Back

ⓘ Ժան Ալմուխեան




                                     

ⓘ Ժան Ալմուխեան

Ալմուխեան ծնած է 1932-ին, Յունաստան: 1947-ին ընտանիքով հաստատուած է Արժանթին։ Ուսած է Արժանթինի ականաւոր վարպետներուն մօտ: 1957-ին խումբ մը արուեստասէր ընկերներու հետ հիմնած է "Հայ երաժշտութեան բարեկամներ" ընկերակցութիւնը եւ "Արաքս" երգչախումբը, որուն գեղարուեստական ղեկավարն է մինչ օրս:

Ան 1957-էն ի վեր հիմնադիր ղեկավարն է Պուէնոս Այրէսի "Արաքս" երգչախումբին։

2012 թ. լրացած է Արժանթինահայ յայտնի երգահան ու խմբավար Ժան Ալմուխեանի ծննդեան 80-ամեակը եւ երաժշտական գործունէութեան 55-ամեակը:

                                     

1. Երաժշտական Ստեղծագործութիւններ

Ժան Ալմուխեանը հեղինակած է նշանակալի թիւով երաժշտական ստեղծագործութիւններ` երգչախմբային, սենեկային, սիմֆոնիկ, դաշնամուրային, մեներգներ, որոնք բազմիցս կատարուած են ինչպէս Արժանթին, այնպէս ալ` այլ երկիրներ, ինչպէս` Իտալիա, Պոլիվիա, Զուիցերիա, Ուրուկուէյ եւ այլն:

                                     

2. Ժան Ալմուխեանի ծննդեան 80-ամեակը երաժշտական գործունէութեան 55-ամեակը

10 Հոկտեմբեր, 2012-ին, Հայաստանի սփիւռքի նախարարութեան "Իմ Հայաստան" համահայկական փառատօնի ծիրին մէջ տեղի ունեցած է արժանթինահայ երգահան, "Արաքս" երգչախումբի հիմնադիր, խմբավար Ժան Ալմուխեանի 80-ամեակին եւ 55-ամեայ երաժշտական գործունէութեան մեծարման նուիրուած երեկոն՝ "Արամ Խաչատրեան" համերգասրահին մէջ:

Ժան Ալմուխեանի վաստակը գնահատած է Հայաստանի սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան, որ Ժան Ալմուխեանը պարգեւատրած է Հայաստանի սփիւռքի նախարարութեան ոսկի մետալով:

                                     

3. Ժան Ալմուխեանի ծննդեան 80-ամեակը երաժշտական գործունէութեան 55-ամեակը

Հայաստանի սփիւռքի նախարարութիւնն այս առիթով կազմակերպած էր բազմավաստակ երաժիշտի յոբելեանական երեկոն Երեւանի մէջ` հեղինակի մասնակցութեամբ, որ տեղի ունեցաւ 6 Սեպտեմբեր, 2012-ին Արամ Խաչատրեանի անուան համերգասրահին մէջ:

                                     

4. Պարգեւներ

2011-ին, Հայաստանի անկախութեան 20-ամեակի առիթով, սփիւռքի նախարարութիւնը Ժան Ալմուխեանին պարգեւատրած էր "Կոմիտաս" շքանշանով:

18 Մարտին 2014-ին Հայաստանի անկախութեան 22-րդ ամեակին առիթով, Պուէնոս Այրէսի Հայ կեդրոնի "Սիրանոյշ" սրահին մէջ տեղի ունեցաւ արժանթինահայ նշանաւոր երգահան եւ խմբավար Ժան Ալմուխեանի մեծարման երեկոն, ուր յանձնուեցաւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրը եւ մայէսթրո Ժան Ալմուխեանը պարգեւատրուեցաւ "Մովսէս Խորենացի" մետալով: