Back

ⓘ Արամ Քերովբեան




                                               

29 Մարտ

1953՝ Արամ Քերովբեան․ երաժիշտ, յօրինող, խմբավար, քանոնահար, հայ շարականներու աւանդական մեկնաբանող, հայ ա­ւան­դա­կան հո­գե­ւոր երաժշտութեան եւ երգասացութեան մասնագէտ

                                     

ⓘ Արամ Քերովբեան

Արամ Քերովբեան, ․ Հայազգի երաժիշտ, յօրինող, խմբավար, քանոնահար, հայ շարականներու աւանդական մեկնաբանող, հայ ա­ւան­դա­կան հո­գե­ւոր երաժշտութեան եւ երգասացութեան մասնագէտ։ Հեղինակն է հայկական ձայնային երաժշտութեան, եկեղեցական երգեցողութեան պատմութեան եւ փոխանցման, համակարգի նիւթերով բազմաթիւ գիրքերու եւ յօդուածներու։

                                     

1. Կենսագրութիւն

Պոլիս

Կը յաճախէ "Անառատ յղութիւն" կաթոլիկ մայրապետներու մանկապարտէզը շէնքին մէջ այժմ Հրանդ Տինք հիմնարկին գրասենեակները տեղափոխուած են, ապա կ՛ աւարտէ Թարլապաշըի Մխիթարեան Վենետիկեան նախակրթարանը այժմ կը գտնուի Պոլսոյ Պոմոնթի թաղը։ Միջնակարգի եւ երկրորդական ուսումը կը շարունակէ թրքական դպրոցներու մէջ։

Կ՛աւարտէ Պոլսոյ Համալսարանի Ելեկտրական Ճարտարագիտութեան բաժինը։ Երկրորդական դպրոցի եւ համալսարանի ուսման զուգահեռ, քանոնի դասերու կը հետեւի ծանօթ թուրք վարպետ Սատետին Էօքթէնայի Saadeddin Öktenay դասերուն։

Փարիզ

1977-ին Փարիզ կը փոխադրուի։ Փարիզ կ՛ աւարտէ "École Pratique des Hautes Études" ուսումնարանը եւ կ՛արժանանայ "Երաժշտագիտութեան տոքթոր" տիտղոսին։

Այնուհետեւ կը հետազօտէ, կ՛ ուսումնասիրէ, կ՛ ուսուցանէ, կը մեկնաբանէ եւ կը տարածէ հայ աւանդական եւ հոգեւոր երաժշտութիւնը։ Անոր գործակիցն է՝ Վիրճինիա Փաթթի – Քերովբեան։

                                     

2.1. Գործունէութեան ընթացք Երաժշտապետ

Արամ Քերովբեան 1990-էն մինչեւ Նոյեմբեր 2019, Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր Եկեղեցւոյ երաժշտապետը եղած է։

                                     

2.2. Գործունէութեան ընթացք "Ակն"

1990-ին Արամ Քերովբեան կը տանի խմբային փորձառական աշխատանք հայ հոգեւոր երգեցողութեան շուրջ, որուն իբրեւ արդիւնք 1998-ին կը հիմնէ ու մինչեւ այսօր կը ղեկավարէ Փարիզի Հայկական Ձայնային Ուսմանց կեդրոնը "ԱԿՆ" Center for Armenian Modal Chant Studies AKN եւ "Ակն" երգչախումբը։

"Ակն" կեդ­րո­նը բազ­մա­թիւ գիր­քեր եւ ձայ­նապ­նակ­ներ հրա­տա­րա­կած է, որոնք առն­չո­ւած են հայ ե­կե­ղեց­ւոյ շա­րա­կան­նե­րու ա­ւան­դա­կան ձայնեղանակ­նե­րու եւ գրու­թիւն­նե­րու հա­րուստ ժա­ռան­գու­թեան հետ։

                                     

3. Վիրճինիա Վերժին Փաթթի-Քերովբեան

Վիրճինիա Փաթթի ծնած է 14 Յունիս 1953-ին Ուաշինկթըն Ա․Մ․Ն․։ Նախնական ուսումը ստացած է տեղական վարժարաններուն մէջ, ապա Քանսասի Համալսարանին մէջ երկու տարի երաժշտագիտութիւն եւ լեզուներ ուսանած է։ 1974-ին Փարիզ կը տեղափոխուի եւ երաժշտութիւն կ՛ ուսանի "Ecole Normale de Music" ուսումնարանին մէջ։ Կ՛ աշխատի Փարիզի Ազգային Երաժշտանոցը զանազան խումբերու հետ, ինչպէս օրինակ՝ "Ծաղկեալ Արուեստները" Les Arts florissants խումբին հետ։

Փարիզ, կը ծանօթանայ Արամ Քերովբեանին ։ Այնուհետեւ կը գործակցին եւ միասին կը վարեն երգեցողութեան աշխատանոցներ եւ հանդէս կու գան իբրեւ համերգի եւ թատրոնի երաժիշտներ։

                                     

4. Գործեր

Վերժին եւ Արամ Քերովբեաններու համերգներ

  • 2 Յունիս 2019․, համերգ՝ "Քեսապի երգեր", ընկերակցութեամբ Վահան Քերովբեանի, Լոս Անճըլես "Զիփփըր" սրահին մէջ
  • 15 Սեպտեմբեր 2020․ Համերգ Անաքօ տափանաւուն մէջ, Փարիզ
                                     

4.1. Գործեր Հրատարակութիւններ

  • "Ձայն Յանապատի", Արամ Քերովբեան, Փարիզ, 2017
  • "Klasik Osmanlı Müziği ve Ermeniler" Օսմանեան Դասական Երաժշտութիւնը եւ Հայերը, Արամ Քերովբեան եւ Ալթուղ Եըլմազ, Հրատ. Պոլսոյ Հայոց Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցի, 2010
  • "Manuel de Notation musicale arménienne moderne" Հայկական արդի երաժշտութեան նշանագրութեան դասագիրք, Musica Mediævalis Europæ Orientalis, n o 2, Ed. H. Schneider, Tützing, 2001
  • "Երաժշտութիւն. որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց, ելեւէջութեանց եղանակաց եւ նշանագրաց խազից" ․ Խմբագրութիւն եւ ուսումնասիրութիւն՝ Հ. Մինաս Բժշկեանի Հայ Արդի Ձայնագրութեան մասին գրած, 1815 թուակիր անտիպ ձեռագրին։ Աշխատասիրութիւն՝ Արամ Քերովբեան։ Հրատ.՝ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Գրադարան, Երեւան, 1997 հայերէն
                                     

4.2. Գործեր Յօդուածներ

Արամ Քերովբեան գրած է բազմաթիւ յօդուածներ, որոնք լոյն տեսած են երաժշտական, գրական, համալսարանական հանդէնսերու մէջ։ Ինչպէս օրինակ՝

  • "Շարական եւ հայկական ութնաձայնը,1875 տպագրութիւն" Միջնադարի եկեղեցական երաժշտութեան երեւոյթները, Créaphis, 1991, Փարիզ
  • "Դիտարկութիւններ կորսուած լեզուի մը շուրջ․ հայկական իմաստային նշանագրութիւնը" Observations on a" lost” language: the Armenian neumatic notation, հրատարակուած՝ El canto mozárabe y su entorno, Sedm Sociedad Espagñola de Musicología, Մատրիտ, 2013
  • "Հայկական իմաստային նշանագրութեան դրութիւնը" Le système de notation neumatique arménienne, հրատարակութիւն՝ "Armeniaca", Էքս ան Փրովանս, 2007, "Illuminations d’Arménie", Ժընեւ 2007, "La magie de l’écrit" Մարսէյ, 2007
  • "Հայկական ժողովրդային երաժշտութիւն" Armenian Folk Music, Արամ եւ Վիրճինիա Քերովբեան։ Անգլերէն թարգմանութիւն եւ ծանօթագրութիւններ՝ Կոմիտաս Վարդապետի "La musique populaire arménienne" յօդուածին. Fondation Ararat, 1988, Ամսթերտամ
  • "Շարականներու եղանակային կառոյցի գիտելիքներ" Vers une théorie de la structure modale des Charakan, chants liturgiques arméniens, Արամ Քերովբեան եւ Սիլվիա Գասպարեան Մոնքթոնի Համալսարան, Քանատա, հրատ․՝ Lexicometrica բացառիկը 2004
  • "Կոմիտաս" Komitas, վերաքննութիւն Ռ․ Աթայեանի յօդուածին The New Grove Dictionnary of Music and Musicians, նոր տպագրութիւն Stanley Sadie, 2001, Լոնտոն
  • "Յիշողութիւնը եւ գիրը Հայոց եկեղեցական երաժշտութեան մէջ", Arménie. Impressions d’une civilisation իտալերէն, անգլերէն եւ հայերէն, Սքիրա, Միլանօ 2012
  • "L’écriture musicale et l’interprétation du chant arménien: relever et traiter les incohérences" հայկական գրական երաժշտութիւնը եւ անոր մեկնաբանումը հրատարակուած "Solange Corbin et les débuts de la musicologie médiévale" Ռենի Համալսարանի պարբերաթերթին մէջ, Presses Universitaires de Rennes, 2015


                                     

4.3. Գործեր Եկեղեցական երաժշտութիւն Ակն երգչախումբ

  • 2002․ Ապաշխարութիւն եւ Յարութիւն. CDAL 274
  • 2005 Մեծ Պահքի շրջանի երգեր. Ակն երգչախումբը Մխիթարեան վարդապետ Հ. Վրթանէս Ուլուհոճեանի հետ. OEMME/MUSICAM
  • 2004․ Սուրբ Խաչին նուիրուած երգեր. AKN 002
  • 2007․ "Ծննդեան եւ Աստուածածնի երգեր. AKN 003
  • 2003․ Հայաստանեայց եկեղեցւոյ սուրբերուն նուիրուած շարականներ. կը մեկնաբանէ Վերժին Քերովբեան. AKN 001
  • 2013․ "Յարութեան" նուիրուած երգեր. AKN 004
                                     

4.4. Գործեր Աշխատանոցներ

  • 2020․ Ակն երգչախումբի նոր սկաւառակի պատրաստութիւն, "Հոգւոց Հանգստեան" երգեր․
  • 2020․ "ԱԿՆ" էն յիշատակներ․ պատրաստուած Մարտ եւ Ապրիլ ամիսներուն, թագավարակի պատճառով առաջին արգելափակման շրջանին ․
  • 2017․ "Րուրի" ՝ հայկական օրօրներու գիրք եւ սկաւառակ
  • Հոկտեմբեր 2014․ Տիգրան Համասեան եւ Վիրճինիա Քերովբեան Անաքօ տափանաւուն մէջ, Փարիզ
  • 2010․ "Ճամբորդական օրացոյց", "­Զա­թոֆս­քի-­Զար թատ­րոն" գեղարուեստական խումբին հետ շրջապտոյտ արեւմտեան Հայաստան
  • 2014. Ֆայիթօ լերան հարաւ-արեւմտեան Իտալիա վրայ հայերէն երգ, կը մեկնաբանէ Վերժին Քերովբեան
                                     

4.5. Գործեր Տեսերիզներու շարք մը՝ վկայութիւններ, աշխատանոցներու ծրագրեր, յիշատակներ, եւայլն

  • 24 Յունիս 2020․ Լոնտոնի Հայ Հիմնարկին հետ "Զում" ի հեռավար հանդիպում թագավարակի պատճառով
  • Ապրիլ 2015․ Զար թատերախումբը կը մասնակցի Հայոց ցեղասպանութեան յիշատակին մատուցուած պատարագին, Վարշաուա, Լեհաստան
  • Մարտ 2015․ Սէնթ-Էթիենի համալսարանին մէջ աշխատանոց
  • 24 Ապրիլ 2020․ "Ի յիշատակ անմեղաց" 1915-1916 Հայոց Ցեղասպանութեան յիշատակում
  • 2020․ Նաթալի Ռոսեթթիի եւ Թուրի Ֆինոքիարօի պատրաստած "Աքսորեալ երգեր" շարժապատկերէն մաս մը - Վիրճինիա Քերովբեան Զար թատրոնին կը սորվեցնէ օրօր մը
  • 27 Նոյեմբեր 2015․ "Պոլսոյ ձայնային յիշողութենէս դէպի Ակնի փորձարկութիւնը" Ժան-Մոնէ համալսարան, Սէնթ Էթիեն, Ֆրանսա
  • 2019․ Երեքշաբթի երեկոներու ընթացիկ աշխատանոցներէն կահ մը, Փարիզ
  • 17 Մայիս 2019․ UCLA համալսարանին մէջ Արամ Քերովբեանի դասախօսութիւն՝ "Բանաւոր եւ Երաժշտական նշանագրութիւն"
  • 2020. "Աքսորեալ երգեր" ժապաւէնէն բաժիններ թիւով 4
  • 2008․ "Կոչնակ" համոյթ, "Հայկական ժողովրդային երգեր" Canti della tradizione popolare armena, Giuseppe Siotto հիմնարկ
  • 2019․ Ձայնեղանակներու երգեցողութեան աշխատանոց, UCLA համալսարանին մէջ։ Հատուածներ բացատրութիւնները տրուած են անգլերէն լեզուով
  • 20 Մայիս 2019․ "Միջնադարեան խազերէն դէպի Հայ արդիձայնագրութեան համակարգը" Արամ Քերովբեանի դասախօսութիւն, Արարատ-Էսքիճեան թանգարան, Քալիֆորնիա
  • 2020. "Ականջը լեցնել" ծրագիր, Զար թատրոնի հետ զրոյց անգլերէն
  • 14 Հոկտեմբեր 2020․ "Հաւատքներ եւ անոնց երաժշտութիւնները" ծրագիր. "Հայոց եկեղեցական Ձայնային երաժշտութիւնը", հեռավար հանդիպում թագավարակի պատճառով. թրքերէն
  • 2020․ "Աքսորեալ երգեր" ժապաւէնին ներկայացման բաժինը
  • 18 Նոյեմբեր, 2018․ Marnay sur Seine-ի գիւղի եկեղեցին մէջ մտերիմ ներկայացում
  • 3 Նոյեմբեր 2019․ Աշխատանոց "Չիփլակ Այաքլար" պարախումբին հետ, Պոլիս
  • 2014․ "Խորհուրդ խորին", "Սուրբ Սուրբ", "Տէր Ողորմիա" ներու շարք, "Երգ գիշերուան ժամերգութեան" շարականներու ներկայացում Զար թատերախումբին հետ, Լոնտոն


                                     

4.6. Գործեր Վերժին եւ Արամ Քերովբեաններու համերգներ

  • 2 Յունիս 2019․, համերգ՝ "Քեսապի երգեր", ընկերակցութեամբ Վահան Քերովբեանի, Լոս Անճըլես "Զիփփըր" սրահին մէջ
  • 15 Սեպտեմբեր 2020․ Համերգ Անաքօ տափանաւուն մէջ, Փարիզ
                                     

5. ԱԿՆ երգչախումբի ներկայացումներ

  • 2010․ "Չինի հիմնարկ" Giorgio Cini, Սուրբ Ճիորճօ կղզի, Վենետիկ
  • 2000․ "Musica instrumentum coeli" Թորինօ, Իտալիա
  • 18 Նոյեմբեր, 2018․ Marnay sur Seine-ի գիւղի եկեղեցին մէջ մտերիմ ներկայացում
  • 1992․ "Աշխարհի սուրբ երաժշտութիւններ" Փանթէոն հրապարակ, Փարիզ
  • 2013․ Օլաուա, Վարշաուա, Լեհաստան
  • 2005․ "Chemins de musique" Լիկիւժէ արեւմտեան Ֆրանսա, "Clarendon House" Լոնտոն
  • 2007․ "Cité de la musique" Փարիզ, Ժընեւի համալսարան եւ Սէնթ Էթիեն Համալսարան, Ֆրանսա
  • 2017․ Ֆրանսական հեռատեսիլի FR2 կայանէն "Արեւելեան Քրիստոնեաներ" յայտագիր, "Արեւելցիները կ՚ երգեն Աստուածածինը" ներկայացում
  • 2002․ Վըցպըրք Գերմանիա, Հայկական Հիմնարկ Լոնտոն, "Աշխարհի սուրբ ձայները" Sylvanès վանք Օքսիթանի, Ֆրանսա, "Զատկուան Փառատօն" վանք Ֆոնթընվրօ Լուար գետի հովիտ
  • 2012․ Վրոցւաֆ, Լեհաստան
  • 2011․ "Maison de la Radio France", Փարիզ
  • 1999․ "Giving Voice" Ձայնի միջազգային փառատօն, Ապըրիսուիթ, Անգլիա
  • 1994․ "XVIIe festival international de musique sacrée" Sylvanès վանք
  • 1986․ Հին Միջերկրականի սուրբ երաժշտութիւններ" Սէն Սեվըրին եկեղեցի, Փարիզ
  • 1995․ "Զատկուան փառատօն", Լոնտոնի Համալսարան
  • 2014․ "Խորհուրդ խորին", "Սուրբ Սուրբ", "Տէր Ողորմիա" ներու շարք, "Երգ գիշերուան ժամերգութեան" շարականներու ներկայացում Զար թատերախումբին հետ, Լոնտոն
  • 1998․ "Conférences de Carême" Նոթր Տամ, Փարիզ, "Canti da Cieli Lontani" Վենետիկ, "IIe festival de musique sacrée de Ligugé" Լիկիւժէ
  • 2014․ Festival delle Nazioni, Փերուճիա
  • 2004 եւ 2003․ "Nuit Blanche" Փարիզ, "Երաժշտութեան Տօն" Փարիզ
  • 2006․ Օքսֆորտ Համալսարան, Մեծն Բրիտանիա


                                     

6. Արտաքին յղումներ

  • "Ակն" կեդրոն
  • Փարիզի "Ecole Normale de Music" ուսումնարան ֆր.
  • "Ծաղկեալ Արուեստները" Les Arts florissants խումբ, Փարիզ ֆր.
  • Փարիզի "École Pratique des Hautes Études" ուսումնարան ֆր.
  • Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր Եկեղեցիհայ.՝
                                     
  • 29 Մարտ, տարուան 88 - րդ նահանջ տարիներուն 89 - րդ օրը 1953 Արամ Քերովբեան երաժիշտ, յօրինող, խմբավար, քանոնահար, հայ շարականներու աւանդական մեկնաբանող
  • եւ հիմնովին կը քանդէ կղզիներուն բոլոր կառոյցները եւ շէնքերը 29 Մարտ Արամ Քերովբեան երաժիշտ, յօրինող, խմբավար, քանոնահար, հայ շարականներու աւանդական մեկնաբանող