Back

ⓘ Ասատուր Արսէնեան




                                     

ⓘ Ասատուր Արսէնեան

Ասատուր Արսէնեան ծնած է 1885 թուականին, Ատանայի նահանգի՝ Մարաշի գաւառի Հաճընի գաւառակին մէջ։ 1909 թուականին աւարտած է դեղագործական ուսումը ու որպէս դեղագործ աշխատած։ 1910-1924 թուականներուն, նշանակուած է դեղատան վարիչ՝ Կոստանդնուպոլիսի Ս․ Փրկիչ ազգային հիւանդանոցին։ 1915 թուականի Ապրիլի 24-25-ին գիշերը, Կոստանդնուպոլսոյ մէջ ձերբակալուած է 235 անուանի հայ մտաւորականներու շարքին նաեւ՝ Ասատուր Արսէնեանը։ Անոնց բանտարկած են Կոստանդնուպոլսոյ կեդրոնական բանտին մէջ, ապա խումբ-խումբ ուղարկած՝ Անատոլիոյ խորքերն ու գազանաբար սպանած։ Անունը փորագրուած է Չանղըրըի բանտին մէջ հաւաքուած համրիչի՝ 99 հատիկներէն մէկուն վրայ։ Այլ տուեալներով՝ 1915 թուականին նահատակուած է Տէր Զօրի կողմերը՝ 30 տարեկան հասակին։ Այլ տուեալով՝ վերապրած է։ 1930 թուականին, վերամասնագիտանալով՝ դարձած է ատամնաբոյժ։

                                     

1. Աղբիւրներ

  • Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, "Լուսաբաց", 2014 - 520 էջ։
                                     

2. Գրականութիւն

  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ. "Հայ գողգոթան", Երեւան, 1991։
  • Հայրապետյան Վանիկ "Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից", Երեւան, 1990։
  • Աւագեան Կարինէ "Եղեռ նահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի", Երեւան, 2002։
  • Աւագեան Կարինէ "Չանղըրըի 1915 թ. Ապրիլ 11, Յիշատակ" … Թանգարանային ցուցանմոյշը, "Հանդէս Ամսօրեայ", 2008, հ. 1-12։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ. "Հայ գողգոթան", Վիեննա, 1922։
  • Յարման Արսէն "Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի" Թուրգերէն, Սթամպուլ, 2001։