Back

ⓘ Ճէյմս Պաղեան




Ճէյմս Պաղեան
                                     

ⓘ Ճէյմս Պաղեան

Ճէյմս Ֆիլիփ Պաղեան, Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Ամերիկահայ երկրաչափ, մարզիկ, ուսանած է բժշկագիտութիւն, Հայազգին համար եղած է առաջին տիեզերագնացը։

                                     

1.1. Կենսագրութիւն Կրթութիւն

Հաճախած է Ֆիլատելֆիայի կեդրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-73 թուականներուն սորված է "Drexel" համալսարանին մէջ՝ ստանալով երկրաչափի դիրքը։ Ապա ուսումը շարունակած է "Thomas Jefferson" համալսարանին մէջ եւ 1977 թուականին, ստացած է բժշկական գիտութիւններու բժիշկի կոչումը։

                                     

1.2. Կենսագրութիւն Աշխատանքային գործունէութիւն

1974-78 թուականներուն մասնակած է բազմաթիւ մրցոյթներու, իսկ 1982 թուականին ընդգրկած է ԱՄՆ տիեզերագնացներու խումբի կազմումը։

1973 թուականին որպէս երկրաչափ աշխատանքի անցած է Պրիսդոլ քաղաքի "3Մ" գործարանին մէջ։ 1976-78 թուականներուն ԱՄՆ ռազմածովային փորձարարական կեդոնի Մերիլենտ նահանգ երկրաչափը եղած է։ 1978 թուականին որպէս վիրաբոյժ եւ բժիշկ, աշխատած է Լէոնիտ Ճեքսոնի անուան կեդրոնին մէջ՝ միաժամանակ ուսանելով ԱՄՆ Ռազմական ուժերու թռիչքային վիրաբուժութեան եւ ԱՄՆ Ռազմական ուժերու տիեզերական բժշկութեան դպրոցներուն մէջ։

1986 թուականին ստացած է մասնագիտական երկրաչափի դիրքը, իսկ 1987 թուականին՝ տիեզերանաւի բժիշկի վկայագրեր դիրքը։ 1980 թուականին Յուլիսին որպէս տիեզերագնաց սկսած է աշխատիլ ՆԱՍԱ-ին մէջ Ամերիկեան ազգային տիեզերական գործակալութիւն։

Պաղեանը ունեցած է տիեզերական բժշկութեան տիտղոսը, եղած է ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբոյժներու միութեան, Ամերիկացի երկրաչափ միութեան, Ալֆա եւ օմեկա Տիեզերագնացներուն եւ այլ կազմակերպութիւններու անդամ։

                                     

1.3. Կենսագրութիւն Թռիչք տիեզերանաւով

1989 թուականին Մարտ 13-18-ին, որպէս բժշկակենսաբանական մասնագէտ, առաջին անգամ թռիչք կատարած է ամերիկեան տիեզերանաւով։

Ան մարդկային գործութիններու, շրջակայ միջավայրի եւ տիեզերանաւի բժշկութեան վերաբերեալ բազմաթիւ աշխատութիւններու հեղինակն է։ Ճէյմսը 337 ժամ անցուցած է տիեզերքին մէջ։

Այժմ Պաղեանը կը զբաղի կենսաբժշկական աշխատանքներով եւ կը ղեկավարէ "բուսակերներու առողջութեան պահպանման" ազգային կեդրոնը։

                                     

1.4. Կենսագրութիւն Ընտանիք

Հայ տիեզերագնացը ամուսնացած է Ամերիկացի Թանդ Բենսոնի հետ։ Անոնք ունին 4 երեխաներ։

                                     

1.5. Կենսագրութիւն Պարգեւներ

Իր գործունեութեան համար Պաղեանը պարգեւատրուած է ՆԱՍԱ-ի մետալով, տիեզերագնացութեան միջազգային վկայականով, տիեզերական հիւանդութիւններու բուժման ձեւերու մշակման մետալով, ինչպէս նաեւ 1989 եւ 1991 թուականներուն դէպի տիեզերք կատարած թռիչքներուն համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

                                     

2. "Դիսքաւերի" STS-29

Կաղապար:Քոյրյղումներ

Թռիչք՝ 13 Մարտ, 1989 թուակնին 14։57։00 UTC Վայրէջք՝ 18 Մարտ, 1989 թուականին 14։35։51 UTC

Անձնակազմ
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Ճոն Պլահա 1 - օդաչու;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Ճէյմս Պակլի 3 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №2;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Ռոպերթ Սպինկեր 1 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №3.
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Ճէյմս Պաղեան 1 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №1;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Մայքլ Կոուտս 2 - հրամանատար;

STS-29 ի անձնակազմը լրիւ յանձնուած էր 61-H արշաւախումբի կազմին, բայց 1988, 17 Մարտ թուականին, ՆԱՍԱ-ն յայտարարեց անձնակազմի անդամներուն թէ՝ Աննա Ֆիշերի փոխարէն, թռիչքի ծրագրի №1 մասնագէտ նշանակուեցաւ Ճէյմս Պաղեանը։

                                     

3. "Քոլումպիա" STS-40

Թռիչք՝ 5 Յունիս, 1991 թուականին 13։24։51 UTC Վայրէջք՝ 14 Յունիս, 1991 թուականին 15։39։11 UTC

Անձնակազմ

  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Ճէյմս Պաղեան 2 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №1;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Միլլի Հիւզ-Ֆուլֆորտ 1 - օգտակար բեռնվածության մասնագէտ - №2;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Մարկարեդ Սետտոն 2 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №3;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Պրայըն Օ Քոննըր 2 - հրամանատար;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Էնտրիւ Կեֆֆնի 1 - օգտակար բեռնվածության մասնագէտ - №1;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Թամարա Ճերնիգան 1 - թռիչքի ծրագրի մասնագէտ - №2;
  • ԱՄՆ ՆԱՍԱ։ Սիտնի Կուտիերրես 1 - օդաչու;