Back

ⓘ Սարգիս Աւետումեանց




                                     

ⓘ Սարգիս Աւետումեանց

Սարգիս Աւետումեանց, ծնեալ՝ 4 Դեկտեմբեր 1854-ին, Թադէոս Աւետումեանի որդին, Հնդկահայ բժիշկ։

Նախ կ՛ուսանի իր հօր մօտ, իսկ 8 տարեկան հասակին կը յաճախէ Անգլիական՝ "Լա Մարտինիէր" ուսումնարանը, ուր 8 տարի ուսանելէ ետք կ՛աւարտէ՝ ոսկէ շքանշանով։ 1870-ին կը մտնէ Կալկաթայի Բժշկական վարժարանը եւ կ՛աւարտէ 1875-ին։ 1876-ին կը մեկնի Լոնտոն եւ կը մտնէ Բժշկական Բարձրագոյն Գոլէճը, ուր 1879-ին՝ բժիշկ-վիրագէտի կոչում կը ստանայ։ 1881-ին կը մեկնի "Նետլի", ուր զինուորական բժիշկի վկայկականը ստանալով, նոյն տարուան Հոկտեմբերին, կը սկսի ծառայել իբրեւ զինուորական բժիշկ։ 1885-ին Անգլիական պետութիւնը զինք Եգիպտոս կ՛ուղարկէ, ուրկէ՝ կարճ ժամանակ ետք, Պոմպէյ կը վերադառնայ։ 1886-1887-ին կը ծառայէ Աֆղանիստանի կողմերը։ 1890-ին կ՛անցնի Եւրոպա, 1891-ին Եգիպտոս եւ ապա Լոնտոն՝ բժշկուելու համար։ Այնտեղէն կ՛անցնի Վիեննա եւ 1892-ին նորէն Հնդկաստան՝ ծառայելու։