Back

ⓘ Գաբրիէլ Պատկանեան




                                               

Գաբրիէլ (անձնանուն)

Գաբրիէլ աստուածաշնչային ծագումով արական անուն է, սերած է Գաբրիէլ հրեշտակապետին անունէն, թարգմանաբար կը նշանակէ "այր Աստուծոյ" ։ Անունէն կազմուած մականուն՝ Գաբրիէլեան Լատինագիր ձեւը՝ KAPRIYEL

Գաբրիէլ Պատկանեան
                                     

ⓘ Գաբրիէլ Պատկանեան

Գաբրիէլ Պատկանեան, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 13 Ապրիլ 1889, Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն), բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ։

                                     

1. Կեանք եւ գործունէութիւն

Տէր Գաբրիէլ ծնած է Թիֆլիս, զաւակն էր Սերովբէ վարժապետին որ ծնած էր Պոլսոյ մէջ եւ մանկութեան ատեն ղրկուած էր Ս.Ղազար վանքը։

1805-ին ընտանեօք մեկնած է Աստրախան։ Սորված է իր հօր՝ Սերեվբէ Պատկանեանի հիմնադրած Աղապապեան դպրոցէն ներս, ապա հետեւած է ռուսական հոգեւոր սեմինարներու։ Տիրապետած է ռուսերէնին, անգլերէնին ու գերմաներէնին։

1827-ին ձեռնադրուած է քահանայ։ 1818-ին թարգմանած է Դիոդորոս Սիկիլիացիի "Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ" գիրքը հրտ․ 1827 եւ գրած "Վարդապետութիւն Ուղղափառութեան Հայաստանեայց Եկեղեցւոյ" աշխատութիւնը։ 1826-ին տեղափոխուած է Նոր Նախիջեւան, ուր դասաւանդած է հայերէն, ռուսերէն, պատմութիւն, աշխարհագրութիւն ու ուշադրութիւն գրաւած՝ իր հասարակական գործունեութեամբ։

1836-ին բացած է մասնաւոր վարժարան, ուր իրեն աշակերտած են Միքայէլ Նալբանդեա, Ռափայէլ Պատկանեան եւ ուրիշներ։ 1847-ին Ներսէս Աշտարակեցիի հրաւէրով տեղափոխուած է Թիֆլիս ու նշանակուած Նորաշէն եկեղեցւոյ վանահայր։ 1850-ին վարած է Ներսիսեան դպրոցի տեսչական պաշտօնը եւ միաժամանակ հրատարակած՝ "Արարատ" աշխարհաբար շաբաթաթերթը։

1863-ին անցած է Փեթերսպուրկ, ուր զբաղած է ուսուցչութեամբ ու գրական աշխատանքով։

                                     

2. Գործերէն

Բանաստեղծութիւններ

"Գողթան երգեր", "Հարսանիք Արտաշէսի եւ Սաթինիկայ", "Յուլունսն Շամիրամայ", "Արի արքայն արքայից", "Վահագն", "Օրօրոցի երգ գիւղական այրի կնոջ", "Գեղեցիկ Նախիջեւան", "Քրտնաջան այգեպան", "Իշխան անխելք Եւ յիմար", "Առ հայրենիս", "Փունջ հայոց պատմութեան", "Վարդնամակ Կամ արկածք Վարդանայ", "Դիւցազն մեր ժամանակի" ։

Պատմական ուսումնասիրութիւններ

"Հայոց Ազգի Պատմութիւնը" 1863, "Միջնավէպք Հայոց Ազգի Պատմութենից" 1863 եւ այլն։

Մեծ արժէք կը ներկայացնէ "Յիշատակարան" աշխատութիւնը, որ իր բովանդակութեամբ, փաստերու առատութեամբ եւ գրելաձեւի վարպետութեամբ կը նկատուի հայ նոր գրականութեան նշանակալից երեւոյթներէն մին։

1850-ին թարգմանած է Շէքսպիրի "Համլէթը", որմէ պահպանուած են քանի մը տեսարաններ։

                                     
  • արեւելահայ առաջին աշխարհաբար պարբերականը, ուր առաջին անգամ տպագրուած են Ռափ. Պատկանեան եւ Միք. Նալպանտեան ԺԹ. դարու սկիզբէն արդէն, ազգային գիտակցութեան վերելքին
  • Նոր Նախիջեւան 1829 - 1866 Ռափայէլ Պատկանեան Ռափայել Պատկանյան en: Raphael Patkania Նոր Նախիջեւան 1830 - 1892 Գաբրիէլ Սունդուկեան Գաբրիել Սունդուկյան en: Gabriel
  • Ռուս - հայերէն բառարան 1870 Ռափայել Պատկանեան Պետերբուրգ Ժողովածու օտարազգի բառերի, նոր - նախիջեւանցոց լեզուի մէջ մտած 1870 Ռափայել Պատկանեան Պետերբուրգ Երեքլեզուեան

Users also searched:

...
...
...