Back

ⓘ Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան (Մոսկուա)




Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան (Մոսկուա)
                                     

ⓘ Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան (Մոսկուա)

Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան, 2015-ին ստեղծուած թանգարան Մոսկուայի Հայ առաքելական եկեղեցւոյ տաճարային համալիրի տարածքին։ Հայաստանի սահմաններէն դուրս գտնուող հայկական ամենամեծ թանգարանային համալիրն է։ Թանգարանին բացումը նուիրուած է Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին։

                                     

1. Տուեալներ

Մոսկուայի Հայկական թանգարանը Հայաստանէն դուրս իրագործուած հայկական ամենամեծ թանգարանային նախագիծն է։ Թանգարանի ընդհանուր տարածքը կը կազմէ աւելի քան 2000 քառակուսի մեթր։

Ցուցանմուշները ներկայացուած են 9 թեմատիկ դահլիճներու մէջ. "3D կինոթատրոն, "Հայերու կենցաղը", "Դիմանկարներ", "Ինտերակտիւ գիրք", "Հայկական երաժշտութեան գրադարան", "Յուշահամալիր", "Տանթէական" եւ "Վիրտուալ երկրագունդ" ։

                                     

2. Սրահներ

Կեանքի միջանցքներ. հայ ժողովուրդին պատմութիւնը նկարներով. հազարամեայ հնագիտական գտածոներէն մինչեւ միջուկային դարաշրջան։

3D կինոթատրոն. Հայաստանի պատմութեան ամենակարեւոր ու խորհրդանշական դրուագները ներկայացնող կարճ շարժապատկերներ։

Հայերու կենցաղը. սենեակ, ուր կարելի է տեսնել կենցաղային դրուագներ տարբեր ժամանակաշրջաններու հայերու կեանքէն։

Երկրագունդ ՝ Հայկական Սփիւռքի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը ներկայացնող վիրտուալ երկագունդ։

Դիմանկարներ ՝ ցեղասպանութեան զոհ դարձած եւ ոչնչացումէն մազապուրծ հայոց մեծերու դիմանկարներ։

20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն – ինտերակտիւ գիրք. ցեղասպանութեան թեմայով գիրքեր, թուայնացուած վաւերագրութիւներ ու լուսանկարներ

Հայոց Տանթէականը ՝ Յովհաննէս Շիրազի բանաստեղծութեան վաւերագրական պատկերաւորում։

Հայկական երաժշտութեան գրադարան. համաշխարհային երաժշտութեան պատմութեան մէջ իրենց ներդրումը ունեցած հայ հեղինակներու ստեղծագործութիւններու ձայնադարան։

Հայկական երաժշտութեան գրադարան ՝ համաշխարհային երաժշտութեան պատմութեան մէջ իրենց ներդրումը ունեցած հայ հեղինակներու ստեղծագործութիւններու ձայնադարան։

                                     

3. Բացման արարողութիւն

Թանգարանին բացման արարողութեան մասնակցած են Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսեան, թանգարանի հիմնադիր Ռուբէն Գրիգորեան, Ռուսիոյ մէջ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայեանը, Ռուսիոյ Պետական Դումայի մշակութային հարցերու յանձնաժողովի նախագահ Ստանիսլաւ Գովորուխինը, Ռուսաստանի Հռոմի Պապի պատուիրակ Իվան Եուրկովիչ, Ռուսիոյ հրէական Քոնկրէսի ղեկավար Եուրի Կաններ։

                                     
  • Բաժնին կայացման գործին մէջ, կը վճոռոշէին Հայաստանի Մշակոյթի տան նախկին Լազարեան ճեմարան, Մոսկուա հարուստ հաւաքածուի փոխանցումը եւ հայ արուեստագետներու
  • Էրեբունի թանգարան հարաւային Առիւծի որս եւ հիւսիսային Խալդ աստուած ճակատներ, 1968, տուֆ Արա Յարութիւնեանի գործերէն կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին
  • Աշխատանքները կը գտնուին Ճոտտոյի թանգարան - արուեստանոցին մէջ, Ժամանակակից արուեստի թանգարան Երեւան Հայաստանի ազգային պատկերասրահին, Հայաստանի եւ աշխարհի
  • Կերպարուեստի Թանգարան Թալլին Գառնիի բնանկար 1956, Մոսկուա Հիւրընկալութիւն 1957, Արեւելքի Ժողովուրդներու Արուեստի Թանգարան Մոսկուա Հայուհի 1959
  • SMITHSONIANMAG.COM, 7 - 10 - 2017 Ճարտարապետութեան ազգային թանգարան - ինստիտուտի պաշտօնական կայքէջ Հայկական Հանրագիտարան, Ճարտարապետութիւն Եունեսքոյի գիտական