Back

ⓘ Լա Սքալա




Լա Սքալա
                                     

ⓘ Լա Սքալա

19-րդ դարու 30-ականներէն սկսեալ, Լա Սքալայի պատմութիւնը կը սերտաճի իտալացի մեծանուն երաժիշտներ Կայետանօ Տոնիցեթթիի, Վինչենցօ Պելլինիի, Ճուզեփփէ Վերտիի եւ Ճաքոմօ Փուչինիի հետ: Անոնց ստեղծագործութիւնները այստեղ կը ցուցադրուէին առաջին անգամ: Ատոնք էին Պելլինիի "Նորմա" 1831 եւ "Ծովահենը" 1827 օփերաները, Տոնիցեթթիի "Լուքրեցիա Պորճիա" օփերան 1833, Վերտիի "Նապուքքօ" -ն 1842, "Օթելլօ" -ն 1887, "Ֆալստաֆ" -ը 1893, Փուչինիի "Մատամ Պաթըրֆլայ" -ը 1904 եւ "Տուրանդոտ" -ը 1926:

                                     

1. Գլխաւոր Վարիչներ

  • Քարլօ Մարիա Ճուլինի 1953-1956
  • Ճանանտրէա Գաւացցենի 1966-1968
  • Քլաուտիօ Ապատօ 1968-1986
  • Վիքթոր տէ Սապատա 1930-1953
  • Արթուրօ Տոսկանինի 1898-1908
  • Տուլիօ Սերաֆին 1909-1914, 1917-1918
  • Արթուրօ Տոսկանինի 1921-1929
  • Գվիտօ Քանթելլի 1956
  • Ռիքարտօ Մուտի 1986-2005
  • Դանիէլ Պարենպոյմ 2007-2011
  • Ֆրանքօ Ֆաչչօ 1871-1889
  • Ռիքարտօ Շայի 2015-2022
                                     

2. Օփերային Թատերախումբ

Թատրոնի բէմին վրայ երգած են Զինքա Միլանովան, Մարիա Քալասը, Մարիօ տէլ Մոնաքօն, Ռենատա Տեպալտին, իսկ ռուս երգիչներէն` Ելենա Օպրազցովան եւ Թամարա Սինիավսքայան: