Back

ⓘ Գարիկ Իսրայէլեան




Գարիկ Իսրայէլեան
                                     

ⓘ Գարիկ Իսրայէլեան

Գարիկ Իսրայէլեան, հայ աստղագէտ, Instituto de Astrofisica de Canarias ` Կանարեան կղզիներու աստղագէտներու հիմնարկի աշխատակից, բնագիտական եւ թուաբանութեան գիտութիւններու մասնագէտ:

                                     

1. Գործունէութիւն

Գարիկ Իսրայէլեան ծնած է 1963-ին Երեւանի մէջ։ Մայրը եղած է հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի, հայրը մասնակցած է Հայրենական մեծ պատերազմին, իսկ պատերազմէն ետք աւարտած է Մոսկուայի կուսակցական դպրոցը եւ ինքզինք նուիրած է կուսակցական աշխատանքներուն:

Գարիկ Իսրայէլեան, 1987-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բնագիտական հիմնարկը: Սորված եւ աշխատել է Հայաստանի մէջ, Նիտերլանդներու, Աւստրալիոյ, Պելճիքայի մէջ, իսկ այնուհետեւ աշխատանքը շարունաած է Քանարեան կղզիներու ասղագէտներու կեդրոնին մէջ:

2011-ին Գարիկ Իսրայէլեանի նախաձեռնութեամբ Կանարեան կղզիներուն մէջ կայացած է "STARMUS" միջազգային առաջին փառատոնը, որ նուիրուած եղաղ է Իւրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամեակին։ Փառատոնին մասնակցած են տիեզերագնացներ Ալեքսէյ Լեոնովը, Վալենթինա Տերեշկովան, Վիքթոր Գորբատկոն, Սերգէյ Կրիկալյովը, Նիլ Արմսթրոնկը, Բազզ Օլդրինը եւ այլ յայտնի մարդիկ։ "STARMUS" միջազգային երկրորդ փառատոնը կայացած է 2014-ին եւ կրած է "Սկիզբը. ժամանակակից տիեզերքի ձևաւորումը" խորագիրը։ "STARMUS" միջազգային երրորդ փառատոնը տեղի ունեցած է 27 յունիս 2016-էն 2 յուլիս 2016։ Այս անգամ փառատոնը նուիրուած էր Անգիոյ բնագէտ-տեսաբան, տիեզերագէտ Սթիվեն Հոքինգին։ Փառատոնի ժամանակ Գարիկ Իսրայէլեանի անունով աստեղատիպ կոչուած է։ Փառատոնին մասնակցած են երաժիշտներ Բրաեան Մէյը, Սառա Պրայթմանը, Բրաեան Ինոն, "Անաթեմա" ռոք խումբը եւ ուրիշներ։

                                     

2. Աղբիւրներ

  • Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ կայանալիք" STARMUS-2016″ միջազգային փառատոնը նվիրված կլինի Սթիվեն Հոքինգին
  • Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ է կոչվել
                                     
  • Նոյեմբեր Մարք Հոփլամազեան Mark Hoplamazian ամերիկացի հայազգի գործարար Գարիկ Իսրայէլեան հայ աստղաֆիզիքագէտ Մայքլ Արամ Michael Aram Wolojian հայազգի տիզայներ

Users also searched:

...
...
...