Back

ⓘ Սեւադա Գրիգորեան



                                               

Վահանավանք (Սիւնիքի մարզ)

Վահանավանք, վանք Սիւնիքի մարզին մէջ։ Կապան քաղաքէն 7 կմ արեւմուտք, Ողջ գետի աջ կողմը, անտառապատ ձորի մը մէջ։ Երբեմն կը կոչուի Յովհաննավանք։ Վանքը կառուցուած է Վահան իշխանի կողմէն, 911 թուականին։ Վանքը կառուցուելէ ետք անոր կը տրուի հսկայական կալւածք մը, որ կը տարածուէր անոր շուրջը։ Աւելի ուշ՝ 11-րդ դարու երկրորդ կիսուն, Վահանավանքի մօտ կը կատարուին նոր կառուցումներ, մեծ եկեղեցիէն 25 մեթր հեռու կը կառուցուի աւելի փոքր եկեղեցի մը, որուն գեղեցկութեամբ գերազանցում էր մեծին։ Անոր արեւելեան պատի ներսի կողմին մէջ, հիմքին մօտ գտնուող քարերէն մէկուն վրայ պահպանուած է 1086 թուականին վերաբերուող արձան ...

Սեւադա Գրիգորեան
                                     

ⓘ Սեւադա Գրիգորեան

Սեւադա Գրիգորեանը ծնած է Սիւնիքի մարզի Քարաշէն գիւղին մէջ մանկավարժներու ընտանիքէն ներս։ Աշխատանքի բերումով ծնողները տեղափոխուած են Ջերմուկ, ուր անցած է անոր մանկութեան եւ պատանեկութեան տարիները։ Փոքր տարիքէն սկսած է նկարել։ 1979 թուականին աւարտած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտ"ի նկարչութեան բաժինը։ Մասնակցած է գեղանկարչութեան դասընթացներու՝ Ռիկայի գեղարուեստի ակադեմիոյ մէջ։ Ուսումն աւարտելէ ետք վերադարձած է Ջերմուկ, ուր ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շուրջ 10 տարի դասաւանդած է Ջերմուկի թիւ 1 հանրակրթական եւ Արուեստի դպրոցներէն ներս։ 1992 թուականէն Հայաստանի նկարիչների միութեան անդամ է, 1995 թուականէն՝ ԵՈՒՆԵՍՔՕ-ի նկարիչներու միջազգային միութեան անդամ։

Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում, Սոլթ Լեյք Սիթիի "Sandy" կրթական կեդրոնում, Կարլովի Վարիի քաղաքապետարանում, Պիտիգորսկի հայ առաքելական եկեղեցում, Ջերմուկի քաղաքապետարանում, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենեակում։

                                     

1. Ստեղծագործական գործունէութիւն

Սեւադա Գրիգորեան աչքի է ընկնում իր իւրահատուկ ոճով, որը ներառում է մանրանկարչութեան տարրեր, ժողովրդական թեմաներով ներկայացուած ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ։ Նրա աշխատանքների թեմաները ընդգրկում են հայկական գիւղական կեանքը, ջանասիրաբար աշխատող հոր ու հոգատար մօր կերպարը, միաժամանակ ընտանիքում պատհպանվող ներդաշնակութիւնը։

2005 թուականին կայացած Ճապոնիայի Կոբե քաղաքի ցուցահանդեսում Սեւադա Գրիգորեանի "Տիրամայրը Մանկան Հետ" նկարը 81 երկրների 3000-էն աւելի նկարիչների կողմից ներկայացված շուրջ 8000 նկարներու ընդմիջէն ընտրուած է լաւագոյն 100-ի մէջ։

Սևադա Գրիգորյանը ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում՝ Հյոգոյի գեղարվեստի պրեֆեկտուրալ թանգարանում, Շանհայի "Դաթիան Արթ" պատկերասրահում, Ջիաշան թանգարանում եւ Մոսկուայի նկարիչների կենտրոնական տանը։

2014 թուականի Մարտին Դոնգդոնգ եւ Լուլու ստեղծագործական տան հրաւէրով Սեւադա Գրիգորեանը մեկնած է Չինաստանի Նանջինգ քաղաք՝ գործունեութիւն ծաւալելու։ Յետագաին ծրագիրի շրջանակներուն մէջ մասնակցած է բազմաթիւ ցուցահանդէսներու, Չինաստանի տարբեր քաղաքներու մէջ՝ Շանհայ, Նինգբո, Չանգշա, Ջիաշան և այլն։ Ներկայիս, կը շարունակէ ստեղծագործել Նանջինգում։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →