Back

ⓘ Էրէրնայ Սուրբ Սահակ եկեղեցի




                                     

ⓘ Էրէրնայ Սուրբ Սահակ եկեղեցի

Էրէրնայ Սուրբ Սահակ եկեղեցին գտնւում է Էրէրին գիւղի հարաւային կողմում բարձրացող լերան լանջին, պարսպապատ է եւ բաղկացած է մի գմբէթայարկ տաճարից եւ մի հասարակ դարպասից։ Այստեղ պահւում էր սուրբ Սահակի աջը, որ այժմ փոխադրուած է Լիմ անապատը, որի իրաւասութեան ենթարկւում է այս վանքը։ Ս. Սահակի վանքի լերան գագաթը կոչւում է "Խաչգլոխ" ուր աւանդութեան ասելով ճգնեալ է սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եւ մի խաչ օծել։ Այս տեղում դեռ եւս կանգուն է մի փոքրիկ մատուռ, ուր իբր աղօթել է սուրբ Լուսաւորիչը։ Վարդավառի օրը բաւական մեծ բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։