Back

ⓘ Սերժ Թանգեան




Սերժ Թանգեան
                                     

ⓘ Սերժ Թանգեան

Սերժ Թանգեան, ամերիկահայ ռոք երաժիշտ է եւ երգահան։ Ան աշխարհահռչակ "System of a Down" այլընտրանքային մեթալ-ռոք խումբի եւ Axis of Justice|Axis of Justice հասարակական կազմակերպութեան հիմնադիրն է։ Ճանչցուած է որպէս աշխարհի 26-րդ լաւագոյն մեթալ երգիչը։ Որպէս մենակատար, SOAD-ի գործունէութեան ընդմիջման ժամանակ, ձայնագրած է "Elect The Dead" եւ "Imperfect Harmonies" ալպոմները։ 2010-ի Նոյեմբերին կը յայտարարէ System of a Down֊ի վերամիաւորման մասին։ 2011-ին խումբը շրջագայութեան կը մեկնի ԱՄՆ եւ Եւրոպա:

                                     

1. Կենսագրութիւն

Լոս Անճելըս քաղաքին մէջ նախ կընդունուի հայկական "Rose and Alex Pilibosi" դպրոցը, յետագային ուսումը կը շարունակէ առեւտրական բնագաւառէն ներս։ 90-ականներու սկիզբը կը հանդիպի Տարօն Մալաքեանին, որուն հետ ալ կորոշեն նոր ռոք խումբ մը ստեղծել։

Սերժն ունի իր սեփական ձայնագրման արուեստանոցը, զոր "Serjical Strike" կը կոչուի։ Թանգեան հանդէս կու գայ անարդարութիւնը եւ դաժանութիւնը դատապարտող բազմաթիւ ելոյթներով։ Ան համագործակցելով Թոմ Մորելլոյի անգլերէն՝ Tom Morello հետ ստեղծած է "Axis Of Justice" կազմակերպութիւնը, որուն նպատակն է աջակցիլ երիտասարդներուն, պաշտպանելու իրենց իրաւունքները քաղաքականութեան ոլորտին մէջ։ Կազմակերպած են բազմաթիւ բարեգործական արշաւներ, ինչպէս նաեւ մեծ ջանքեր կը գործադրեն՝ ստիպելու Միացեալ Նահանգներուն եւ Թուրքիոյ, ճանչնալ եւ ընդունիլ Հայոց Ցեղասպանութիւնը։

                                     

2. Ձայնադարան

Ալպոմներ

System of a Down

  • Steal This Album! 2002
  • System of a Down 1998
  • Toxicity 2001
  • Mezmerize 2005
  • Hypnotize 2005

Serj Tankian

  • Elect the Dead 2007
  • Imperfect Harmonies 2010
  • Harakiri 2012
  • Jazz-Iz-Christ 2013
  • Elect the Dead Symphony 2010
  • Orca Symphony No. 1 2013
  • SerArt 2003 Արտօ Թունջպոյաճեանի և Սերժ Թանգեանի համատեղ ալպոմը

Սինկլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Harakiri 2012
  • Sky Is Over 2008
  • Left Of Center 2010
  • Cornucopia 2012
  • Goodbye - Gate 21 2011
  • Borders Are 2010
  • Lie 2007
  • Reconstructive Demonstrations 2010
  • Figure It Out 2012
  • The Charade 2010
                                     
  • հիմնադիր Ատոմ Էկոեան անգլերէն Atom Egoyan Գանատացի ֆիլմարտադրող Սերժ Թանգեան անգլերէն Serj Tangian ամերիկացի երգիչ System of a Down խումբի միւս

Users also searched:

...
...
...