Back

ⓘ Երանուհի (անձնանուն)




                                     

ⓘ Երանուհի (անձնանուն)

Երանուհի, հայկական իգական անուն։ Յառաջացած է հայերէն երանի ՝ "երջանիկ" բառէն՝ եւ իգական "ուհի" մասնիկի միացումով։ Այս անունին կը համապատասխանէ Երանեակ անձնանունը։ Կը գործածուի XV դարէն։ Փաղաքշական ձեւերն են Երան, Երանիկ։

                                     

1. Գործածութիւններ

  • Երանուհի, քոյր Տալիթայի եւ մորաքոյր Վարդան գրակապի, որ Արճէշի մէջ՝ 1450 թուականին, Յովհաննէս քահանային գրել տուաւ Աւետարան մը։
  • Երանուհի, կին Ներսէս քահանայի Բաբերդցոյ, որ 1489 թուականին Մովսէս աբեղային գրել տուաւ Յայսմաւուրք մը։
  • Երանուհի, յիշատակուած է Թէոտոսիոյ աւերակ եկեղեցւոյ մը խաչքարին վրայ 1472 թուականին։
  • Երանուհի անունը յիշատակուած է նաեւ 1548, 1560 թուականներուն։ Կարճ ձեւն է Երան, որ յիշատակուած է 1633 թուականին։