Back

ⓘ Գաղթ (յուշարձան, Նիւ Եորք)




Գաղթ (յուշարձան, Նիւ Եորք)
                                     

ⓘ Գաղթ (յուշարձան, Նիւ Եորք)

Յուշարձան-քանդակը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, ստեղծուած է ԱՄՆ-ի Հայկական եկեղեցւոյ արեւելեան թեմի համար։ Տեղադրուած է 6 Հոկտեմբեր 2015-ին՝ Նիւ Եորքի Սուրբ Վարդան եկեղեցւոյ բակին մէջ:։ Կոթողը օծած է ԱՄՆ-ի Արեւմտեան թեմի առաջնորդ՝ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամեանը։

                                     

1. Տուեալներ

Կոթողին հեղինակը ոգեշնչուած է հայկական խաչքարի տեսքով։ 10 ոտնաչափ բարձրութեամբ պողպատեայ կոթողի խոցուած, բաց հատուածէն վեր կը յառնին հազարաւոր պրոնզաձոյլ կռունկներ, լքած իրենց պատմական հայրենիքը, որոնք, սակայն, ըստ քանդակագործին՝ միշտ կը գտնեն իրենց տան ճանապարհը: