Back

ⓘ Միքայէլ Գրիգորեան (բեմադրիչ)



                                     

ⓘ Միքայէլ Գրիգորեան (բեմադրիչ)

Միքայէլ Գրիգորեանը ծնած է 1940 թուականին, Թիֆլիսի մէջ՝ Խարփուխ թաղամասին մէջ։ 1957 թուականին Ստեփան Շահումեանի անունը կրող Թիֆլիսի պետական հայդրամայի թատրոնի օժանդակ դերասան։ Կընդունուի Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ, սակայն երրորդ կուրսէն կը տեղափոխուի եւ 1965 թուականին կաւարտէ Թիֆլիսի Շոթա Ռուսթաւելու անուան գեղարուեստա-թատերական պետական ինստիտուտի՝ Դոդո Ալեքսիձէի դասարանը։ 1965 թուականին կըլլայ Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր, 1970-1974 եւ 1980-1994 թուականներուն կըլլայ թատրոնի գլխաւոր ռեժիսորը, ապա նաեւ՝ գեղարուեստական ղեկավարը։ 1994 թուականին կը տեղափոխուի Մոսկուա, ուր շուրջ տասը տարի կաշխատի որպէս հեռուստախմբագիր, ապա՝ Ռուսաստանի OPT եւ PTP ալիքներու ռատիոխմբագիր։

                                     

1. Բեմադրութիւններ

  • "Արշակ Երկրորդ"
  • "Պատուհանէն այն կողմ գարուն է"
  • "Խաթաբալա"
  • "Կուկարաչա"
  • "Չար ոգի"
  • "Չարլէի մորաքոյրը"
  • "Ծառերը կանգնած են մահանում"
  • "Հավերժութեան օրէնքը"
  • "Սողոմոն Թեհլիրեան"

1988 թուականին Սպիտակի երկրաշարժին նուիրուած կը բեմադրէ "Եռաձայն պատարագ" բիէսը, որ կը բեմադրուի նաեւ Հայաստանի եւ Լիտուաի մէջ։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →