Back

ⓘ Եւրոնիուզ




Եւրոնիուզ
                                     

ⓘ Եւրոնիուզ

Եւրանիւզ ՝ Եւրանորութիւններ, եւրոպական պատկերասփիւռի կայան, որուն նպատակն է համաշխարհային նորութիւնները մատուցել եւրոպական տեսանկիւնէ: 2009 թուականին պատկերասփիւռի կայանի արբանյակային եւ եթերային հեռասփռումը հասանելի էր 204 միլիոն տնային տնտեսութիւններու՝ աշխարհի 150 երկրներու տարածքին։ 2011 թուականի Յունուար 9-էն հեռասփռումը անցած է 16։9 ձեւաչափի: Ստեղծուած է 1993-ի Յունուար 1-ին, Լիոն։

                                     

1. Լեզուներ

Եւրոնիւզը կը հեռասփռուի 13 լեզուներով, որոնք իրենց հեռասփռումը սկսած են՝

  • անգլերէն, գերմաներէն, իտալերէն, սպաներէն, ֆրանսերէն
  • 1993 յունուար 1-էն՝
  • 2010 յունուար 30-էն՝ թուրքերէն
  • 2001 սեպտեմբերէն՝ ռուսերէն
  • 2008 յուլիս 12-էն՝ արաբերէն
  • հոկտեմբեր 27-էն՝ պարսկերէն
  • 1999 նոյեմբերէն՝ փորթուկալերէն
  • 2012 դեկտեմբեր 18-էն՝ յունարէն
  • 2013 մայիս 30-էն՝ հունկարերէն
  • 2011 օգոստոս 24-էն՝ ուքրաիներէն

Բոլոր լեզուներով լուսագրերը կարուէն անգլերէն, սակայն որոշ երկիրներու անունները չեն թարգմանուէր Deutscland, այլ ոչ՝ Germany

                                     

2. Լսարան

2008-ի տուեալներով լսարանը կազմած է աշխարհի 135 երկիրներու 248 միլիոն տնտեսութիւն, որ զգալի աւելին է մրցակիցներու արդիւնքներէն ։ 2009 թուականին Euronews-ը հինգերորդ անգամ անընդմէջ գրաւած է առաջին դիրքը շաբաթական լսարան հաւաքելու ցուցանիշով։

Վերջին տասը տարիները Euronews-ի լսարանը մեծցած է 86 %-ով, ընդ որում՝ CNN-ի տարեկան պիւտճէն կազմած է € 650 մլն., իսկ Եւրանիւզինը՝ մօտ 50:

                                     

3. Ծրագիրներ

  • flashback ՝ անցեալ եոթ օրերու ամենէ նշանաւոր իրադարձութիւններու մատուցում
  • f.a.q.՝ ընդհանուր տեղեկութիւններ Եւրամիութեան մասին
  • markets ՝ աշխարհի ֆոնտերու շուկաներու նորութիւններ
  • parlamento Եւրոպայի Խորհրդարանի նորութիւններ
  • news ՝ նորութիւններ
  • no comment ՝ կարճ տեսանիւթեր առանց որեւէ մեկնաբանութիւններու
  • perspectives ՝ տարբեր եւրոպական պատկերասփիւռի կայաններու պատմութիւններ
  • europe ՝ Եւրոպայի լուրեր
  • wall street live ՝ ուղիղ նորութիւններ Նիւ Եորքի ֆոնտերու պորսայէն
  • headlines ՝ հիմնական լուրերու կարճ տեսութիւն
  • business Middle East Առաջաւոր Արեւելքի գործարար եղանակը
  • business ՝ տնտեսական նորութիւններ
  • reporter ՝ լրատւութիւն կարեւոր եւրոպական թեմաներով
  • sawa ՝ միջերկրածովեան աւազանի երկիրներւ հետ Եւրամիութեան երկիրներու փոխյարաբերութիւններու լուսաբանում
  • zoom
  • press ՝ եւրոպական լրագիրներու առաջին էջերու տեսութիւն
  • գործարար՝
  • sport ՝ մարզական լուրեր
  • մարզական՝
  • rolex minute
  • eurofoot ՝ եւրոպական ֆութպոլի խաղերու արդիւնքներ
  • եղանակ՝
  • meteo europe, meteo world, meteo airport
  • you ՝ հարցերու պատասխաններու քուէարկութիւն
  • learning world ՝ աշխարհի կրթական եւ լուսաւորչական ծրագրերու լուսաբանում
  • agora ՝ երկու յայտնի գործիչներու դէմ առ դէմ բանավէճեր
  • comment visions ՝ հարցազրոյցներ յայտնի մտաւորականներու հետ
  • հասարակական՝
  • interview ՝ հարցազրոյցներ յայտնի մարդկանց հետ
  • talent ՝ պատմութիւններ անսովոր տաղանդ ունեցող մարդկանց մասին
  • մշակոյթ՝
  • cinema ՝ պատմութիւներ նոր ֆիլմերու մասին
  • rendez-vous ՝ Եւրոպայի մէջ կատարուող մշակոյթի իրադարձութիւններու տեսութիւն
  • le mag ՝ արուեստի, կինօյի նորաձեւութեան եւ մշակոյթի լուրեր
  • գիտական՝
  • fly ՝ օդագնացութեան լուրեր
  • futuris գիտութեան եւ թեքնոլոկիաներու տեսութիւններ
  • science,
  • hi tech
  • space ՝ տիեզերքի նոր թեքնոլոկիաներու լուրեր
  • metropolitans ՝ քաղաքներու տնտեսութիւններու հարցերու նորարարական լուծումներ

Users also searched:

...
...
...