Back

ⓘ Վահան Արծրունի




Վահան Արծրունի
                                     

ⓘ Վահան Արծրունի

Վահան Արծրունի, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), երգահան եւ երգիչ: Թատերագէտ, թատերագիր՝ Անուշ Ասլիբեկեանի ամուսինը:

                                     

1. Կենսագրութիւն

Արծրունին ծնած է Երեւան: Ան Սերած է Արծրունիներու իշխանական տոհմէն։

1983-1989 թուականներուն սորված եւ աւարտած է Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանը:

                                     

2. Գործունէութիւն

Վահան Արծրունի յառաջադէմ հայ ստեղծագործող է, որ հաւատարիմ մնալով հայ երաժշտութեան աւանդոյթներուն, համադրելով ազգային, ակադեմական եւ ժամանակակից երաժշտութեան արտայայտչամիջոցները, իր արուեստով կը հաստատէ ուրոյն մշակութային արժէքաւոր համակարգ մը: Կը ստեղծագործէ երաժշտութեան բազմաթիւ ոլորտներու մէջ քամերային երաժշտութենէն մինչեւ ռոք, ելեկտրոնայինէն` սիմֆոնիք եւ երգչախմբային երաժշտութիւն, հանդէս կու գայ տարբեր համերգային ծրագիրներով Հայաստանի եւ արտասահմանի մէջ, շարժապատկերի, ինչպէս նաեւ թատրոնի եւ ժամանակակից արուեստի ցուցադրութիւններու համար երաժշտութիւն կը յօրինէ:

  • 1998-1999 "VOX MUNDI" հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
  • 2000-2001 "Սապոթաժ" հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
  • 2000-2002 "Սապոթաժ" հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
  • 2000- 2011 ԱՐԾՐՈՒՆԻ յառաջդիմական-երաժշտութեան ռոք-խումբի հիմնադիր,
  • 1983-1991 երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտի ուսանող
  • 1994-1996 "GAUDEAMUS" 4 երաժշտական փառատօններու հեղինակ եւ կազմակերպիչ,
  • 1995-1997 Հայաստանի Ազգային Բանակի սպայ,
  • 1993-1994 "Յայսմաւուրք" երգչախումբի արուեստագէտ,
  • 1995, 1997-2002 "ART PROMO" հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
  • 2013 ԱՐԾՐՈՒՆԻ NEW ACOUSTIC BAND
  • 2002 "ՍԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Մոնարխ ՀԸ, ԱՄՆ,
  • 1995 Հայաստանի Պետական "Կապելա" յի արուեստագէտ,
  • 1986-1992 "Նարեկ" արական երգչախումբի մեներգիչ եւ արուեստագէտ,
  • 1989-1994 Երեւանի պետական երաժշտանոցի ուսանող ղեկավար` Փրոֆ. Գոհար Գասպարեան,
                                     

3. Ստեղծագործութիւններ

  • "SACRED RITUALS" Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Սրբազան Ծէսերու մշակում,
  • "ETHNOPHONICA" սիմֆոնիք սիւիթ,
  • "Կոմիտաս ՏԱՍԸ Յայտնութեան" վոքալ-գործիքային երգաշար Կոմիտասի բանաստեղծութիւններու հիման վրայ,
  • "Ասորական Այբուբեն" մանկական երգաշար 26 երգ
  • Ռազմիկ Դաւոյեանի բանաստեղծութիւններու հիման վրայ երգաշար,
  • Անձնական բանաստեղծութիւններու երգաշար,
  • "Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ" Ս. Մեսրոպ Մաշտոցի 11 շարականներու մշակումներ
  • "SACRED EPISODES" Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Ս. Պատարագի մշակում ձայնի, սիմֆոնիք նուագախումբի եւ մեծ երգչախումբի համար,
  • Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի համար,
  • "Հայուհու Խորհուրդը" գործիքային ստեղծագործութիւններ եւ մշակումներ
  • "EAST-WEST barocco-folk project" քամերային ստեղծագործութիւններու եւ մշակումներու շարք,
  • Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի, քամերային եւ սիմֆոնիք նուագախումբերու համար,
                                     

4. Ձայնադարան

Վահան Արծրունիի ձայնա- եւ տեսասկաւառակները կը հրատարակուին եւ կը վերահրատարակուին ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Աւստրալիոյ եւ Ռուսաստանի մէջ: Ան աշխոյժ համերգային գործունէութիւն կը ծաւալէ Հայաստանի, Ռուսաստանի, Միջին Արեւելքի, Եւրոպայի եւ Ամն-ի մէջ:

CD

  • 2002 "Thats All LIVE", ՀՀ
  • 2005 "The BEST of 1996-2002", ՌՖ
  • 2009 "SACRED RITUALS", ԱՄՆ
  • 2006 "ASSYRIAN WAY", ԱՄՆ
  • 1998 "Սա մեր Հայրենիքն է", ՀՀ
  • 2007 "CRUSADE", ՌՖ"
  • 2009 "SACRED EPISODES", ԱՄՆ
  • 1991 "Նախաբան", ՀՀ
  • 2002 "CRUZAID", Ֆրանսա
  • 2011 "Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ", ՀՀ
  • 2002 "Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն", ԱՄՆ
  • 1996 "ETHNOPHONICA", ՀՀ
  • 2002 "LIVE CUTS", Ֆրանսա

DVD

  • 2004 "Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն", ՌՖ
                                     

4.1. Ձայնադարան Մասնակցութիւն այլ CD-ներու

  • 2007 "LIVE 2006-Արթիւր Մեսչեան", ԱՄՆ
  • 1991 "Օգնիր եւ օգնութիւն կը ստանաս" Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյեան, Ռուբէն Հախուերդեան, ՀՀ
  • 2006 "LIVE 2005-Արթիւր Մեսչեան", ԱՄՆ
  • 2001 "Armenia", Աւստրալիա
  • 2003 "UN VOYAGE EN PROGRESSIF", Ֆրանսա
                                     

4.2. Ձայնադարան Մասնակցութիւն այլ DVD-ներու

  • 2009 "LIVE 2005.2006.2009 - Արթիւր Մեսչեան", ԱՄՆ
  • 2006 "շարականներ" կատ.` Աննա Մայիլեան, ՀՀ
                                     

5. Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար

Վահան Արծրունի յայտնի է նաեւ շարժապատկերի, ոգեշնչող շարժանկարի, թատրոնի եւ արդի արուեստի բնագաւառներու համար գրուած երաժշտութեամբ:Հեղինակ է 12 վաւերագրական ֆիլմերու, 5 ոգեշնչող ֆիլմերու, մնջախաղ թատրոնի "գիրք ծաղկանց", թատերապարի"ներդուրս" եւ բազմաթիւ արդի արուեստներու երաժշտութիւններու:

                                     

5.1. Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար Երաժշտութիւն՝ Գեղարուեստական ֆիլմերու համար

  • 2012 "Up and Down" -. Լ.Դանիէլեան, շարժապատկերի կեդրոն, ՀՀ
                                     

5.2. Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար Երաժշտութիւն՝ վաւերագրական ֆիլմերու համար

  • 2008 "Ռուսաստանի ասորիները" - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2005 "Second Homeland" - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 1995 "զօրաց Ոգի" - վարիչ՝ Վ.Արծրունի, ՀՀ
  • 2009 "Բացայայտ" ` Եւրոպան – Ինթըրնիւզ, ՀՀ
  • 2008 "Ճակատագրի ճամբաներով" - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եաւգուպովա, ԱՄՆ
  • 2008 "Պղնձասար" - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
  • 1997 "Idea Fix" - վարիչ՝ Լ.Գեւորգեան, ՀՀ
  • 2006 "Gates of the East" -վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2006 "Ancestral home" - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2008 "Ախթալա" - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
  • 2005 "Մի ազգի պատմութեան մոռացուած մի էջ" - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2013 "Խաչքար" - վարիչ՝ Լ.Քալանթար, InterNews, ՀՀ
  • 2009 "Հայուհու խորհուրդը" - բեմադրիչ` ԱՅ. Բախտամեան, ՀՀ


                                     

5.3. Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար Ոգեշնչող ֆիլմերու Երաժշտութիւն

  • 2004 "ճանապարհ" - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2008 "Մումի Տրոլ" - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2008 "Պիթլիս" - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2005 "Ամէնը անցեալում է" - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2010 "Մի անգամ" - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
                                     

5.4. Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար Թատրոնի եւ թատերականացուած ներկայացման համար երաժշտութիւն

  • 2009 "Հայուհու խորհուրդը" - բեմադրիչ` ԱՅ. Բախտամեան, Թեհրան, Իրան
  • 2008 "Գիրք ծաղկանց" Դ.Դէմիրճեանի վիպակի հիման վրայ - վարիչ՝ Ժ.Դադասեան, Երեւանի մնջախաղի պետական թատրոն
  • 2010 "Թռիչք քաղաքի վրայով" Անուշ Ասլիբեկեան- վարիչ՝ Նարինէ Գրիգորեան, Երեւանի պետական տիկնիկային թատրոն
  • 2012 "Ներդուրս" ժամանակակից պարային ներկայացում - բեմադրիչ` Թենի Մաթեան
                                     

6. Գնահատական

Վահան Արծրունիի երաժշտութիւնը կատարուած է անցնող 30 տարիներու ընթացքին, հնչած ձայնասփիւռէն, հեռարձակուած հեռատեսիլի կայանէն, ստացած ազգային եւ միջազգային մրցանակներ, արժանացած բարձր գնահատականի ազգային եւ արտասահմանեան մասնագէտ-երաժշտագէտներու եւ մամուլի կողմէն:

  • 2007 "Կոմիտաս, Տասը Յայտնութիւն" երգաշարը ներառուած է հանրակրթական դպրոցի երաժշտութեան դասանիւթի Պետական չափորոշիչ ծրագրին մէջ
  • 2008 Ասորական Արեւելքի Եկեղեցւոյ Պատրիարք-կաթողիկոս Մարտիկխա Դ ի Հովուապետական Օրհնութիւնը ասորական հոգեւոր երաժշտական ժառանգութեան մշակման համար

մրցանակներ`

  • 2005 Լաւագոյն երաժշտական լուծում "ճանապարհ" ֆիլմի համար, "լիստոպադ 2005" ֆիլմի 7-րդ միջազգային փառատօն, Մինսք, Պելլառուս
                                     

6.1. Գնահատական Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութիւններ Հայաստանի եւ ԱՄՆ-ի մէջ`

  • 2003 Տարուան Լաւագոյն Ալպոմ, ՀՀ - "Կոմիտաս, Տասը Յայտնութիւն",
  • 2004 Լաւագոյն Ազգային "alternative album", ԱՄՆ - "Կոմիտաս, Տասը Յայտնութիւն",
  • 2003 "CRUZAID" ձայնասկաւառակը կընդգրկուի "MUSEA records" -ի "UN VOYAGE EN PROGRESSIF" լաւագոյն յառաջադէմ նախագիծերու եւրոպական տասնեակին մէջ, Ֆրանսա
  • 2004 Լաւագոյն Ձեւաւորում, ԱՄՆ - "Կոմիտաս, Տասը Յայտնութիւն",
                                     
  • տուներու միջեւ ծագած դժգոհութիւններոգն, խնամիական կապեր հաստատած Բագրատունի, Արծրունի եւ Սիւնեաց իշխանական տուներու միջեւ Իր եղբայր Աբասէն ետք սպարապետ կը կարգէ
  • Պէյրութ Պէպօ Սիմոնեան Պէյրութ Դոկտ. Վաչէ Ղազարեան Պոսթոն Արա Արծրունի Պէյրութ Երուանդ Պապայեան Լոս Անճելըս Դոկտ. Մինաս Գոճայեան Լոս
  • Հայկական զօրքը բաժանուեցաւ երեք մասի Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին եւ ուղարկեցին Գեր ու Հարեւանդ գաւառներ Ատրպատականի կողմէն պաշտպանելու
  • տուները: Այսպէս, օրինակ, ան իր աղջիկներէն մէկը կնութեան կու տայ Վասպուրականի Արծրունի իշխանին, որ այլապէս վտանգաւոր մրցակից մը կրնար ըլլալ: Աշոտ Մսակեր եւ իր
  • Սոֆյա Գրիգոր Արծրունի 857 - 887 դուստր Վահան Արծրունի Մարիամ Վասակ Սյունի 855 - 859
  • մինչեւ 1169 989 Գուգարքի կամ Լոռիի թագաւորութեան ստեղծումը 1021 Սենեքերիմ Արծրունի թագաւորը թուրք - սելճուքեան արշաւանքներուն պատճառով բիւզանդացիներուն կու
  • Աւետիք Իսահակեան 1875 145 - ամեակ Գառնիկ Աթթարեան 1925 95 - ամեակ Գրիգոր Արծրունի 1840 180 - ամեակ Գրիգոր Պըլըտեան 1945 75 - ամեակ Եդուարդ Պոյաճեան 1915 105 - ամեակ
  • Ղազարոս Աղայան en: Ghazaros Aghayan Բոլնիս - Խաչէն 1840 - 1911 Գրիգոր Արծրունի Գրիգոր Արծրունի en: Grigor Artsruni Մոսկուա 1845 - 1892 Մուրացան, Գրիգոր Տէր Յովհաննէսեան
  • որոնելի է իր գլխաբառերով: Ռուս - լատին - հայ բժշկագիտական բառարան 1924 Վահան Արծրունի Երեւան Ռուս - հայերէն իրաւաբանական բառարան 1924 Ռուս - հայերէն ռազմական

Users also searched:

...
...
...