւ Արագածի ստորոտները։ Այժմ կը գտնուի անհետացման վտանգի եզրին։ Հատ-հատ, ո՛չ մեծ խումբերով, կը հանդիպին Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերուն մէջ, Խոսրովի անտառ արգելոցին մէձ։ Գրանցուած է ՀՀ Կարմիր գիրքին մէջ։

                                     

1. Արտաքին Կազմուածք

Ունի սլացիկ ֆիզիքական կազմուածք, բայց՝ ոչ աւելի կշիռք։ Մազի ծածկոյթը կոշտ ու կարճ է, կազմուած բաց շագանակագոյն կոշտամազէն եւ աղուամազէն։ Հասուն արուներու մէջքին կայ սպիտակ թամբանման նշան։

Արուներու մարմինի երկարութիւնը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդաւի այսինքն ուս բարձրութիւնը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կշիռքով՝ 50-60 և 35-45 գկ։ Արուները օժտուած են խոշոր եղջիւրներով որոնք երկարելով դէպի մնդաւ կը դառնան գալարուած օղակաձեւ եղջիւրիներ։ Մաքիները հիմնականօրէն անեղջիւր են։ Մայրերն առաջին ծննդաբերութեան կ՝ ունենան մէկ, յետագային՝ զոյգ գառնուկներ։

Շատ հաւանական է, որ Հայկական Մուֆլոն եղած է ընտանի ոչխարի նախնիքը։ Ընտանի ոչխարին հետ խառնասերումը կու տայ առողջ բեղմնաւոր ձագ, որ կ՝ ապրի 12-14 տարի։

                                     

2. Տարածում

Տարածուած են Հայկական լեռնաշխարհին մէջ՝ Հայաստանի եւ Իրանի մէջ: Մուֆլոններ կան նաեւ Կիպրոս, Քորսիքա եւ Սարտինիա կղզիներուն մէջ, սակայն պարզուած չէ թէ անոնք վայրենացած ոչխարներ են, կամ իրական մուֆլոններ: Էտեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում: Մինչեւ 20-րդ դարու սկիզբը տարածուածութեան շրջանը ընդգրկուած է Հայկական լեռնաշխարհէն մինչեւ Արագածի ստորոտները: Տարածուած է նաեւ Նախիջեւանի եւ Հիւսիսարեւմտեան Իրանի մէջ: Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին: Առանձնեակները ոչ մեծ խումբերով մինչեւ 7-8 գլուխ կը հանդիպին Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերուն մէջ, Խոսրովի անտառ արգելոցին մէջ:

Կապրի լեռնային չոր տափաստաններուն մէջ, գիհիի, նշենիի եւ այլ չորասէր բուսականութեան առկայութեամբ Ուրծի լեռնաշղթայ, ենթալպիան եւ ալպիական մարգագետիններու մէջ Վայոց ձոր եւ Սիւնիք: Կը գերադասեն կիրճերու, ժայռաբեկորներու եւ նման այլ տեղամասերու հետ համակցուած բաց պիոթոպներ 1000-3000 մեթր բարձրութիւններու վրայ:

Հայաստանի մէջ մուֆլոնը կապրի մշտապէս՝ ձմրան չքոչելով, իսկ տարուան տաք եղանակներուն կը դիտուի արուներու ներհոսք Նախիջեւանի կողմէ: Մուֆլոնը պարբերաբար կը կատարէ ուղղահայեաց գաղթեր. ձմրան՝ դէպի նախալեռներ, ամրան՝ դէպի բարձունքներ:

                                     

3. Գրականութիւն

  • Valdez R., Cardenas M., Sanchez Juan February 1991։ "Disruptive mating behavior by subadult Armenian wild sheep in Iran" ։ Applied Animal Behaviour Science 29 1-4: 165–171։ doi:10.1016/0168-15919190244-R
  • Ovsepian L. A. 1987։ "Случай обнаружения саркоцист у арменийских муфлонов Ovis Orientalis Gmelini Blyth, 1841=Armeniana Nasonov содержащихся в условиях неволи" ։ Biological Journal of Armenia ռուսերեն Yerevan: Armenian National Academy of Sciences 40 9: 780–781
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →