Back

ⓘ Լաւրենտի Բարսեղեան




                                     

ⓘ Լաւրենտի Բարսեղեան

Լաւրենտի Բարսեղեան, հայ պատմաբան, պատմական գիտութիւններու դոկտոր ։ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն ։

                                     

1. Կենսագրութիւն

Բարսեղեան ծնած է 1937-ին, Երեւան։ 1959-ին աւարտած էր Երեւանի պետական համալսարանը։ Իր սկզբնական մասնագիտութիւնը եղած է հայ ժողովուրդի հնագոյն պատմութիւնը։

1968-1972-ին ղեկավարած է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի Դսեղ վերականգնումի աշխատանքները։

1970ական թուականներուն անցած է մշակութային կազմակերպչական աշխատանքի, ուր աւելի քան 40ամեայ վաստակը մը կամբարէ։ Այսպէս, 1973-1978-ին Հայաստանի Մշակոյթի նախարարութեան մշակութա-լուսաւորչական հիմնարկներու վարչութեան պետ:

1978-1985-ին` Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանի տնօրէն Սարդարապատ, 1984-1985-ին՝ Հայաստանի պատմութեան պետական թանգարանի տնօրէն:

1988-1991-ին՝ Հայաստանի Նախարարներու Խորհուրդին առընթեր պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններու պահպանութեան եւ օգտագործման գլխաւոր վարչութեան պետ:

1992-1995-ին՝ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

1995-2006-ին՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը։

                                     

2. Երկեր

Լաւրենտի Բարսեղեանի աշխատութիւնները՝ հինգ գիրքեր եւ զանազան յօդուածներ, կը վերաբերին հայ ժողովուրդի ծագման ու կազմաւորման հարցերուն եւ հայոց ցեղասպանութեան։ Ան մինչեւ կեանքին վերջաւորութիւնը Խաչատուր Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի թանգարանագիտութեան ամպիոնի վարիչն էր։