Back

ⓘ Դուինի Եկեղեցական Ժողով (554)




                                               

Դուինի Եկեղեցական Ժողով (645)

Դուինի եկեղեցական ժողով 645 թուականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինի մէջ Ներսես Գ Տայեցու օրով՝ տեղի ունեցած ժողով, որուն մասնակցած են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ։ Ընդունուած է 12 կանոն՝ "Կանոնագիրք Հայոց" ին հայտնի "Կանոնք Դունա սուրբ ժողովոյն" անունով։ Շարք մը կանոններ, Շահապիվանի ժողովի ընդունած կանոնախմբի նման Դ կանոնը վանքերու առաջնորդներուն եւ եպիսկոպոսներուն իրաւունք տուած է հանցագործներից, պոռնիկներուն տուգանք գանձել՝ հօգուտ հիվանդանոցներու, դպրոցներու, աղքատանոցներու, սակայն խստիվ արգիլուած է բռնութեամբ տուգանք վերցնել։ Է կանոնը մարմնական պատիժ է սահմանել այն կնոջ հա ...

Դուինի Եկեղեցական Ժողով (554)
                                     

ⓘ Դուինի Եկեղեցական Ժողով (554)

Դուինի եկեղեցական ժողով 29 Մարտ 554 թուականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դուին մէջ ապագայ կաթողիկոս Յովհաննէս Գաբեղենացու գլխաւորութեամբ հրաւիրուած ազգային-եկեղեցական ժողով։ Գումարուած է "հակառակ ժողովին Քաղկեդոնի" ՝ Ծաղկազարդի օրը, կաթողիկոս Ներսես Բ. Բագրեւանդցիի օրով, պարսից Խոսրով արքայի 24-րդ եւ բիւզանդական Հուստինիանոս կայսրի 14-րդ տարին։ Մասնակցած են 18 եպիսկոպոս, մեծ թիւով նախարարներ, ինչպէս նաեւ ասորի ուղղափառներու Աբդիշո եպիսկոպոսը։ Համաձայն տիրող կարծիքի, այս ժողովէն սկսած է պաշտօնական բաժանումը հայ եւ քաղկեդոնիկ եկեղեցիներու միջեւ։

                                     

1. Դուինի կաթողիկէ եկեղեցին

Ըստ Յովհաննէս Գ. Օձնեցի, Ասողիկ պատմիչի 10–11-րդ դարեր եւ Մխիթար Գոշի 12–13-րդ դարեր, Դուինի Բ. Ժողովին որոշուած է Քրիստոսի Ծննդեան եւ Մկրտութեան տօնը նշել միասին՝6 Յունուար ինչպէս տոնած են հայերը առաքեալներէն սկսած, դաւանել Քրիստոսի մեջ մէկ Աստվածամարդկային բնութիւն եւ "Սուրբ Աստուած" երգը "խաչեցարով" երգել, ինչպէս նաեւ սկիզբ դրուած է Հայոց նոր թուականին։ Ժողովը ընդունուած է "Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս" գրութիւնը, որտեղ յիշուած են միայն 3 տիեզերաժողովները, նզովուած են նեստորականութիւնը, պաւլիանիտները եւ մծղնեութիւնը։ Ժողովին ընդունուած են նաեւ 37 կանոններ, որոնք "Կանոնագիրք Հայոց" -ի մէջ յայտնի են "Կանոնք Ներսէս կաթողիկոսի եւ Ներշապոհ Մամիկոնէէն եպիսկոպոսի" անունով։ Կանոնները ոչ մի յիշատակութիւն չեն պարունակեր դաւանական, ծիսական կարեւոր որոշումներու մասին, այլ կը վերաբերին միայն եկեղեցւոյ եւ եկեղեցականներու կարգ ու կանոնին։ Կանոնները չեն սահմանուած մարմնական պատիժներ եւ դրամական տոյժեր, այլ՝ միայն նզովքի, լուծման եւ ապաշխարութեան եկեղեցական պատիժներ։

  • Ա և Բ կանոնները ծխական քահանաներուն արգիլած են հաւատացեալներու բերած Պատարագի հացը, գինին եւ զանազան ընծայաբերութիւնները տուն տանիլ, փոխանակ եկեղեցի ուղարկելու։
  • ԻԴ կանոնը արգիլած է անչափահասներու առանց տարիքը նշելու ամուսնութիւնը, իսկ չափահասները պէտք է ամուսնանային միայն միմեանց տեսնելու եւ հաւնելու դէպքին։
  • ԺԶ կանոնով՝ կանանց՝ մկրտութեան ժամանակ քահանայի մօտ կանգնելը եւ սպասաւորութիւն ընելը։
  • ԺԷ կանոնով սարկավագներուն արգիլուած է կատարել մկրտութեան ծեսը,
  • ԼԶ կանոնը արգիլած է աղանդաւորներուն օթեւան տալը։
  • ԺԹ կանոնը կ՝ ըզգուշացներ, որ քահանան խոստովանութեան գաղտնիքը ուրիշին յաղորդելու ժամանակ կարգալոյծ կ՝ ըլլայ նզովքով եւ կը զրկուի քահանաեական ժառանգութիւնէն։
  • Գ կանոնը քահանաներուն արգիլուած է իրենց հասոյթները վաշխով գործածելը կամ իրենց կենցաղ. պետքերէն զատ զուարճութիւններու վրայ ծախսելը։
                                     

2. Տե՛ս նաեւ

  • Դուինի Եկեղեցական Ժողով 719-720
  • Դուինի Եկեղեցական Ժողով 648
  • Դուինի Եկեղեցական Ժողով 609-610
  • Դուինի Եկեղեցական Ժողով 506
  • Դուինի Եկեղեցական Ժողով 645
                                     
  • Դուինի Եկեղեցական Ժողով 506 Դուինի Եկեղեցական Ժողով 554 Դուինի Եկեղեցական Ժողով 609 - 610 Դուինի Եկեղեցական Ժողով 645 Դուինի Եկեղեցական Ժողով 719 - 720
  • Բագրեւանդցի 548 - 557 կաթողիկոսի նախաձեռնութեամբ գումարուած Դուինի 554 թուականի երկրորդ եկեղեցական ժողովին մէջ կազմուած Ուխտ միաբանութեան հայոց աշխարհիս
  • բիւզանդական գերիշխանութիւնը Այս ժամանակաշրջանին Դուինի մէջ կը գումարուին եկեղեցական ժողովներ 506, 554 609 - 610, 645, 648, 719 - 720, որոնց նպատակն է պահպանել
  • ժողովուրդի ինքնապահպանման եւ զարգացման ամենաազդու միջոցը նախ Իրանի, իսկ 554 - ի Դուինի եկեղեցական ժողովէն ետք նաեւ Բիւզանդիոյ մշակութային եւ քաղաքական յարձակողական
                                               

Դուինի Եկեղեցական Ժողով (այլ կիրառումներ)

Դուինի Եկեղեցական Ժողով անուանումը կրնայ ունենալ յետեւեալ կիրառումները՝ Դուինի Եկեղեցական Ժողով 719-720 Դուինի Եկեղեցական Ժողով 645 Դուինի Եկեղեցական Ժողով 648 Դուինի Եկեղեցական Ժողով 554 Դուինի Եկեղեցական Ժողով 609-610 Դուինի Եկեղեցական Ժողով 506

Users also searched:

...
...
...