Back

ⓘ Լինքին Փարք




Լինքին Փարք
                                     

ⓘ Լինքին Փարք

Լինքին Փարք, ալթերնաթիվ ռոք խումբ, ստեղծուած է 1996 թուականին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Ագոուրա Հիլլզ քաղաքին մէջ։ Ստեղծման առաջին երկու տարիներուն, մինչեւ 1998 թուականը խումբը կոչուած է Xero, իսկ 2000 թուականին վերանուանուած է Linkin Park եւ այս անուանումը կը կրէ մինչեւ այսօր։ Առաջին ալպոմը, որ անոնց յաջողութիւններ բերաւ, Hybrid Theory-ն էր, որ RIAA-ի կողմէն դասուեցաւ "ադամանդէ ալպոմներ" ու շարքին, նաեւ դարձաւ "մալթի-փլաթինիում" շարք մը այլ երկիրներու մէջ։ Hybrid Theory-ին հետեւելով՝ Meteora ալպոմը խումբին դարձուց ալ աւելի յայտնի եւ սիրուած, գլխաւորեց Billboard 200-ը, եւ 2003-ին սկիզբ դրաւ շարք մը համաշխարհային շրջագայութիւններուն։ Այս ալպոմին թողարկումէն ետք MTV-ն խումբը հռչակեց որպէս հազարամեակի երրորդ լաւագոյն ռոք խումբ՝ Oasis-էն եւ Coldplay-էն յետոյ։ Յաջորդ ալպոմը Minutes to Midnight-ն էր, որ լոյս տեսաւ 2007-ին, եւ որ ոճային առումով քիչ մը շեղեցաւ նախորդ երկու ալպոմներէն։ Այս վերջինը խումբի երկրպագուներուն եւ երաժշտագետներուն մեջ իրարանցում առաջացուց։ Սկսան քննադատել խումբին ոճային տատանումները, սակայն Linkin Park-ի անդամները բացատրեցին, որ չէին ուզեր շարունակաբար ստեղծել նոյն ժանրի պատկանող երաժշտութիւն։ Խումբին յաջորդ ալպոմը՝ A Thousand Suns-ը, լոյս տեսաւ 2010 թուականի Սեպտեմբերի 14-ին։ Այստեղ խումբը տեղակայած է տարբեր ժանրերու ստեղծագործութիւններ, կան եւ՛ ամբողջական, եւ՛ "անցումային" կարճ տեւողութեամբ երգեր։ Յաջորդ ալպոմը A Thousand Suns-ն էր։ Ալպոմը թողարկուեցաւ Սեպտեմբեր 8, 2010-ին։ Ան շուտով կը հանդիսանայ թիւ 1 ալպոմ տարբեր եւ բազմաթիւ ցանկերու մէջ։ Հակառակ երկրպագուներու դրական եւ բացասական խառնուած կարծիքներուն, ալպոմը կը յաջողի խումբին անունն ու համբաւը պահել։ Նախավերջին ալպոմը Living Things-ն է, որ որոշ չափով մը կը շեղի Linkin Park-ի ալթերնաթիվ ժանրէն, ներկայացնելով "Ելեկտրիկ" ռոքի պատկանող երաժշտութիւն։ Ան նաեւ մեծ յաջողոթիւններու կարժանանայ։ 6րդ եւ վերջին ալպոմը 2014-ի The Hunting Party-ն է, որ կը վերադարձնէ խումբին իր սկզբնական ալթերնաթիվ եւ "հարտ" ռոքային ձայն-ը։ Ան կը գրաւէ 4-րդ հորիզոնականը Րիվոլվռ-ի "2014-ի քսան լաւագոյն ալպոմներ" ցանկին մէջ։ Linkin Park-ն ունի նաեւ այլ ալպոմներ՝ Hybrid Theory-ին տեղ գտած երգերու "ռեմիքս" ային տարբերակներով ալպոմը Reanimation-ն, իսկ Jay-Z-ին հետ համատեղ ստեղծուած է Collision Course-ը։ Ընդհանուր առմամբ՝ խումբը ամբողջ աշխարհին մէջ մինչ օրս վաճառած է 50 միլիոն ալպոմ եւ ունի 2 Կրեմմի մրցանակ։ Linkin Park-ի ալթերնաթիվ եւ Նիւ մէթալէն դէպի ռէբ քոր ետ ու առաջ անցնելու իւրայատուկ կարողութիւնը, եւ խումբին անդամներուն միջեւ տեւող համերաշխութիւնը կը ներկայացնեն յաջողած երաժշտական խումբի կերպարը:

                                     

1.1. Պատմութիւն Սկզբնական շրջան։ Hybrid Theory EP

Խումբի հիմնադիրները երեք համալսարանային ընկերներ էին՝ Մայք Շինոտան, Ռոպ Պոուրտոնը եւ Պրեդ Տելսոնը, որոնք առ այսօր խումբի հիմնական անդամներէն են։ Անոնց միացան նաեւ ը եւ Մարք Ուեյքֆիլտը։ Խումբը սկիզբը կը կոչուէր Xero։ Սկսեցան սինկլներ ձայնագրել եւ թողարկուեցաւ առաջին ալպոմը՝ Xero Samlpe Tape։ Սակայն շուտով խումբին լքեց վոքալիսթը՝ Մարք Ուեյքֆիլտը։ Linkin Park-ին ամբողջական բնոյթը փոխուեցաւ այն պահէն, երբ խումբին միացաւ անոր ներկայիս վոքալիսթը՝ արիզոնացի Չեստր Պենինքթոնը։ Այդ օրը Չեստրի ծննդեան օրն էր, երբ ան հրավիրուեցաւ ընդգրկուելու խումբի կազմին մեջ։ Լոյս տեսաւ խումբի երկրորդ՝ Hybrid Theory EP ալպոմը։ Շատ շուտով խումբը վերակոչուեձաւ Linkin Park։

                                     

1.2. Պատմութիւն Hybrid Theory 2000

Մինչեւ այդ, խումբն արթեն հասցուցած էր որոշակի համբավ ձեռք բերել, երբ 1999 թուականին պայմանագիր էր կնքել Warner Bros. Records ընկերութեան հետ։ Linkin Park-ը թողարկեց Hybrid Theory ալպոմը 2000 թուականի հոկտեմբեր 24-ին։ Ալպոմը ներկայացուց խումբի կէս տասնամեակի աշխատանքը։ Ալբումի արտադրողն էր Don Gilmore-ը։ Hybrid Theory ալպոմը շատ մեծ արձագանք ստացաւ, իսկ մի քանի կատարումներ երկար ժամանակ դուրս չէին ելլեր հիթ-շքերթների շարքերէն։ Ասոնցմէ են ալպոմի հետեւեալ երգերը՝ Crawling, One Step Closer եւ In the End։ Crawling կատարումը արժանացաւ նաեւ Կրեմմի մրցանակի։ Խումբը նշանակուած էր նաեւ "Լաւագոյն նոր կատարող" եւ "Լաւագոյն ռոք ալպոմ" անուանակարգերուն մէջ։ MTV-ն մրացանակ շնորհեց խումբին, որպես "Լաւագոյն ռոք տեսահոլոակ" եւ "Լաւագոյն ռեժիսուրա" "In the End" -ի համար։ Այս ընթացքին Linkin Park –ը ստացաւ հրաւերներ տարբեր յայտնի շրջագայութիւններէն եւ համերգներէն, ինչպէս Ozzfest-ը, Family Values Tour-ը եւ KROQ Almost Acoustic Christmas-ը։ Խումբը նաեւ կազմակերպեց իր սեփական շրջագայութիւնը ՝ Projekt Revolution -ը, որուն կը մասնակցէին Cypress Hill-ը, Adema-ն, եւ Snoop Dogg-ը։ Խումբը մինչեւ այժմ մասնակցած է 320 համերգի։ Առաջին տարիներու շրժագայութիւններու մասին կը պատմէ Frat Party at the Pankake Festival տոքիւմենթալ ֆիլմը, որ թողարկուեցաւ 2001 թուականի նոյեմբերին։ Երբ վերադարձավ խումբին նախկին պասս կիթառահար Phoenix-ը, խումբը սկսաւ աշխատիլ միւս ալպոմի վրայ։

                                     

1.3. Պատմութիւն Reanimation 2002

2002 թուականի Յուլիս 30-ին լոյս տեսած Reanimation ալպոմը, որ կընդգրկէր Hybrid Theory EP եւ Hybrid Theory ձայնասկավառակներուն երգերու "ռեմիքս" ային տարբերակները, երկրորդ հորիզոնականը զբաղեցուց Billboard 200-ին մէջ եւ վաճառուեցաւ մոտ 270 հազար օրինակ՝ ստեղծման առաջին շաբթուան ընթացքին։ Ալպոմին մեջ կան զուգերգեր Black Thought-ի, Jonathan Davis-ի, Aaron Lewis-ի եւ ուրիշներու հետ։

                                     

1.4. Պատմութիւն Meteora 2003

Linkin Park-ը ճանչցուեցաւ Nu-metal Նյու մեթալ ոճի՝ իր իւրօրինակ վերամշակումով։ Hybrid Theory-ն եւ Reanimation-ին հաջողութիւններէն հետո խումբը սկսաւ աշխատանքներ տանիլ իր նոր՝ Meteora ալպոմի ստեղծման համար։ 2003 թուականի Մարտ 25-ին այն արթեն յայտնուեցաւ վաճառքի մէջ։ Առաջին շաբթուան ընթացքին վաճառուեցաւ 800 հազար օրինակով եւ Billboard 200-ին մէջ ճանչուեցաւ որպես ամենէն յայտնի ալպոմ։ Ձայնասկավառակին մէջ տեղ գտած ստեղծագործութիւններէն որոշները՝Numb, Somewhere I Belong, Faint եւ Breaking the Habit, թողարկուեցան որպես սինկլներ։ 2003-ի Դեկտեմբերին Meteora-ն վաճառուած էր մոտ երեք միլիոն օրինակով։ Նկատելով խումբին աճը՝ Հեվի Մեթալ ժանրի "լեճենտըրի" ներկայացուցիչ Metallica խումբը Linkin Park-ին հրավիրեց իր հետ համերգային շրջագայութիւն սկսելու։ Թողարկուեցաւ ԱՄՆ-ի Թեքզաս նահանգի Տալլաս քաղաքին մէջ տեղի ունեցած համերգի՝ Live in Texas DVD տեսագրութիւնը եւ անոր ձայնագրութիւններուն CD տարբերակը։ Meteora ալպոմը խումբին մեծ յաջողութիւն բերաւ. MTV մրցանակաբաշխութեան ժամանակ Somewhere I belong տեսահոլովակը հաղթեց "Լաւագոյն ռոք տեսահոլովակ", Breaking The Habit-ը՝ "հեռուստադիտողի ընտրութիւն" անուանակարգերուն մէջ, իսկ 2004-ին Radio Music Awards-ը Linkin Park-ին շնորհեց "տարուան կատարող" եւ "տարուան երգ" Numb մրցանակները։ Այս հաջողությունից հետո՝ 2004-ի նոյեմբերին խումբը Jay-Z-ի հետ համատեղ թողարկեց Collision Course ալպոմը։



                                     

1.5. Պատմութիւն Minutes To Midnight 2007

Հաջորդ ալպոմը՝ Minutes to Midnight հրապարակուեցաւ 2007 թուականի Մայիս 15-ին։ Ալպոմը շատ մեծ հաջողութեան հասավ, եւ երկար ժամանակ չէր ելլեր առաջատար դիրքերէն, հիմնական երաժշտական շքերթներուն մէջ։ Ընդունուած է ըսել, ու յատկապես այս մէկը կը վերաբերի երաժշտագետներին, որ այս ալպոմէն յետոյ խումբին երգերը աւելի երաժշտականութիւն ստած են։ Այս ալպոմին երգերէն մեկը՝ What Ive Done, կը հանդիսանայ Transformers ֆիլմի "սաունտթրեքին" մէջ։ Minutes to Midnight-ն իր ստեղծման առաջին շաբթուան ընթացքին, ան վաճառուեցաւ 600 հազար օրինակով եւ գլխավորեց Billboard Charts-ը։ Այս ալպոմին մի քանի սինկլներուն՝ What Ive Done-ին, Bleed It Out-ին, Shadow of The Day-ին, Given Up-ին եւ Leave Out All The Rest-ին հիման վրայ նկարահանուեցան տեսահոլովակներ։ Խումբին սկսեցան համեմատել U2 ին հետ։ 2008 թուականին դուրս եկաւ անոր DVD սկավառակը, որ կը պարունակէր անոնց եւրոպական մեկնարկի շրջանակներուն մէջ անցկացուած համերգներէն մեկը՝ Անգլիայի մէջ։ Անունը ՝ Road to Revolution։ Live at Milton Keynes։ 2009 Մայիս 19-ին հրապարակուեցաւ New Divide սինկըլը՝ գրուած Transformers։ Revenge Of Fallen ֆիլմին համար։

                                     

1.6. Պատմութիւն A Thousand Suns 2010

Խումբին հաջորդ ալպոմը կը հանդիսանայ A Thousand Suns-ը, որուն հրապարակումը նախանշանակված էր դերեւս 2009 թուականին, սակայն հետագային տեղափոխուեցաւ 2010 թուականի սկիզբ, ապա նոյն թուականի աշուն, եւ լոյս տեսավ սեպտեմբերի 14-ին։ Այս ալպոմը յատկապես մեծ յեղափոխութիւն մտցուց երաժշտութեան ասպարեզ, քանի որ չէր նմաներ նախորդ երեքին։ Նախ եւ առաջ՝ ալպոմի իւրաքանչիւր թրեքի վերջը հաջորդի սկիզբն էր, եւ հակառակը։ Ձայնագրութեան ժամանակ տղաներն օգտագործած էին տարբեր "ձայն արձակող" իրեր՝ հետաքրքրական ձայներու համար։ Խումբի MC, ստեղնաշարահար եւ ռիթմ-կիթառահար Մայք Շինոտանն նշած է, որ ս նոյնիսկ փուչիկներ տարած է սթուտիօ, որպէսզի այնտեղ հետաքրքրական մթնոլորտ ստեղծուի։ Օգտագործուած են նոյնիսկ խաղալիք մեքենաներ՝ իւրահատուկ ձայներ ստանալու համար։ 2011 թուականին խումբը շարունակեց իր համերգային շրջագայութիւնները ամբողջ աշխարհին մէջ, մասնակցեցաւ նաեւ Apple ընկերութեան կազմակերպած iTunes Festival-ին, կազմակերպեց բարեգործական համերգներ աշխարհի տարբեր ծայրերուն մէջ։



                                     

1.7. Պատմութիւն Living Things 2012

Linkin Park-ի նախավերջին ալպոմը՝ Living Things-ը, թողարկուեցաւ 20 Յուլիս 2012, առաջին սինկլը ըլլալով Burn It Down-ը։ Թողարկումէն անմիջապէս ետք, ալպոմը գլխաւորեձ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ 16 ուրիշ երկիրներու ցանկերը։ Խումբին անդամները կըսեն, որ տարիներու փորձարկումներերէ ետք, անոնք վերջապէս զիրենք կը գտնեն ալպոմին մէջ, որուն ժանրը իրենձ հարազատ է եւ "հարազատ տարածք" Familiar Territory կը ներկայացնէ իրենձ համար։ Տեսահոլովակները միլիոնաւոր դիտումներու հասան YouTube-ի վրայ, ինչպես Castle Of Glass-ի, Burn It Down-ի, եւ Lost In The Echo-ի վիտէօները։ Living Things + ը խումբին 11րդ DVD-ն կըլլայ, որ կընդգրկէ ալպոմին երգերը, առաւել տարբեր ալպոմներու, տարբեր համերգներ։

                                     

1.8. Պատմութիւն The Hunting Party 2014

The Hunting Party-ն խումբին վեցերորդ եւ վերջին ալպոմն է, որ թողարկուեցաւ 2014-ի, Յուլիս 13-ին։ Ալպոմը հիմնականի մեջ կը հիշուի խումբին "Ելեկտրոնիկ" ձայնին մեկնումով, ներկայաձնելով աւելի "Հարտ" Ռոքային երանգ մը։ Ան ընդհանուր առմամբ ստացաւ դրական կարծիքներ։ Ալպոմը նաեւ կը ներկայացնէ երգեր Հելմեթի Բէյճ Համիլթոնին, Ռաքիմին, Սիսթմ օֆ ա Տաունի System Of A Down Տարոն Մալաքեանին եւ Ռէյճ ըկէնսթ Տը Մաշինզի Rage Against The Machines Թոմ Մօրելլօին հետ։ Խումբը, Թրթի սեքոնծ Թու Մարսին 30 Seconds To Mars հետ մեկնեցաւ "Carnivores Tour" համերգներու շրջագայութեան։ The Hunting Party-ն կը գրաւէ 4-րդ հորիզոնականը Րիվոլվըռ-ի "2014-ի 20 լաւագոյն ալպոմներ" ցանկին մէջ։

Լինքին Փարք-ը այն խումբն է Party, որ պիտի մեկնի որսիThe Hunting, բնտռելու եւ վերագտնելու համար Ռոքի Ուժն ու Լէճնտը։

                                     

2. Գիտէի՞ր թէ

  • A Thousand Suns-ը խումբին առաջին ալպոմն է, ուր երգեցողութեանը մասնակցած են ոչ միայն Չեստր Պեննինգթոնն ու Մայք Շինոտան, այլ նաեւ խումբին բոլոր մնացած անդամները։
  • Ժամանակակից Ռոք մշակոյթի մեջ ընդունուած է համարել, որ ան Լաւագոյն Ալթերնաթիվ Ռոք խումբերէն է։ Ըստ MTV-ին՝ ան կը համարուի ժամանակակից Լաւագոյն կենդանի կատարող ռոք խումբը։
  • Minutes to Midnight-ը Linkin Park-ի առաջին ալպոմն է, որուն կազմին վրայ պատկերուած են խումբին բոլոր անդամները։
  • Խումբին վոքալիսթ Չեստր Բեննինգթոն-ը հայտնուած է Կինեսի Ռեքորտներո Գիրքին մէջ՝ որպես ամենէն երկար տեւողութեամբ ռոք ճչացող վոքալիսթ. 18 երկվայրկեան առանց կանգ առնելու ճչացած է Given Up երգը կատարու ընթացքին։
  • Linkin Park-ը Ռուսիայի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի տղուն՝ Իլյա Մեդվեդեւի ամենասիրած խումբն է։ Այս մասին ՌԴ նախագահը նշած է հեռուստատեսութեամբ տուած հարցազրոյցներէն մեկուն մէջ՝ նշելով նաեւ, որ ժամանակակից ռոք խմբերէն միայն Linkin Park կը լսէ։