Back

ⓘ Ընկուզենի




Ընկուզենի
                                     

ⓘ Ընկուզենի

Ընկուզենին տերեւաթափ խոշոր ծառ է։ Ընկուզենին ճիւղատարած, խոշոր ծառ է, բարձրութիւնը՝ մինչեւ 30 մ եւ աւելի, տրամագիծը՝ մինչեւ 1.9 մ։ Բազմաթիւ ճիւղերու կեղեւն անհարթ է՝ բաց մոխրագոյն երանգով։ Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզօր։ Տերեւները խոշոր են, բարդ, հոտավետ։ Միատուն բոյս է։ Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբոյլեր են, իգականները 1 կամ 2-3-ական կը գտնուին միամեայ ընձիւղներու ծայրերը: Ընկուզենին երկարակեաց է.կապրի 300-400 տարի։ Լաւ կաճի չափավոր խոնավ, աւազոտ հողերու վրայ։ Լուսասէր է և ջերմասէր, սակայն կը դիմանայ է մինչեւ -25 °C ցուրտերուն։ ։Պատրաստուած ծառերու բերքատվութիւնը կը սկսի 8-10-րդ դարուն եւ կը շարունակուի մինչև 150-200 տարի։ Մեկ ծառը կրնայ տալ 65-100 եւ աւելի՝ մինչեւ 250 քկ բերք։

                                     

1. Պտուղը

Պտուղը կորիզապտուղ է ընկոյզ, կեղեւը՝ փայտացած, կարծր՝ արտաքինը ծածկուած է կանաչ, հիւթալի պատեանով։ Չհասունացած ընկոյզէն հարուստ է C վիթամինով կը պատրաստեն անուշ, հասուն սերմերը կոգտագործուին խոհարարական, քաղցրեղենի արտադրութեան մէջ եւ իւղ ստանալու համար։ Ընկոյզի կանոնաւոր օգտագործումը կը լաւցնէ հիշողութիւնը, կը վերականգնէ առողջութիւնը՝ ֆիզիգական եւ մտաւոր ծանրաբեռնուած ըլլալու ժամանակ։ Տերեւները, կեղեւը և խակ պտուղի կանաչ պատեանը կը ստանան աղաղանիւթեր, շագանակագոյն ներկանիւթ, եթերաիւղեր։ Ընկուզենիի տերեւները ունին միջատասպան հատկութիւն, որ պատճառը տերեւներուն պարունակող յուգլոն ներկանիւթն է։ Յուգլոնն կազդէ նաեւ մարդու վրայ. Կարաջացնէ գլխացաւ եւ ընդհանուր թուլութիւն։ Այդ պատճառով ալ խորհուրդ չի տրուիր երկար մնալ ընկուզենիի մօտ:

                                     

2. Քիմիական կազմը

Տերեւները կը պարունակեն խինոններ,վիթամին, ասգորպինաթթու 4 - 5 %, խեժեր 3 - 4 %, եթերաիւղեր մինչև 0.03 %։ Խակ պտուղի մեջ մեծ է ասգորպինաթթուի պարունակութիւնը մինչև 10 %. Պտուղի միջուկները կը պարունակեն ճարպաիւղ մինչեւ 60 - 76 %, ճերմկուցներ մինչեւ 21 %, ածխաջրեր մինչև 7 %, К եւ Р վիթամիններ:

                                     

3. Տարածութիւն

Կաճի Փոքր Ասիաի, Միջին Ասիայի,Պալքանեան թերակղզիի, Իրանի, Ճափոնի, Չինաստանի, ԱՄՆ-ի մէջ։ Հայտնի է ընկոյզենիի 7-9 տեսակ։ ՀՀ-ի մէջ եւ Ղարաբաղի մէջ տարածուած է սովորական ընկուզենին. կաճի քարոտ տաք լանջերու, այգիներու, գեղազարդիչ տունկերու մէջ:

                                     

4. Օգտագործումը

Սերմը կամ միջուկը կը պարունակէ 45-72% ճարպեր, 8-21% ճերմկուցներ, վիթամիններ, մետաղական միացութիւններ, աղեր և այլ օգտակար նիւթեր 100 կ միջուկի սննդային արժէքն է 6000 Քալորի։ Ընկուզենին կօգտագործուի նաեւ անտառապատման և կանաչապատման նպատակով։