Back

ⓘ Եսայի Նչեցի




Եսայի Նչեցի
                                     

ⓘ Եսայի Նչեցի

Եսայի Նչեցի, մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգեւոր գործիչ։ Սորված է Մուշի Առաքելոց դպրեվանքի, ապա՝ Քաջբերունեաց գաւառին մէջ եւ Վայոց ձորի Աղբերց վանքին մէջ՝ Ներսէս Մշեցիի մօտ։ Բարձրագոյն կրթութիւն ստացած է եւ վարդապետի աստիճան։ 1284 թ. Աղբերց վանքի դպրութեան աշխատանքները գլխաւորած է։

Եսայի Նչեցին եղած է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Որպէս ուսուցչապետ, մեծ համբաւ վայլած է բնաշխարհին մէջ եւ Կիլիկիոյ հայկական պետութեան սահմաններուն մէջ։ Դասաւանդած է "եօթը ազատ արուեստներ" -ը։ Դաստիարակած եւ կրթած է մօտ 360 աշակերտ։

Նշեցիի գրական ժառանգութիւնը հիմնականին կրօնաբարոյական բովանդակութիւն ունի։ Անոր "Վերլուծութիւն քերականութեան" համալսարանական դասագիրքը, իր բնոյթով բանաքաղական երկ է, կ՛ընդգրկէ Գաւիթ Քերականի, Տամամ Արեւելցիի, Արիստակէս Գրչի, Գէւորգ Սկեւռացիի եւ այլոց քերականական մեկնութիւններու հիմնական դրոյթներն ու հարցադրումները։ Նշեցիի քերականութիւնը համարած է "դուռն ամենայն իմսատութեան եւ կրթութևան", համեմատութեան միջոցով առաջարկած է վերացնել հայոց հին ու նոր լեզուներու միջեւ առաջացած խզումը՝ վերականգնելով լեզուի հին ձեւերը։ Նշեցին անդրադարձած է "յունաբան դպրոց" -ի թարգմանութիւններուն, խօսքի մասերուն եւ անոնց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուներու ծագմանը եւ այլ հարցերու։

                                     

1. Երկեր

  • "Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ"
  • "Յաղագս կարգաց եկեղեցւոյ"
  • "Վերլուծութիւն քերականութեան"
  • "Մեկնութիւն Եզեկիէլի"
  • "Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ եւ ժամուց"
  • "Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն"
  • "Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ"
  • "Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան"
  • "Դաւանութիւն եւ խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն"
  • "Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի"

Կաղապար:Հայկական գիր և գրականություն

                                     
  • Մանդակունի, Յովհաննէս Գ. Օձնեցի, Ներսէս Շնորհալի, Ներսէս Լամբրոնացի, Եսայի Նչեցի Յովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի, Մաղաքիա Օրմանեան, Եղիշէ Դուրեան եւ