Back

ⓘ Գէորգ Արշակեան




                                     

ⓘ Գէորգ Արշակեան

Ծնած՝ 1928-ին, Արմաւիրի մէջ հարաւային Ռուսիա։ Դեռ մանուկ հասակին կը տեղափոխուի Հայաստան։ Երկու տարի կը սորվի Լենինականի թիւ 3 միջնակարգ դպրոցին մէջ։ Յետոյ կը փոխադրուի Երեւան, ուր կը ստանայ միջնակարգ ուսում։ Կը սկսի աշխատիլ 13 տարեկանէն։ Միջնակարգ կրթութիւնը ստանալէն ետք, խորհրդային բանակին կը ծառայէ, մինչև 1951։ 1951-էն սկսեալ կ՛աշխատի բնագիտութեան հիմնարկին՝ Արագածի գիտաշխատանոցին մէջ։ Իսկ 1963-ին՝ վարչա-մշակութային պատասխանատու պաշտօններու մէջ։ Ապա կ՛աշխատի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիքի ուսումնարանի՝ Արագածի արշաւախմբումին մէջ, ակադեմիկոս Ա. Ալիխանեանի փորձարանին մէջ։ 1963-ին, որպէս խմբագիր կ՛աշխատի հեռուստատեսութեան և ռատիո-հաղորդումներու պետական կոմիտէին մէջ։ 1966-78-ին կը դառնայ "Սովետական գրող" մինչև 1976-ի կէսերը "Հայաստան" հրատարակչութեան գլխաւոր խմբագիրի տեղակալ, իսկ 1979-81-ին՝ "Սովետական գրող" հրատարակչութեան մանկապատանեկան գրականութեան խմբագրութեան գլխաւոր խմբագիր։ 1983-ի Դեկտեմբերէն կը դառնայ՝ Երեւանի Աւետիք Իսահակեանի անուան տուն-թանգարանի տնօրէն։

Առաջին իսկ գործերով՝ 1960-ական թուականներու սկիզբը, Մամուլին մէջ նշուած է, իբրեւեւ հայրենի արձակի "վերածաղկման" սերունդի ուշագրաւ անուններէն։ 1969-ին հատորով հրատարակած է վէպ ու վիպակներ "Թրաշուշաններ" "Սեւ եւ Սպիտակ Կարապներ" "Դաղձի Բոյր", "Գնացքներ" ։ Ունի նաեւ թարգմանութիւններ։

Մահացած է 2002-ին, Երեւան։