Back

ⓘ Ալլա Լեւոնեան




                                     

ⓘ Ալլա Լեւոնեան

Ալլա Ժորա Լեւոնեան, Ավշար, Արարատի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն): Ալլա Հայ երգչուհի եւ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ մըն է ։

                                     

1. Կրթութիւնը

Ալլա Լեւոնեան 1992 թուականին աւարտած է Ավշար գիւղի միջնակարգ դպրոցը: 11 տարիներ ուսանած է արուեստի երաժշտական դպրոցին, դաշնամուրի բաժնին մէջ։ Յաճախած է նաեւ Երեւանի Գրողներու միութեան "Պիոներ կանչ" թերթի "Բողբոջ" խմբակը։

Դպրոցական տարիներուն յաճախած է մանկական երաժշտական եւ նկարչական խմբակներ։ 2003-2007 թուականներուն ընթացքին սորված է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ:

                                     

2. Ստեղծագործական գործունէութիւնը

Ալլա Լեւոնեան 1993 թուականին մասնակցած է "Արձագանգ" -ի կատարած "Բոհեմ" մրցոյթ-փառատօնին՝ իր հեղինակած ու ստեղծած "Օտարական" եւ "Վերադարձիր" երգերով եւ արժանացած 1-ին դիրքին ու մրցանակին։ 1994 թուականին իր հեղինակած "Կը գտնեմ" երգով մասնակցած է ամէն տարի տեղի ունեցող "Ասուպ" մրցոյթ-փառատօնին, որմէ յետոյ ընդունուած է Հայաստանի Երգի պետական թատրոնի խումբին մէջ:

1997-1999 թուականներուն ընթացքին, "Ես եմ", "Հայաստան" եւ "Հոյնար" երգերով մասնակցած է "Այո" մրցոյթ-փառատօնին եւ 3 տարիներ շարունակ յաղթած ու շահած է 1-ին դիրքը։ 1999 թուականէն սկսեալ ունեցած է ընդարձակ համերգային գործունէութիւններ հայրենիքին մէջ եւ արտասահման։ Աշխատած է նաեւ Հայաստանի Հանրային ձայնասփիւռին մէջ եւ ունեցած է իր սեփական հաղորդումը։ "Պիոներ կանչ" թերթին մէջ տպագրոած են Ալլային բանաստեղծութիւնները։

Ալլա Լեւոնեան թողարկած ու հրատարակած է 5 ձայնասկաւառակներ եւ ունեցած է շուրջ 17 նկարահանումներ:

                                     

3. Պարգեւներ եւ մրցանակներ

  • ՀՀ "Վազգէն Սարգսեան" -ի մետալ
  • "Լաւագոյն ժողովրդական երգչուհի"
  • "Լաւագոյն երգ, ձայնասկաւառակ", եւ այլն։
  • Հայաստանի հանրապետութեան վաստակաւոր արուէստագէտ-ի մրցանակը 2011
  • ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկի մետալ
  • Ֆրիտիոֆ Նանսենի հիմնադրամի շքանշանակիր
  • 2008 թուականէն սկսեալ եղած է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի UNICEF Բարի Կամքի դեսպանը Հայաստանի մէջ։
  • "Լաւագոյն երգչուհի"