Back

ⓘ Խուճապի Վանք




Խուճապի Վանք
                                     

ⓘ Խուճապի Վանք

Խուճապի վանքը XIII դ կը գտնուի Լոռի մարզի Պրիւոլնոյէ գիւղի մօտակայքին, Լալվար լերան հիւսիսային լանջին։ 9-10 դարերուն կառուցուած է համալիրի ամենահին եկեղեցին, որ միանաւ բազիլիկ կառոյց է: Հիմնադրման առաջին տարիներուն գործած է որպէս հայադաւան մենաստան, իսկ XIII դ Զաքարեաններու տիրապետութեան շրջանին վերածուած է Քաղկեդոնի վանքի։ Վանքը կառուցուած է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարով։ Զոյգ մոյթով գմբէթաւոր յօինուածք է։ Մոյթերը միակտուր քարով են, ութանիստ։ Խոր նախաբեմով ապսիտը ունի եռանկիւնաձեւ խորշերով մշակուած, արեւելեան ճակատին բացուող երեք լուսամուտ։ Մուտքերն են՝ արեւմուտքէն, հիւսիսէն եւ հարաւէն։ Գմբէթի 12 նիստանի կամարաշարով զարդարուած բարձրադիր թմբուկի իւրաքանչիւր նիստին նեղ եւ բարձր լուսամուտ է։ Եկեղեցւոյ արեւմտեան ճակատի ողջ երկարութեամբ կից է սրահ գաւիթը։ Յուշարձանը ունի տեքորաթիւ հարուստ հարդարանք:

                                     

1. Տե՛ս նաեւ

  • Ջավախքի թեմ ստեղծեք
  • Հայ քաղկեդոնական եկեղեցիները` թուրք-վրացական "եղբայրության" սակարկագին
  • Վրացիները հայ-քաղկեդոնական վանքերն են պահանջում
  • Խուճապի վանքը "Խուճապի" մեջ է