Back

ⓘ Հայկանուշ Դանիէլեան




Հայկանուշ Դանիէլեան
                                     

ⓘ Հայկանուշ Դանիէլեան

Հայկանուշ Պաղդասար Դանիէլեան, հայ օփերային երգչուհի, հայ դասական երգարուեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներէն առաջինն է, որ արժանացած է ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտի կոչման:

                                     

1. Կենսագրութիւն

Հայկանուշ Դանիէլեանը ծնած է Թիֆլիսի մէջ։ 1920 թուականին աւարտած է Փեթրոկրատի երաժշտանոցը։ 1920-1932 թուականներուն երգած է Փեթրոկրատի եւ Թիֆլիսի օփերային թատրոններուն մէջ։ 1924 թուականին երգիչներ՝ Լեւոն Իսեցքիի եւ Շարա Տալեանի հետ մասնակցած է Լենինականի օփերա խումբի ներկայացումներուն, ու համերգներ եւ հանդէսներ կատարած է։ 1941-1951 թուականներուն դասաւանդած է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ։ 1949-1952 թուականներուն եղած է Երեւանի Չայքովսքիի անուան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրէնը, իսկ 1932 թուականէն սկսեալ եղած է Երեւանի օփերայի եւ թատրոնի մէներգչուհի։

Հայկանուշ Դանիէլեանի կատարումները ուշադրութիւն կը գրաւեն իրենց վարպետութեամբ, նուրբ արտայայտչամիջոցներով ու անմիջականութեամբ։ Համերգները եւ հանդէսները կատարած է հայ եւ արտասահմանցի երգահաններու երգերէն, օրինակ՝ Չայքովսքիի, Ռիմսքի-Քորսաքովի, Ռախմանինոֆի, Կլազունովի։ Առանձնայատուկ ներշնչանքով մէկնաբանած է "Ծիծեռնակ", Կոմիտասի "Չինար ես", "Քելէ-քելէ", "Քելեր-ցոլեր" երգերը, Սպենդիարեանի "Առ սիրուհիս", Մելիքեանի "Սեւ կաքաւիկ", "Ծիլ-ծիլայ" եւ այլ ռոմանսներ։

Անոր անունով կոչուած է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի արուեստի դպրոցը:

                                     

2. Դերերգեր

  • Մարգարիտ Վալուան՝ Ճամոքօ Մէյըրպերիի "Հուգենոտներ"
  • Անուշ՝ Արմէն Տիգրանեանի "Անուշ"
  • Ջիլտա՝ Ճիւզեփփէ Վերտիի "Ռիկոլէթթօ"
  • Վիոլեթա՝ Ճիւզեփէ Վերտիի "Թրաւիաթա"
  • Ռոզինա՝ Ճոաքինօ Ռոսսինիի "Սեւիլեան սափրիչ"
  • Անտոնիդա՝ Միխայիլ Կլինքայի "Իվան Սուսանին"
  • Բատերֆլա՝ Ճամոքօ Փուչչինիի "Չիօ Չիօ-սան"
  • Օլիմփա՝ Տիգրան Չուխակեանի "Արշակ Բ"