Back

ⓘ Մարք Գրիգորեան




                                     

ⓘ Մարք Գրիգորեան

Մարք Վլատիմիր Գրիգորեան, հայ ճարտարապետ, Մատենադարանի շէնքի հեղինակը։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ ։ ԽՍՀՄ Պետական մրցանակ ։ ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ ։

                                     

1. Կենսագրութիւն

1920-1922-ններուն սորված է Վրուբելի անուան գեղարուեստի դպրոցին մէջ։ 1928-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի ճարտարապետութեան բաժինը։ 1937-1951-ններուն եղած է Երեւանի գլխաւոր ճարտարապետը, 1951-1978-ններուն՝ Հայարդնախագիծ հիմնարկի տնօրէն։ Ալեքսանդր Թամանեանի հետ նախագծած է Երեւանի մանկական դարմանական հիւանդանոցը։ 195-ին ղեկավարած է Երեւանի գլխաւոր հատակագիծի նախագծումը, կազմսծ է Հրազդան քաղաքի 1961-1963-ններու գլխաւոր հատակագիծը։ 1959-1963-ններուն եղած է ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր:

                                     

2. Ստեղծագործական աշխատանք

  • Խաչատուր Աբովեանի յուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շէնքը
  • Աճառեանի անուան, թիւ 72 դպրոցի շէնքը՝ Մ. Հերացիի փող. 2ա
  • "Արմենիա" առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Դերասաններու բնակելի շէնքը՝ Մաշտոցի պ.48
  • "Արմենիա" հիւրանոցի շէնքը՝ Հանրապետութեան հրապարակ համահեղինակ՝ է. Սարապեան
  • Մատենադարանի շէնքը՝ Մաշտոցի պ.53
  • Սոս Սարգսեանի թատրոնի շէնքը՝ Ամիրեան փ. 26
  • Մարգարեանի անուան ծննդատան շէնքը՝ Մաշտոցի պ.22
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամեան պ.26
  • Մանկական հիւանդանոցի շէնքը՝ Աբովեան փ 58
  • Բնակելի շէնքեր՝ Տերեան փ. 62, Աբովեան փ. 31, Բաղրամեան պ.20
  • Միութիւններու շէնքը՝ Հանրապետութեան հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շէնքը, ցանկապատը՝ Բաղրամեան պ.19
                                     

3. Պարգեւներ Եւ Մրցանակներ

  • ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ, 1968
  • Պատուոյ շքանշան
  • Լենին շքանշան
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ ՀԿԿ կենտկոմի շէնքի համար, 1951
  • ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ, 1940
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ Երեւանի Հանրապետութեան հրապարակի ճարտարապետական անսամբուլի համար, 1970
  • Ռոստով քաղաքի պատուաւոր քաղաքացի