Back

ⓘ Խօսնակ (ամսագիր)




                                     

ⓘ Խօսնակ (ամսագիր)

Խօսնակ, գրական, հասարակական եւ տեղեկատու ամսագիր։ ՀԲԸՄ Լիբանանի շրջանային յանձնաժողովի եւ Հայ երիտասարդաց ընկերութեան կեդրոնական վարչութեան օրգան։

Լոյս կը տեսնէ 1957-էն, Պէյրութի մէջ։ Խմբագիրներ՝ Ա. Մակարեան, Ս. Մինասեան։

"Խօսնակ Ամսագիր" իր պաշտօնաթերթով կը Լուսաբանէ ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի գործունէութիւնը Լիբանանի և Սուրիոյ մէջ։ Նիւթեր կը տպագրէ Հայաստանի տնտեսութեան, գիտութեան ու մշակոյթի նուաճումներուն մասին։ Հայաստանը համարելով ազգապահպանման հիմնական կռուան՝ ձգտելով ամրապնդել հայրենիք-սփիւռք կապերը։

"Խօսնակ" ի պաշտօնաթերթով լոյս տեսնող յօդվածներու մեծ մասը նուիրուած են ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի, Լիբանանի, Սուրիոյ եւ Կիպրոսի մէջ իրենց մասնաճիւղերու մարզական, մշակութային եւ կրթական գործունէութեան լուսաբանութեանը։

Նիւթեր կը տպագրուի նաեւ Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կեանքի վերաբերյալ։ Պարբերաբար լոյս ընծայելով օտարալեզու երիտասարդական յաւելուածներ։

Անցեալին իբրեւ "Խօսնակ" ի յաւելուած լոյս տեսած են նաեւ "Խօսնակ պատանեկան" եւ "Երիտասարդ խօսնակ" ուսանողական-երիտասարղական պարբերաթերթերը։

2006-էն ի վեր "Խօսնակ" պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է Համբիկ Մարտիրոսեանը:

2017-ին Խօսնակը դարձաւ 60 տարեկան:

Տպաքանակը մօտ 1100 է, որմէ 600-կը սփռուի Լիբանանի մէջ, մնացեալ 500-ըՙ ամբողջ աշխարհը

                                     
  • եւ 2007 - էն ի վեր Խօսնակ Ամսագիր պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է 2007 թուականէն ի վեր, Համբիկ Մարտիրոսեան խմբագիրն է ՀԲԸՄ - ի Խօսնակ պաշտօնաթերթին: Կիլիկիա

Users also searched:

...
...
...