Back

ⓘ Լազանիա




Լազանիա
                                     

ⓘ Լազանիա

Լազանիա, քառակուսի կամ ուղղանկիւն դդմաճէ պատրաստուած իտալական ուտեստ՝ լեցուած պեշամել թացանով, լազանիայի խմորէ թերթիկներով եւ փարմեզան պանիրով։ Ըստ տարածաշրջանի՝ բաղադրամասերը կրնան տարբերիլ՝ միս, լոլիկ, շոմին, այլ բանջարեղէն, փոլոնեան թացան, մոցարելա պանիր կամ ռիքոթա:

                                     

1. Պատմութիւն

Լազանիայի ամենահին յայտնի բաղադրատոմսերը նկարագրուած են Նափոլեան երկու խոհարարական գիրքերուն մէջ՝ Anonimo Meridionale 1238-1239 եւ Liber de Coquina 1304-1314։ Ուտեստը յայտնի դարձած է եւ տարածուած ոչ միայն Իտալիոյ, այլեւ ամբողջ աշխարհի տարածքին։ Առաջին լազանիաները պատրաստուած են ջեռոցներու մէջ առանց բռնակի յատուկ տապակներու մէջ, ուր տեղաւորած են որոշակի քանակութեամբ խմորի բարակ շերտեր՝ լեցուած թացանով եւ փարմեզան պանիրով։ Լիկուրիոյ մէջ Liguria աւանդական լազանիայի ռակուին ragoutհ հետ միասին կը սկսին աւելցնել թացաններ օրինակ՝ փէսթօ Pesto sauce։ Երբեմն, աւելցնելով շոմինի թացան, լազանիայի խմորը կը ներկուի վառ կանաչ։

Ժզ. դարուն լազանիայի բաղադրատոմսը փոխ առնուած լեհական խոհանոցին մէջ՝ դառնալով լազանկի։

                                     

2. Ստուգաբանութիւն

Լազանիա բառով սկիզբը նկարագրուած էր կաթսան, որու մէջ կը պատրաստուէր ուտելիքը։ Սակայն, կենթադրուի, որ ուտեստը ծագած է Իտալիոյ մէջ, "լազանիա" բառը կու գայ յունարէն "λάσανα" "լասանա" կամ "λάσανον" "լասանոն", որ կը նշանակէ "տաք ափսէ" կամ "տեղադրել զամբիւղի մէջ": Հետագային բառը փոխ առնուած է հռոմէացիներու կողմէ որպէս "lasanum", որ կը նշանակէ "ճաշ եփելու կաթսայ": Իտալացիները այս բառը օգտագործած են լազանիա ուտեստի համար։

Ըստ մէկ այլ տեսութեան՝ "լազանիա" բառը կու գայ յունարէն λάγανον "լագանոն" բառէն, որ կը նշանակէ հարթ շերտերով դդմաճի խմոր։

                                     

3. Խմորին առանձնայատկութիւնը

Լազանիայի խմոր կը պատրաստուի դդմաճեղէնի ալիւրէն, որ կը պատրաստուի բացառապէս ցորենի կարծր տեսակէ։

Խմորին շերտերը կարտադրուէին նոյն ձեւով, ինչպէս դդմաճի շերտերը եւ կը վաճառուէին չոր խմորի տեսքով։

                                     

4. Ժամանակակից խոհանոց

Ժամանակակից լազանիան կը պատրաստուի խմորի քանի մը շերտերէ, որոնցմէ իւրաքանչիւրին վրայ կը լեցնեն միջուկը եւ պեշամել թացանը։ Միջուկին համար կարելի է օգտագործել աղացած միս՝ վրան քերած պանիր։ Մոցարելա պանիրը կարելի է փախարինել այլ պանիրներով՝ սուլուկունի sulguni cheese կամ պրինզա Bryndza: Ուտեստը կը թխեն ջեռոցի մէջ 220 աստիճանով, ապա կը նուազեցնեն ջերմաստիճանը մինչեւ 180 աստիճան եւ կը թխեն 30-35 վայրկեան:

Լազանիան մշակոյթի մէջ

Կարֆիլտ կատուն garfield cat համանուն երգիծական ֆիլմին մէջ հանդէս կու գայ որպէս լազանիայի սիրահար։

                                     

5. Արտաքին յղումներ

  • Պատրաստենք միասին. Կաղամբով լազանիա
  • Լազանիա. Իտալական թխուածքաճաշ դդմաճով, միսով եւ բանջարեղէնով
  • Andrew Dalby, "Food in the Ancient World from A to Z", Routledge, 2003, on Google books
  • Օրուայ բաղադրատոմս. Լազանիա` սունկով եւ պեշամել սուսով