Back

ⓘ Զէյթունի Աւետարան




Զէյթունի Աւետարան
                                     

ⓘ Զէյթունի Աւետարան

Զէյթունի Աւետարան, հայկական ձեռագիր մատեան՝ ընդօրինակուած Հռոմկլայի մէջ, 1256-ին։ Գրած ու նկարազարդած է Թորոս Ռոսլին՝ կաթողիկոս Կոստանդին Ա. Բարձրբերդցիի պատուերով։

                                     

1. Պատմութիւն

"Զէյթունի Աւետարանը" պահուած է Զէյթունի մէջ, իսկ այժմ կը գտնուի Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ ձեռ․ № 10450։ Մատեանին յիշատակարաններուն մէջ կը նշեն թէ նկարիչի եղբօր՝ Անտոնի, պատուիրատուի հարազատներու անունները, Հեթում Ա. արքայի ճամբորդութիւնը դէպի Կարակորում եւ կ՛ակնակրուի կաթողիկոսի հանդիպումները Հուլավու խանի ու սուլթաններ Մելիք Քեմլի եւ Մելիք Աշրաֆի հետ։

"Զէյթունի Աւետարանին" մէջ կան 4 զոյգ խորաններ, 4 աւետարանիչներու պատկերներ, 4 անուանաթերթեր, լուսանցազարդներ եւ զարդագրեր։ Անօրինակ է "Դէիսուսի" խնդրարկու թեմային՝ Մարկոսի անուանաթերուն մէջ գտնուիլը, մանաւանդ պատանի անմորուս Էմանուէլ Քրիստոսի կերպարի ներգրաւումը։ Պատկերագրութեամբ անոր նման այնքան խոհական, փիլիսոփայական արժէքը չունի "Յովհաննէս Աւետարանիչ" ը։

                                     

2. Գրականութիւն

  • Չուգասզեան Լ․, Թորոս Ռոսլինի արուեստը, "ԲԵՀ", 1987, № 3։
  • Տէր-Ներսեսեան Ս․, Թորոս Ռոսլինը եւ Զէյթունի Աւետարանը, "Շողակաթ", Կ․ Պոլիս, 1952, էջ 139―141։
                                     
  • Թորոս Ռոսլինին ստեղծագործութիւնն է: Աշխատած է Հռոմկլայի գրատանը Զէյթունի Աւետարան կիլիկեան վաղ ձեռագրերու նման ճոխ զարդարուած է խորաններով, լուսանցազարդերով
  • պակաս Ս. Թովմայի անհաւատութիւնը, Թորոս Ռոսլին, Մալաթիոյ Աւետարան Ժգ. դար: Զէյթունի Աւետարան Թորոս Ռոսլին Ժգ. դար: Մարկոսի Աւետարանի առաջին էջը, մանրանկարչութիւնը