Back

ⓘ Դեղձենի




Դեղձենի
                                     

ⓘ Դեղձենի

Դեղձենի, վարդազգիներու ընտանիքի բոյսերու ցեղ է։ Հայրենիքը կը գտնուի հիւսիս-արեւմտեան Չինաստանի Թարիմ գետի աւազանի եւ Քունլուն Շան լեռներու հիւսիսային լանջերու արանքին մէջ գտնուղ տարածաշրջանին, ուր ան մշակուած է եւ դարձած է ընտանի:

                                     

1. Կենսաբանական Նկարագիր

Յայտնի է 5 տեսակ։ Բոլոր տեսակները հիմնականին մէջ առաջացած են սովորական դեղձենու տեսակէն, որ մինչեւ 8 մ բարձրութեան, բաժակաձեւ, կլորաւուն սաղարթով ծառ է։ Տերեւները երկարաւուն են, նշտարաձեւ, ատամնաւոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագոյն։ Պտուղը հիւթալի կորիզապտուղ է, 60-200 գ եւ աւելի կշռով, գնդաձեւ, կլոր, երբեմն ձուաձեւ, դեղնավարդագոյն, դեղնակարմրաւուն։ Կորիզը խոշոր է։ Սերմը հիմնականին մէջ դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ խաւոտ է, հազուադէպ՝ անխաւ։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտութեամբ կանջատուի պտղամիսէն, եւ հիւլիներ, որոնց կորիզը պտղամսէն չանջատիր։ Պտղամիսը համեղ է, հիւթալի, քաղցր։ Կօգտագործուի թարմ եւ վերամշակուած չիր, պահածոյ, ճեմ եւ ալանի։ Բազմացումը՝ աչքապատուաստով եւ սերմերով։ Բերքատւութիւնը՝ 200-400 ց/հա։

                                     

2. Պտուղին Սննդային Կազմը

  • Օրկանական թթուներ՝ խնձորի, գինիի, կիտրոնի, խինինի
  • Հանքային աղեր՝ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, սելեն, մանկան
  • Պեկտիններ եւ եթերային իւղեր
  • Կորիզները կը պարունակեն դառը նուշի իւղ եւ ամիկտալին։
  • Կենսանիւթեր C, B, E, K, PP խումբերու, կարոտին
                                     
  • ուսած Վահագնահեր Գողթան գուսան Ծեր նկարիչն է ընթանում Շուրջը նշի ու դեղձենի Դեղձանիկ ու դեղին դայլայլ, Շուրջը խոտերն այնքան դալար Ահ, թաթախե ր ծայրը

Users also searched:

դեղձենու պատվաստում, դեղձի մասին տեղեկություն, դեղձի մշակում, մարմար գիտական շարադրանք, տեղեկություն դեղձենու մասին,

...
...
...