Back

ⓘ Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա




Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա
                                     

ⓘ Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա

Թիֆլիսի Գեղարուեստական Ակադեմիան Վրաստանի եւ Կովկասի ամենահին համալսարաններէն մէկն է: Տեղակայուած է Թիֆլիսի մէջ՝ Թիֆլիսի օփերայի եւ պալէթի բատրոնիհարեւանութեամբ՝ Ռուսթաւելի Պողոտայի վրայ:

                                     

1. Պատմութիւն

Վրաստանի Գեղարուեստի Ակադեմիան հիմնադրուած է 8 Մարտ 1922 թուականին Կրթութեան Ժողովրդական կոմիտէի որոշումով: Ստեղծուած են գեղանկարչութեան, քանդակագործութեան, գծանկարչական եւ ճարտարապետական դպրոցներ: 1927 թուականին բացուած է սերամիքի դպրոցը, 1922-ին Մոսէ Թօիծեն հիմնած է արուեստի դպրոցը, որ վերապատրաստումներ ու կրթական ծրագիրներ կիրականացնէր Ակադեմիա ընդունուելու ցանկութիւն ունեցողներու համար: Ակադեմիան տեղակայուած է նախկին Քոպուլաշւիլի առանձնատան մէջ, որ լիովին վերակառուցուած է ճարտարապետ Սիմոն Քլտիաշւիլիի կողմէ 1902 թուականին:

                                     

1.1. Պատմութիւն Դպրոցներ

  • Տեսողութեան արուեստի դպրոց
  • Զարդարելու դպրոց
  • Ճարտարապետութեան դպրոց
  • Մետիա արուեսագիտութեան դպրոց
  • Վերականգման, արուեստի պատմութեան եւ տեսութեան դպրոց

Բոլոր կրթական ծրագիրները կուսուցանուին վրացերէնով:

                                     

1.2. Պատմութիւն Արձանագրութիւններ

  • 1972-1982 - Կէօրկի Թոթիպածէ
  • 1959-1972 - Ափոլոն Քութաթելածէ
  • 1948-1952 - Մամիա Տուտուչաւա
  • 1932-1936 - Կրիկոլ Պուխնիքաշւիլի
  • 1992-2003 - Սոսօ Կոյաւա
  • 1952-1959 - Սերժօ Քոպուլածէ
  • 1982-1987 - Զուրապ Նիժարածէ
  • 1942-1948 - Ուչա Ճափարիծէ
  • 1987-1992 - Տենկիզ Պերածէ
  • 1927-1930 - Ալեքսանտր Տուտուչաւա
  • 2012-2014 - Թինաթին Քլպիաշւիլի
  • 2014 թուականէն - Կիա Կուկուշւիլի
  • 1922-1926 - Կէօրկի Չուպանաշւիլի
  • 1936-1942 - Սիլովան Քաքապածէ
  • 1930-1932 - Վախտանգ Քոթեթիշւիլի
  • 2003-2012 - Կիա Պուկածէ
                                     

2. Շրջանաւարտներ

  • Կարապետ Մեծատուրեան
  • Արփենիկ Նալպանտեան
  • Կիա Կուկուշւիլի
  • Հրանդ Յակոբեան նկարիչ
  • Ռաֆայէլ Յարութիւնեան նկարիչ
  • Լեւ Պայախչեւ
  • Սուրէն Տիլպարեան
  • Քեթեւան Քալանտածէ
  • Սերգէյ Մինասեան գեղանկարիչ
  • Զուրապ Ծերեթելի
  • Վահան Տիրունի
  • Նիքոլայ Մանուկեան նկարիչ
  • Հրաչեայ Ռուխկեան
  • Ալպերթ Տիլպարեան
  • Յովհաննէս Վարդանեան
  • Սերգէյ Մինասեան գծանկարիչ
                                     

3. Ցուցահանդէսներ

Ակադեմիային մէջ կը գործեն հետեւեալ ցուցասրահները՝

  • Ցուցասրահ
  • Կոպելենի թանգարան Շարտին փողոցին վրայ
  • Թանգարան, ուր կը պահուին 618 գեղանկարներ, սորվող եւ աւարտող աշակերներու աշխատանքներ: Այստեղ կը գտնուին նաեւ Կիկօ Կապաշւիլիի 8 աշխատանքները, Էլեն Ախւլետեանիի, Լիւտուիկ Լուիժի Լոնկոյի, Քիրիլ Ժտանեւիչի, Թամարա Պալանչիւածէի, Մոսէ Տուածէի, Ալեքսանտր Ցիմաքուրիծէի, Քորնելի Սանածէի, Ռենօ Թուրկիոյ եւ Կոխի Մախարիծէի աշխատանքներէն
  • Մեծ ցուցասրահ
                                     

4. Արտաքին յղումներ

  • საქართველოს ძველი ქალაქები: თბილისი second ed. 2006. ISBN 99940-0-923-0.
  • თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია The Tbilisi State Academy of Arts.Tbilisi 2002. ISBN 99928-0-430-0.
  • თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია The Tbilisi State Academy of Arts. Tbilisi 2011. ISBN 978-9941-0-3304-9
  • Tbilisi State Academy of Arts. Official website
  • განათლების ერთიანი საკრედიტო კავშირის საიტი.
  • Tbilisi State Academy of Arts. Online Radio Melomen.