Back

ⓘ Թատրոն




                                               

Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն

1824 թուականէն Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի մէջ հայերէնով բեմադրուած են ներկայացումներ։ 1880-ականներէն, թատրոնի բարգաւաճման գործին մէջ, կարըեւոր եղած է Պետրոս Ադամեանի դերը։ Թատրոնի հետագայ գործունէութիւնը կապուած է Յակոբ Պարոնեանի եւ Ալեքսանդր Շիրվանզադէի ստեղծագործութիւններու հետ։ Թատրոնը հիմնուած է 1856 թուականին, վիրահայ համայնքի ջանքերով։ Դերասանական խումբը ղեկավարած է՝ Գէորգ Չմշկեանը։ Թատրոնի ձեւաւորման մէջ, մեծ աւանդ ունեցած է՝ Գաբրիէլ Սունդուկեանը, որուն "Էլի մէկ զոհ" ու "Պեպօ" պիեսները բեմադրուած են թատրոնին մէջ։ 1905-1907 թուականներուն, հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք ապրա ...

                                               

Կոկանդ

Կոկանդ, քաղաք Ուզբեկստանի Ֆերգանայի մարզին մէջ, Ֆերգանայի հովտի արեւմտեան մասին մէջ։ Երկաթուղային եւ ավտոճանապարհներու հանգոյց է, արդիւնաբերական, տրանսպորտային եւ մշակութային կեդրոն։ 153 հազար բնակիչ ։ Տնտեսութեան առաջատար ճյուղը սննդի արդիւնաբերութիւնն է։ Ունի մանկավարժական ինստիտուտ, դրամատիկական թատրոն։ Կոկանդի մէջ կը գործէ Ֆերգանայի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը։ Պահպանուած ճարտարապետական հուշարձաններէն են Մեդրեսե-ի Միրը, Դահմա-ի Շոհոն խաների դամբարանների անսամբլը, Խուդոյար խանի պալատը, որ երեսապատուած է դեղին ու կանաչ ջնարակուած սալերով, քանդակազարդերով, որ ...

                                               

Ես, Տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը (վէպ)

"Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը", Նոտար Դումբաձէի վէպը տպագրուած 1960 թուականին վրացերէնով: 1964 թուականին, Թիֆլիսի "Լիտերատուրա այդ խելովնեպայ" հրատարակչութեան մէջ, հրատարակուած է ռուսերէն թարգմանութիւնը՝ Զուրաբ Ախվլետիանիի կողմէն, որմէ ետք վէպը ոչ միայն Վրաստանի մէջ ճանչցուած է, այլեւ ողջ ԽՍՀՄ-ի մէջ։ 1966 թուականին, Դումբաձէն ստացած է Լենինեան կոմսոմոլի մրցանակը "Ես կե տեսնեմ արեւը" եւ "Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը" ստեղծագործութիւններու համար:

Թատրոն
                                     

ⓘ Թատրոն

Թատրոն ՝ արուեստի ճիւղ մըն է, որուն արտայայտման հիմնական միջոցը դերասանն է, որ կիրարկելով թատերական տարբեր հնարքներ, գործողութիւններու միջոցով հանդիսատեսին կը հասցնէ այն, ինչ որ կը կատարուի բեմին վրայ։ Իբրեւ դերասան կրնայ հանդէս գալ ինչպէս մարդը, այնպէս ալ օրինակ տիկնիկը, կամ ալ այլ առարկայ մը, զոր կը ղեկավարէ մարդը։ Թատրոնը կը նկատուի ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդուն վրայ, քանի որ հանդիսատեսը տեսնելով բեմին վրայ կատարուածը, ինքզինք կը նոյնացնէ այս կամ այն կերպարի հետ, որուն պատճառով տեղի կունենայ ինքնամաքրում։

Թատրոնի հիմնական անձնակազմին մէջ կը մտնեն բեմադրիչը, դերասանները, դիմայարդարները, լուսաւորողները, հսկիչները, բեմանկարիչները եւ այլն։

                                     

1.1. Թատրոնի Պատմութիւն Անտիկ Թատրոն

Թատրոնը կը յառաջանայ Տիոնիսոսին նուիրուած առասպելներու բեմադրութիւններէն։ Այն ժամանակներուն յայտնի էր կտորներու 2 ոճ՝ ողբերգութիւն եւ կատակերգութիւն եւ երկուքն ալ ունէին դիցաբանական կամ պատմական բովանդակութիւն։ Բոլոր դերերը կը խաղային տղամարդիկ։ Դերասանները սկիզբը բեմին վրայ կըլլար 2 դերասան, երրորդ մը կաւելցնէ Սոփոքլեսը հանդէս կու գային սարսափելի դիմակներով եւ տարբերակներով։ Բեմական ձեւաւորումներ չկային։ Կիներուն միշտ չէր թոյլատրուէր թատրոն երթալ, յատկապէս կատակերգութիւններու, եւ, իբրեւ կանոն, տղամարդիկը կիներէն անջատ կը նստէին։ Հին Յունաստանի մէջ դերասանի մասնագիտութիւնը պատուաբեր կը նկատուէր, իսկ Հռոմէական Կայսրութեան մէջ՝ ամօթալի։

Այդ ժամանակներու յայտնի դերասաններէն էին Էսքիլոսը, Սոփոքլեսը, Եւրիպիտեսը, որոնք կը նկատուին յունական ողբերգութեան հայրերը, իսկ Արիստոփանեսը՝ կատակերգութեան հայրը։ Հռոմի մէջ յայտնի էին Փլաւտոսը, որ կատակերգութիւններ կը գրէր եւ Սենեքան, որ կը մշակէր Եւրիպիտեսի ստեղծագործութիւնները։

Այդ ժամանակաշրջանի յայտնի կտորներէն էին՝ "Պրոմեթեւսը Շղթայուած", "Ելեկտրա", "Օրեսթէա" եւ "Թրիլոկիա" -ն, որոնցմէ շատերը թերեւս կը շարունակուին բեմադրուիլ։

Հին Յունաստանում դերասանները մարզիկներու պէս կը մրցէին իրարու հետ, եւ այստեղ նկատի կառնուէր հասարակութեան կարծիքը։ Սոփոքլեսը ոչ մէկ անգամ վերջին դիրքը կը գրաւէ այս մրցումներուն ընթացքին։

                                     

1.2. Թատրոնի Պատմութիւն Միջնադարեան Թատրոն

Միջնադարեան թատրոնը կը ձեւաւորուի 10-11-րդ դարերուն՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսանար անտիկ տռամայի շարունակութիւնը։ Թատերական գործողութիւնները՝ մարմնի շարժումները, ձայնային սարքաւորումները, զգեստափոխումները կը սերին շրջիկ դերասաններէն, կատակերգակներէն եւ ձեռնածուներէն։

Թատրոնի հնագոյն ձեւը Զատկուան տօնին բեմականացուած ծիսակատարութիւնն է Ludus paschalis, որուն հիմքը երկխօսութիւնն էր, որ երբեմն բառացիօրէն կը կրկնէր պատարագակարգը։ Պատարագային բեմականացումներու վայր ծառայած է եկեղեցւոյ տարածքը, եւ միայն 13-րդ դարուն է, որ այս ներկայացումները կը սկսին բեմադրել հրապարակներու վրայ։

Սուրբ Նիկողայոսի տօնէն ետք կը բեմադրուին ներկայացումներ, որոնք չունէին պատարագային ուղղուածութիւն։ Ներկայացումներուն ընդմէջէն հանդիսատեսին կը ներկայացուէր տարածուած առասպելական հերոսներու կերպարներուն հետ կապուած տարբեր իրադարձութիւններ։

13-րդ դարու երկրորդ կէսէն կը սկսին բեմականացնել ամէն ինչ՝ Աստոպածաշոպնչի պատմութիւններ, "Աղուէսի Մասին Վէպը" եւ Ճիովաննի Պոկաչոյի թարգմանուած վէպերը:

                                     

2.1. Համաշխարհային Թատրոն Արեւելքի Թատրոն

Արեւելեան թատրոններուն մէջ թերեւս կը պահպանուին տռամատիկական, տիկնիկային եւ երաժշտական թատրոններու հին աւանդութիւնները։ Թատերգական գործունէութեան բոլոր ձեւերը կը շարունակուին մնալ այս երկիրներու մշակութային աւանդութիւններուն մէջ, հակառակ որ արեւելեան թատրոններուն մէջ ձեւաւորուած են բազմաթիւ եւ բազմազան ձեւեր ու տեսակներ։ Նախ եւ առաջ անիկա ներկայացումներու իւրայատկութիւնն է։ Թատրոնը կը նախատեսուէր բոլոր անոնց համար, որոնք կը հասկնային բերնի շարժումի, փլասթիքաի եւ մարմնի շարժումներու էութիւնը։ Այստեղ երեւան կու գան ծիսակատարութիւններու լեզուային առեղծուածներու առանձնայատկութիւնները։ Այս մէկը անհրաժեշտ էր դերասանին կարգավիճակ շնորհելու համար. թատերական արուեստը պատուաբեր գործ կը նկատուէր, իսկ թատերական ներկայացումը ծիսական բնոյթ կը կրէր։ Ներկայացումը կը նկատուէր աստուածներու միջեւ իւրայատուկ երկխօսութիւն։

                                     

2.2. Համաշխարհային Թատրոն Ափրիկեան Թատրոն

Ափրիկեան թատրոնի սկզբնակէտը կը նկատուի կենդանիներու պաշտամունքը, որ կը տարածուէր որսորդութեամբ զբաղող ափրիկեան ցեղերու շրջանին մէջ։ Անիկա կուղեկցուէր պարերով, երգերով եւ հարուածային գործիքներու թմբուկներու, մարիմպաներու երաժշտութեամբ։ Այս ծիսակատարութիւնը կը կատարուէր ցեղի համար նշանակալի իրադարձութեան՝ յաջող որսի, բերքահաւաքի կամ հաշտութեան ժամանակ։

                                     

3.1. Թատրոնի Տեսակներ Տռամա

Տռաման արձակի իւրայատուկ տարատեսակ է, որ կը ներկայացուի բեմականացումներու մէչ։ "Տռամա" եզրը կը ծագի հին յունարէն "գործողութիւն" բառէն։ Տռամայի բեմականացումը դերասաններու կողմէ բեմին վրայ եւ հանդիսատեսին առջեւ, կենթադրէ համատեղ արտադրանք եւ միասնական ընդունելութիւն։ Այդ երկուքը իրենց ազդեցութիւնը կրնան ունենալ տռամատիկական ստեղծագործութիւններու կառուցուածքին վրայ։ Ուիլիամ Շէյքսփիրի "Համլեթ" և Սոփոքլեսի "Էտիպուս Արքայ" ողբերգութիւնները Ք.Ա.429 տռամայի գլուխգործոցները կը նկատուին, իսկ ժամանակակից գործերից՝ Յուջին ՕՆիլի 1956 թվականին գրված "Երկար օրը գնում է գիշեր" -ը Long Days Journey into Night։

Տռաման, որ կը նկատուի ասմունքի ոճ, միշտ հակադրուած է դիւցազներգութեան եւ քնարերգութեան հետ սկսած Արիսթոթելի "Ասմունք" Ք.Ա.335 ստեղծագործութեան ժամանակներէն, որ կը նկատուի տռամատիկական օրէնքի ամենավաղ աշխատութիւնը։ "Տռամա" անուանումը իբրեւ ներկայացման իւրայատուկ տեսակի անուն, կօգտագործուի 19-րդ դարէն սկսեալ։ Տռամա կը կոչուի այն ներկայացումը, որ կը տարբերի կատաերգութենէն եւ ողբերգութենէն, օրինակ՝ Էմիլ Զոլայի "Թերեզ Ռաքէն" 1873 եւ Անտոն Չեխովի "Իւանով" 1887 ստեղծագործութիւնները։

Տռամային հաճախ կընկերակցին երաժշտութիւնն ու պարը. օփերայի մէջ սովորաբար տռաման կերգեն, երաժշտախառն ֆիլմերուն մէջ առկայ են թէ՛ երգերը, թէ՛ երկխօսութիւնները։ Կան տռամայի որոշ տեսակներ, որոնց կընկերակցի երաժշտութիւնը, որպէսզի աւելի ընդգծուի երկխօսութիւնը. անոնք մելոտռամաներն են եւ ճափոնական նոյերը։ Պատմության որոշակի ժամանակաշրջանում հին հռոմեական և ժամանակակից ռոմանական որոշ դրամաներ գրվում էին կարդալու համար և ոչ թե խաղալու։ Յանկարծաբանական թատրոնին մէջ, տռաման նախապէս գրուած չըլլար, ուստի դերասանները ինքնաբերաբար կը ստեղծեն հանդիսատեսին առջեւ։



                                     

3.2. Թատրոնի Տեսակներ Երաժշտական թատրոն

Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին։ Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից հատկապես Ջիլբերտ և Սալիվան, վարիետեից, վոդևիլներից, մյուզիք հոլից։ Էդվարդյան երաժշտական կատակերգություններից, 20-րդ դարի մյուզիքլներից և 1920-30-ական թվականների կատակերգություններից հետո մյուզիքլները ձեռք բերեցին ավելի դրամատիկ ուղղվածություն։ Վերջին տասնամյակների հայտնի մյուզիքլներից են "Իմ հրաշալի լեդին" 1956 թ, "Վեստսայդյան պատմություն մյուզիքլ" 1957 թ, "Մազեր" 1967 թ, "Մերժվածները" 1980 թ, "Օպերայի ուրվականը" 1986 թ։ Մյուզիքլները, որոնք բեմադրվում են Բրոդվեյում և Վեստ Էնդում, շատ հաճախ ունեն բազմամիլիոնանոց բյուջե, որն էլ թույլ է տալիս բեմադրության մեջ օգտագործել բազում թանկարժեք հանդերձանք և դեկորացիաներ։



                                     

3.3. Թատրոնի Տեսակներ Կատակերգութիւն

Այն թատերական ներկայացումները, ուր որպէս պատմութիւն պատմելու միջոց կօգտագործուի հումորը կը կոչուի կատակերգութիւն։ Անիկա կը ներառէ թէ՛ "Պոյինկ-Պոյիկգ" ժամանակակից ֆարսը, թէ՛ "Ինչպէս Կուզէք" դասական ներկայացումը։ Այն թատրոնը, ուր պաղ, վիճելի եւ արգիլուած նիւթերը դիտմամբ կարտայայտուին հումորի միջոցով, կը կոչուի սեւ կատակերգութիւն Սեւ հումոր։

                                     

3.4. Թատրոնի Տեսակներ Ողբերգութիւն

Ողբերգութիւնը տռամայի իւրայատուկ ձեւ է, որ պատմականօրէն եզակի եւ կարեւոր դեր կը խաղայ արեւելեան քաղաքակրթութեան ինքնասահմանման մէջ։ Այս ձեւը յաճախ օգտագործուած է պատմական շարունակականութեան եւ մշակութային ինքնութեան վրայ զգալի ազդեցութիւն ձգելու համար՝ ինչպէս Ռայմոնտ Ուիլիամս գրած է․ "Յոյները եւ Ելիզավետականները մէկ մշակութային ձեւի մէջ, Հելլեններն ու քրիստոնեաները ընդհանուր գործունէութեան մէջ" ։ Գալով Արիսթոթելի "Ասմունք" -ի Ք.Ա.335 հետքերով, ողբերգութիւնը կօգտագործուի ոճային տարբերակումներ ընելու համար, թէ ընդհանրապէս ասմունքային կտրուածքով ուր ողբերգութիւնը կը բաժնուի էպիկականի եւ լիրիկականի, եւ թէ տռամայի կտրուածքով (ուր ողբերգութիւնը կը հակադրուի կատակերգութեան։ Ժամանակակից դարաշրջանին, ողբերգութիւնը կը հակադրուի նաեւ տռամային, երաժշտախառն թատրոնին, եւ էպիկական թատրոններուն։

                                     
  • Ռուսիոյ պետական ակադեմիական Փոքր Թատրոն թատերական հնագոյն թատրոն Մոսկուայի մէջ Ռուսաստանի ամենամհին թատրոնը Պաշտօնապէս բացուած է 14 Հոկտեմբեր 1824 - ին
  • Հայկական թատրոն յունական եւ հռոմէական թատրոններու հետ միասին աշխարհի ամենահին թատրոններու շարքին կը դասուի Թատերարուեստի հնագոյն եւ ժողովրդական տեսակը
  • Տիկնիկային թատրոն թատերական ներկայացումներու տեսակ, ուր գործող հերոսները տիկնիկներ են Տիկնիկները կ ըլլան տափակ, ծաւալային եւ կիսածաւալային Զանոնք կը
  • Մոլիերին: 1722 թուականին Մոնթեկուի թատերախումբը տեղափոխուեցաւ դէպի այլ թատրոն եւ թոյլատրուեցաւ դանիերէն ներկայացումներ բեմադրել, ինչպէս Մոլիերի Ժլատը
  • Կաղապար: Տեղեկաքարտ թատրոն Ափոլլօ թատրոն անգլ. Apollo Theater համերգային դահլիճ Նիւ Եորքի Հարլեմ թաղամասին մէջ, նշանակալի դէր խաղացած է ափրrիկաամերիկեան
  • Թիֆլիսի օփերայի եւ պալեթի թատրոն վրաց. თბილისის ზაქარია ფალიაშვილის სახელობის ოპერისა და ბალეტის სახელმწიფო აკადემიური თეატრი, Թիֆլիսի Զաքարիա Փալիաշւիլիի
  • Սոս Սարգսեանի անուան Համազգային թատրոն հիմնադրուած է 1991 - ին, Երեւանի մէջ, Սոս Սարգսեանի նախաձեռնութեամբ մինչեւ 1999 հովանաւոր Համազգային մշակութային
  • Սուխումի հայկական թատրոն կազմակերպուած է 1928 - ին, Աբխազական պետթատրոնին որդեգրած է Հ Շահէնի ղեկավարութեամբ Բացուած է Բ Լավրենյովի Բեկում կտորի ներկայացումով
  • Ռուսական թատրոն թատրոնը Ռուսաստանի մէջ Թատերարուեստի բազմազան տարրեր բովանդակած են Ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծէսերը Այդ խաղերը, թատերական
  • Աստրախանի հայկական թատրոն ռուս. Астраханский армянский театр հիմնադրուած է Թովմաս Ֆասուլաճեան 1868 - ին, Պայծառ Ֆասուլաճեանի, Վ Յարալեանի, Գ Ամիրաղեանի