Back

ⓘ Ռոպին Թիք




Ռոպին Թիք
                                     

ⓘ Ռոպին Թիք

Ռոպին Թիք, ամերիկա-գանատացի երգիչ-երգահան, երաժշտական արտադրող եւ դերասան։ Իր երաժշտական ճամբուն ընթացքին թողարկած է 7 արուեստանոցի ալպոմ, որոնք հիմնականին R&B ոճով են։ Ռոպին Թիքը համագործակցած է շարք մը յայտնի աստղերու հետ, որոնցմէ են՝ Քրիստինա Ագիլերա, Նիքի Մինաժ, Աշեր, Ճենիֆեր Հադսոն եւ այլք։

                                     

1. Վաղ Կեանք

Ռոպին Թիքը ծնած է 10 Մարտ 1977-ին Քալիֆորնիայի մէջ, Լոս Անճելես: Ան մեծացած է Վանկուվերի մէջ, Անգլիակա Կոլումբիա: Անոր մայրը՝ Գլորիա Լորինգը, մասնագիտութեամբ դերասանուհի-երգչուհի է, հայրը՝ Ալան Թիքը, դերասան է։ Անոր ծնողները բաժնուած են երբ ան 7 տարեկան էր։ Ռոպին ունի աւագ եղբայր՝ Բրենանը, որ աշխատած է որպէս հնչիւնաւորող 1980-ններուն։ Ռոպին ունի Գանատայի եւ Միացեալ Նահանգներու երկքաղաքացիութիւն։

                                     

2.1. Ընթացք 2013 "Blurred Lines" եւ "Paula"

26 Մարտ 2013-ին, Ռոպին թողարկեց իր "Blurred Lines" կոչուող երգը Ֆարել Վիլեամսի եւ T.I ի հետ համատեղ։ Երգի տեսահոլովակը մէկ օրուան մէջ հաւաքեց աւելի քան 1 միլիոն դիտում անոր Vevo-ի էջին վրայ։ "Blurred Lines" երգի թողարկումէն ամիսներ ետք՝ 12 յուլիս-ին, համանուն ալպոմը թողարկուեցաւ։ "Blurred Lines" ալպոմը որ անոր թիւով վեցերորդ ալպոմը դարձաւ, գլխաւորեց Billboard 200 հիթ շքերթը եւ առաջին շաբաթուան ընթացքին, 177.000 օրինակի վաճառք ունեցաւ։

25 Օգոստոս-ին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխութիւն 2013-ին ան իր "Blurred Lines" երգը կատարեց Մայլի Սայրուսի հետ։ Անոնց կատարումը բաւական քննադատութիւններու արժանացաւ բեմին վրայ արհեստական սեռական գործողութիւններ ցոյց տալու պատճառով։

26 Յունուար 2014-ին Գրեմմիի ամենամեայ 56-րդ մրցանակաբաշխութեան ընթացքին, Ռոպինի "Blurred Lines" ալպոմը առաջադրուեցաւ "Լաւագոյն փոփ վոքալ ալպոմ" անուանակարգի, իսկ "Blurred Lines" երգը առաջադրուեցաւ "Տարուայ ձայնագրութիւն" եւ "Դուետի/խումբի լաւագոյն փոփ կատարում" անուանակարգերուն մէջ։

11 Յուլիս 2014-ին ան իր "Paula" անուանումը կրող թիւով եօթներորդ արուեստանոցական ալպոմը թողարկեց։