Back

ⓘ Հայաստանի Պետական Ակադեմիական Երգչախումբ




                                     

ⓘ Հայաստանի Պետական Ակադեմիական Երգչախումբ

Հայաստանի պետական ակադեմական երգչախումբ, հիմնադրուած է 1937 թուականին։ 1961 թուականէն սկսեալ երգչախումբի գեղարուեստական ղեկավարն է Յովհաննէս Չեքիճեան։

                                     

1. Պատմութիւն

Հայաստանի պետական ակադեմական երգչախումբը կը գործէ Հայաստանի բոլոր շրջաններուն մէջ, Հայաստանէն դուրս ելոյթ ունեցած է 18 քաղաքներու մէջ 820 համերգով։ Նիւ Եորքի, Լոնտոնի, Փարիզի, Փրահայի, Պէյրութի մէջ եւ այլուր երգչախումբը 27 լեզուներով ներկայացուցած է հայ եւ միջազգային դասական երաժիշտներու ստեղծագործութիւններ։

1969 թուականէն երգչագումբը ստացած է ակադեմական կոչում, 1975 թուականին յայտարարուած է, որպէս հանրապետութեան վաստակաւոր երգչախումբ, 2012 թուականին ստացած է "ազգային" կարգավիճակ։

Երգչախումբը ձայնագրած է Եկմալեանի եւ Կոմիտասի պատարագներու սկաւառակները։

                                     

2. Մրցանակներ

* Հայաստանի պետական երգչախումբի եւ Ռուսիոյ սիմֆոնիկ նուագախումբերու համատեղ գործունէութեան ձայնագրութիւններէն մէկը Փարիզի մէջ արժանացած է Կրան Բրիի։

  • ՀՀ սփիւչքի նախարարութեան "Կոմիտաս" մետալ
  • ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկեմետալ
  • Ֆրիտիոֆ Նանսէն շքանշան
  • "Մովսէս Խորենացի" մետալ
  • ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ոսկեմետալ
  • "Մեսրոպ Մաշտոց" մետալ
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Մխիթարեան միաբանութեան ոսկեմետալ
  • ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1980 թուականին Մոսկուայի երաժշտանոցի մեծ դահլիճին մէջ՝ ողիմպիական խաղերու մշակութային ձեռնարկներու ծիրէն ներս, Խորհրդային Միութեան բոլոր անուանի խումբերու մրցոյթներուն արդիւքին համաձայն ՝ Հայաստանի պետական երգչախումբի կատարողութեամբ Պեթհովէնի 9-րդ սիմֆոնին նկատուած է լաւագոյնը, եւ խմբավար Յովհաննէս Չեքիճեանը արժանացած է "Ժողովուրդներու Բարեկամութիւն" շքանշանին