Back

ⓘ Լինիւքս




Լինիւքս
                                     

ⓘ Լինիւքս

Կաղապար:Տեղեկաքարտ ՕՀ

Լինիւքս անգլերէն՝ Linux կը կոչեն "Linux," UNIX-անման օբերասիոն համակարգերգիչներու |UNIX-անման համակարգիչային որ կ՛ օգտագործուի Լինիւքս միջուկ։ Այդ օբերասիոն համակարգերը օգտագործում են նաեւ GNU նախագծի շրջանակների մէջ ստեղծուած համակարգային սիսդեմային ծրագիրպերը։ Սովորաբար հակիրճութեան համար այդ օբերասիոն համակարգերը կը կոչուին ուղղակի Լինիւքս ։ Լինիւքսը ազատ ծրագրային ապահովման եւ բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատեւ եւ մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերութիւն այլ օբերասիոն համակարգերի մեծամասնութեանը, Լինիւքսը չունի մէկ պաշտոնական տարածուող թողարկի, փոխարենը տարբեր կազմակերպութիւններ, կրթական եւ գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապէս էնտուզիաստների խումբեր կը ստեղծեն իրենց տարբերակները՝ բաշխումները distributions։

ԳՆՈՒ/Լինիւքս բաշխումների մէջ յաճախ կը մտնեն ՕՀ-ն լրացնող եւ կիրառական ծրագիրները, որոնք թոյլ կու տան տեղադրումին անմիջապէս ետք ունենալ աշխատանքի պատրաստ լիարժեք, բազմաֆոնկսիոնալ օբերասիոն միջավայր։

Ի սկզբանէ ստեղծվելով եւ օգտագործուելով էնտուզիաստ անհատների կողմէն անձնական համակարգիչներու վրայ Լինիւքսը ժամանակի ընթացքին ստացաւ աջակցութիւն այնպիսի գորբորացիաներու հետ՝ IBM, Hewlett-Packard, Oracle, Novell, Dell, Գուգլ, Մայքրոսոֆթ եւ Red Hat դառնալով հայտնի ՕՀ "Server" ներու համար։

2006 թ. աշնան տուեալներով, հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերութիւններուն մոտ 90%-ի "Server" ները այսօր կ՛աշխատին Linux ՕՀ-ի որեւէ տարբերակով։

Լինիւքսն աւելի լայնորեն է ձեւափոխուել տարբեր բլատֆորմներու համար, քան որեւէ այլ օբերասիոն համակարգ։ Այդ կ՛օգտագործէ, գերհամակարգիչներէն մինչեւ բջջային հեռախոսները, եւ ցանցային սարքերից մինչեւ տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինիւքսը հանրամատչելի կը դառնայ անձնական համակարգիչներու շուկայի մէջ։

                                     

1.1. Պատմութիւն Լինիւքսի ծնունդը

Այդ նոյն ժամանակ, 1991 թ. մէկ այլ միջուկի վրայ սկսուած էին աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինիւս Տոռվալդսի կողմէն։ Ի սկզբանէ Տոռվալդսը իր համակարգիչի վրայ կ՛օգտագործէր Minix համակարգը, որ ստեղծուած էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օբերասիոն համակարգերի նախագիծումը դասաւանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թոյլատրեր ուրիշներին փոփոխութիւն մտցնել Minix-ի մէջ, ինչը եւ դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանէ Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անուանում՝ անգլերէն free - ազատ/անվճար եւ freak - խենթ բառերու միախառնումին, վերջը աւելացնելով X տառը, ինչը յաճախ կ՛օգտագործուէր UNIX-անման համակարգերու անուանումներին։ "Linux" անուանումը հորինեց Արի Լեմմկեն որ Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապէտն էր FTP server administrator։ Linux անուանումը, հորինեց գրացուցակի folder համար, ուր Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձաւ բեռնավորել download։

                                     

1.2. Պատմութիւն Արտասանութիւնը

Linux բառի ճիշտ արտասանութիւնը երկար ժամանակ քննարկվում էր։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը կ՛արտասանէր ինչպէս՝ /ˈlɪnʊks/ ։

                                     

1.3. Պատմութիւն Անուանման հետ կապուած տարաձայնութիւնները

Ազատ եւ բաց կոդով ծրագրային ապահովման համայնքին մէջ community երկար տարիներ կը շարունակուին քննարկումներն եւ վեճերը կապված անուանման հետ։

Նոյնպէս Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրուած Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի FSF- Free Software Foundation կարծիքով, այդ օբերասիոն համակարգերը պէտք է անպայման անուանեն GNU/Linux, քանի որ հիմնուած են GNU նախագծի շրջանակներուն մէջ ստեղծուած բազմաթիւ ծրագրերուն վրայ, իսկ Linux-ը ընդամէնը GNU օբերասիոն համակարգի միջուկի հնարաւոր իրականացումներէն մէկն է։ Այսպիսով Linux-ի վրայ հիմնուած ՕՀ-ները, նրանք կը դիտարկեն ինչպէս GNU տարբերակ։ Բացի թուարկուած պատճառներից FSF-կը բերէ մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ աւելի լայն շրջանակներին եւ բիզնեսում տարածուելէն ետք կը մոռցուի, որ Linux-ը համայնքի community աշխատանքի, համագործակցութեան եւ փիլիսոփայութեան արդիւնք է։

Լինուս Տոռվալդսն ինքը գտած է, որ անուանումը այդքան կարեւոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անուանել պարտադրելու գաղափարն է անհեթեթ։

Սակայն, պարզապէս Linux անուանումը շատ ավելի լայն տարածուած է լրատուամիջոցներին եւ մարդկանց մէջ, իսկ GNU/Linux անուանումը առօրեայ կյանքի մէջ կ՛ օգտագործեն միայն սակաւաթիւ էնտուզիաստները եւ շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը կը բացակայի նույնիսկ բազմաթիւ տարածողներու distributive պաշտոնական անուանման մէջ։ Այստեղ լայն տարածուած տարածոներից աչքի ընկող բացառութիւններն են Debian GNU/Linux-ը եւ Knoppix-ը, որոնք պաշտոնապէս իրենց անուանման մէջ ունեն GNU բառը։

Բազմաթիւ սկսնակներու համար այս անուանման անորոշութիւնը խնդիրներ է կ՛առաջացնէ։ Դէպքերու մեծամասնութիւնը, առօրեայ, երբ կ՛ըսեն Linux՝ ի նկատի ունին GNU/Linux օբերասիոն համակարգերը։ Գրականութեան մէջ հեղինակները խառնաշփոթի խուսափելու համար կը նշեն, թէ ինչ նկատի ունին Linux բառը գործածելուն։



                                     

2. Արտաքին յղումներ

  • LinuxLinks.com - Լինիւքս Պորտալի կայքը
  • www.kernel.org - Լինիիւքսի կայքէջը
  • www.android.com - Անդրոիդ օբերասիոն համակարգիչի կայքէջը
  • Linux.org - պարունակում է բազմակողմանի և ծավալուն տեղեկություններ և ռեսուրսներ Լինիւքսի վերաբերյալ։
  • The Linux Documentation Project - HOWTO-եր, FAQ-եր և այլ ուղեցույցեր։
  • linuxconfig.net՝ Ամեն ինչ Լինիւքսի մասին
  • LinuxFoundation.org՝ Լինիւքս հիմնադրամ
  • www.ubuntu.com - Ուբունտու օբերասիոն համակարգիչի կայքէջը
  • DistroWatch.com - Լինիւքսի Դիստիբյուտիվների Պորտալ, նորություններ, համեմատություն
  • Նուռ Լինուքս
  • GNU.org - GNU նախագծի վեբ կայքը
  • FSF.org - Ազատ Ծրագրային Ապահովման Հիմնադրամի "web" -ի կայքէջը

Users also searched:

...
...
...