Back

ⓘ Վերգինէ Գարագաշեան




Վերգինէ Գարագաշեան
                                     

ⓘ Վերգինէ Գարագաշեան

Ծնած է Կոստանդնուպոլսոյ մէջ։ Սորված է Սկիւտարի ճեմարանի մէջ, ապա մասնաւոր դասեր ստացած է Սրապիոն Թղեանէ եւ ֆրանսացի կոմպոզիտոր Սօլիեյից: Բեմ բարձրացած է 1867-ին Միքայէլ Նալբանդեանի մահուան առաջին տարեդարձի առթիւ կազմակերպուած թատերական երեկոյին, արտասանելով Նալբանտեանի "ազատութիւն" բանաստեղծութիւնը:

Նոյն թուականին հանդէս եկած է Յ. Վարդովեանի խումբին մէջ: 1878-in քրոջ` Երանուհիի հետ խաղցած է Ս. Պենկլեանի խմբէն, շրջած է մի շարք քաղաքներ: Յաջողութեամբ կատարած է "գլերեդի" դերը Շ. Լեկոկի "մատամ Անգո" օպերետին մէջ, "ժիրոֆլէ Ժիրոֆլային" ը` Շ. Լեկոկի համանուն օպերետի մէջ։ Օրեստինը "գեղեցկուհի Հեղինէումէ, մանաւանդ Գաթիմէի դերը Տիգրան Չուխաջեանի "լեբլեբիջի հոր-հոր աղա" օպերետում: 1880-1881 թուականներուն թատերաշրջանին խաղցած է Թիֆլիսի մէջ, արժանացած է մամուլի եւ հասարակութեան ջերմ գնահատմանը: Թիֆլիսի մէջ խաղցած է նաեւ Ալեքսանդր Գրիբոյեդովի "խելքից պատուհաս" ի մէջ, փայլուն կերպով կատարելով "լիզայի" դերը, որ հիացմունք կը պատճառած է նաեւ օտար քննադատներուն: 1881-ին վերադարձած է Կ. Պոլիս, միացած է Ս. Պենկլեանի խումբին, շրջած է շարք մը երկիրներ, ապա` խումբի քայքայումէն ետք, մեկնած է Իզմիր, ամուսնացած է եւ յաւիտեան հեռացած է բեմէն: Մահացած է Աթէնքի մէջ։